Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Հ․ Սահյան
Առաջադրանքներ
1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
սոսափել-խշխշալ
կապուտակ-կապույտ
խարույկ-կրակ
թափառել-ման գալ
պարապ-սարապ
Ճարել-գտնել
2.Գրի՛ր աշնանային բառեր:
Կարմիր տերևներ, դեղին տերևներ, ալկարմիր տերևներ, քամի, կարկուտ, ցեխ, անձրև, տերևաթափ, թռչուները չվում են տաք երկիրներ։
3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:
Անձրևոտ եղանակ էր, քամի էր փչում և սկսվեց տերևաթափ։
Թչուները չվում են տաք երկրներ։
Անձրև եկավ ու ցեխոտեց փողոցները։
4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն:
Աշունն ու տերևը
— Բարև, սիրելի աշուն, ո՞նց ես, աշուն։
— Լավ եմ,կարմիր տերև։
— Աշուն, կուզ՞ես ման գանք։
— Իհարկե, կարմիր տերև։
— Դե լավ աշուն, վաղը կգնանք։
— Ցտեսություն, աշուն։
— Ցտեսություն, կարմիր տերև։
