November 23

Ավետիք Իսահակյան “Գետակի վրա․․․”


Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին:

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Սա էլ գետակի մասին բնորոշ մասերն են՝
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
Ուռենին տխուր էր, մտհոք և մտածմունքներով լի:

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
Գետակը այս բանաստեղծության մեջ նա է խորհդանշում, որ ժամանակը անցնում է և գնում:

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
Բանաստեղծությունը ուրախության և տխրության մասին է:

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։
Երազ աշխարհ
Երազ աշխարհըամենահեքիաթային աշխարհն է, քանի որ ամեն ինչ, որ պատկերացնում ես, քո ամեն մի երևակայւոթյունը կա այս աշխարհում:
Ուրախ ջրեր
Ուրախ ջրերը գալիս գնում են՝ ուրախանալով:
Լացող ուռենի
Լացող ուռենին տխուր է, բայց նրա ճյուղերով պատրաստում ենք գեղեցիկ պսակներ:

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Բանաստեղծությունը ինձ փոխանցեց գետակի ուրախ տրամադրությունը: Այս բանաստեղծությունը սովորացրեց, որ եթե դու տխրում ես, տխրությունդ անցնում ու գնում է:


Posted November 23, 2021 by Լիա Մկրտչյան in category Մայրենի

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*