February 14

Գարնան Առավոտ “Հովհաննես Թումանյան”

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

1909

Իմ կազմած առաջադրանքները

Գրի՛ր բառերի հականիշները։ Կարող ես օգտվել բառարաններից։
Անուշ-
Լույս-
Աշխարհք-
Առու-
Կռունկ-

Բանաստեղծությունից դու՛րս գրիր այն հատվածները, որտեղ կա բացականչական նշանը։

“Paint” ծրագրով նկարի՛ր բանաստեղծության դուր եկած մասը։

Հովհաննես Թումանյանի մասին գրի՛ր հետաքրքիր փաստեր։
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ

Նկարագրի՛ր բանաստեղծությունը քո բառերով։

Հովաննես Թումանյանի բանստեղծություններից կամ հեքիաթներից մեկը  կարդա և ձայնագրի՛ր, իսկ հետո տեղադրի՛ր քո բլոգում։


Posted February 14, 2022 by Լիա Մկրտչյան in category Մայրենի

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*