November 2

Խնդիրներ են առաջադրում սովորողները

1.  Աննան  2023 թվականի սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 28-ը նկարեց 20 նկար։ Նա,   մինչև թղթի վերջանալը, շաբաթական նկարում էր երեք նկար։ Այդ ժամանակահատվածում քանի՞ շաբաթ եղավ, որ ոչ մի նկար չկարողացավ նկարել։
1

2. Ռուբենն իր ծննդյան խնջույքի տորթը բաժանեց 20 կտորի։ Ներկա ընկերներից յուրաքանչյուրին տվեց կես կտոր  և արդյունքում ավելացավ 3 ամբողջական կտոր։ Քանի՞ ընկեր էր մասնակցում խնջույքին։
34

3.  Անին հավաքեց 204 տերև, իսկ Լուսեն՝ 2 անգամ ավելի շատ։ Կոլաժի վրա օգտագործեցին տերևների 2/3 մասը։ Քանի՞ տերև չօգտագործեցին:
204
4. Արամը ուներ միանման 5 արկղ լոլիկ և 7 արկղ վարունգ, ընդ որում 1 արկղ լոլիկի զանգվածը 7կգ է, իսկ 1 արկղ վարունգինը՝ 4կգ: Որքա՞ն գումար աշխատեց Արամը, եթե 1կգ լոլիկն վաճառեց 250 դրամով, իսկ 1կգ վարունգը՝ 300 դրամով։
17.150
5. Դպրոց առաքեցին 10 սեղան և 20 աթոռ։ Դպրոցում մինչ այդ կար 300 սեղան և 610 աթոռ։ Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ դեռ պետք է առաքեն, եթե դպրոցին անհրաժեշտ է 400 սեղան և երկու անգամ շատ աթոռներ։
170
6. Տիգրանը կարդալով օրական 12 էջ, 6 օրվա ընթացքում կարդաց գրքի 1/3 մասը։ Հաջորդ 6 օրվա ընթացքում կարդաց 52 էջ։ Օրական քանի՞ էջ պիտի կարդա Տիգրանը, որպեսզի գրքի մնացած մասը ավարտի 23 օրում։
4
7. Միանման ապակե հինգ շիշ հյութը արժե 1000 դրամ։ Հյութը շշից թանկ է 160 դրամով։ Ի՞նչ արժե մեկ դատարկ շիշը։
20
8.  Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 2 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
6
9. Երկու հաջորդական զույգ թվերի արտադրյալը 840 է։ Գտեք այդ թվերի տարբերությունը:
2

10. Արամը 120 էջանոց գրքի համարակալումը սկսեց առաջին էջից։ Քանի՞ անգամ օգտագործեց 7 թվանշանը։
22