Կաքավ
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
– Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ – անականջ
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրող
խնդիրքի գնալ – խնդրանքով դիմել
2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Թռչյունները չէին սիրում կաքավին, որովհետև նա երգում էր։
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
Նկարագրություն
Այդ կաքավը երգում էր, լսում էր, թագավորի ասածները միշտ կատարում, միշտ հիշում, կաքավը կարմրատոտիկ, կարմրակտուց և սիրում էր հովիվներին։
5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
Իմ կարծիքով կաքավը երգում էր արտի մասի
6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
Եթե թռչունները ոչ մի անգամ չերգեին, բնության մեջ երգ չէր լինի։
7.Նամակ գրի՛ր արծիվ արքային:
– Բարև, արծիվ արքա։ Ինչպե՞ս ես արծիվ արքա։ Արծիվ արքա, խնդրում եմ մեզ իմաստություն տուր։
24.11.2020թ.
23.11.2020
20.11.2020թ.
Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
56: 7 + 63: 7 + 35 : 7 + 21: 7 + 70 : 7 =8+9+5+3+10=35
12: 4 + 40 : 4 + 32: 4 + 28 : 4 + 24 : 4 =3+10+8+7+6=34
15: 5 + 35 : 5 + 50: 5 + 45 : 5 + 5: 5 =3+7+10+9+1=30
Լուծի՛ր խնդիրները:
Ա. 1 պատուհան ներկելու համար անհրաժեշտ է 4 լ ներկ, իսկ 1 դուռ ներկելու համար՝ 7 լ ներկ: Որքա՞ն ներկ է հարկավոր 1 պատուհան և 3 դուռ ներկելու համար:
Լուծում
1.7×3=21
2.21+4=25
Պատ.՝25լ ներկ։
2) 4 դուռ և 5 պատուհան ներկելու համար:
Լուծում
- 4×7=28
- 5×4=20
- 28+20=48
Պատ.՝ 48լ։
Բ․Արան իր ունեցած ընկույզներից 27-ը տվեց քրոջը, 30-ը տվեց եղբորը, և իր մոտ մնաց 18 ընկույզ: Որքա՞ն ընկույզ ուներ Արան:
Լուծում
18+27+30=75
Պատ.՝ 75ընկույզ։
Գ. Անին իր ունեցած մազակալներից 18 -ը տվեց քույրիկին, 24-ը տվեց ընկերուհուն, և Անիի մոտ մնաց 9 մազակալ: Որքա՞ն մազակալ ուներ Անին:
Լուծում
18+24+9=51
Պատ.՝ 51մազակալ։
Արտահայտի՛ր մետրերով.
100 սմ-1մ
200 սմ -2մ
320 սմ-3մ 20սմ
450 սմ-4մ 50սմ
910 սմ-9մ 10սմ
4. Արտահայտի՛ր սանտիմետրերով.
2 մ-200սմ
7 մ-700սմ
4 մ-400սմ
3 մ 20 սմ-320սմ
6 մ 40 սմ-640սմ
9 մ 70 սմ-970սմ
Ճնճղուկը
Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»
I
Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:
Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է.«Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝
-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝
— Է՜է՜հ, չէ մի չէ …
Ես ծտի գլխի որդերը շարժվում են.
-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:
Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:
Էս այծին թե՝
-Ա՛յծ ախպեր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս այծը թե՝
-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:
II
Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝
-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Հովիվը թե՝
-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:
Էս ճուտն էլ թե՝
-Դե լա՜վ, կտեսնես:
Ու թռչում գնում է:
Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.
-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս մարդը թե՝
-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:
Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.
-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝
-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:
III
Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.
-Փիսի՛կ, փիսի՛կ:
-Մյաո՜ւ, ի՞նչ…
-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս կատուն թե՝
-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:
-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:
Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:
Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.
Ծիտն եմ, ծիտն եմ,
Ծտի ճուտն եմ:
Մոր բերած եմ:
Հոր պահած եմ:
Անուշ քրոջ թռցրած եմ,
Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:
Մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:
Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է.«Արի քեզ թռչել սովորեցնեմ»:
2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:
Ծիտը
Աղվեսը
3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում:
19.11.2020
Պատմի՛ր 842 թվի մասին
Թիվը գրի՛ր տառերով՝ ութ հարյուր քառասուներկու
842-ն ունի 8 հարյուրյակ 4 տասնյակ 2 միավոր
Հարևան թվերն են՝ 841 և 843
Հաջորդող թիվն է՝ 843
Նախորդող թիվն է՝ 841
Մեծացրո՛ւ 5-ով: 842+5=847
Մեծացրո՛ւ 20-ով: 842+20=862
Մեծացրո՛ւ 100-ով: 842+100=942
Փոքրացրո՛ւ 2-ով: 842-2=840
Փոքրացրո՛ւ 30-ով: 842-30=812
Փոքրացրո՛ւ 500-ով: 842-500=342
Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը: 850
Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը: 900
842-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր: 248, 284, 428, 482, 824, 842
Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով: 842, 824, 482, 428, 284, 248
Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 842-ի:
842=800+42
842=722+120
842=672+270
842=720+122
842=600+242
Լուծի՛ր խնդիրները:
Ա. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը 10 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:
Լուծում՝
2x (20+10)=60
Պատ.՝ 60մ։
Բ. Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 5 մետր է:
Լուծում՝
5×4=20
Պատ.՝ 20 մ։
Գ.Քառակուսու կողմը 6 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝
6×4=24
Պատ.՝ 24սմ։
Դ. Ուղղանկյան մի կողմը 9 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝
2x(9+15)=2×24=48
Պատ.՝48սմ։
Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝
1) 15-5=10
2)5+10+15=30
Պատ.՝ 30սմ։
17.11.2020թ.
1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
761
6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
167
9,0, 4 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
940
9, 0, 4 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
409
2. Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:
ապրանք 1 հատի արժեքը
մատիտ 80 : 8 x 5 50
գրիչ Մատիտից 10 դրամով էժան է 40
թուղթ Մատիտից 5 անգամ էժան է 10
կավիճ Թղթից 2 անգամ թանկ է 20
ռետին Գրիչից 20 դրամով թանկ է 60
սրիչ Գրիչից 2 անգամ թանկ է 80
Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար:
2ռետին գնելու համար հարկավոր է 2×60=120:
Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար:
3մատիտ գնելու համար հարկավոր է 50×3=150:
Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար:
5թուղթ գնելու համար հարկավոր է 10×5=50:
Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար:
4գրիչ գնելու համար հարկավոր է 40×4=160:
Ե. Յուր. առարկայից 1 հատ գնելու համար:
50+40+10+20+60+80=260
Զ. Յուր. առարկայից 2 հատ գնելու համար:
50×2=100
40×2=80
10×2=20
20×2=40
60×2=120
80×2=160
Autumn leaves
11.11.2020թ.
1․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
600 x 40 = 24000
800 x 300 =240000
9 x 7000 =63000
3000 x 40 =120000
600 x 60 =36000
2500 ։ 50 = 50
63000 : 900 =70
32000 : 8 = 400
480000 : 6000 =80
270000 : 3000 = 90
2. Հինգ պաղպաղամ արժե 500 դրամ ։ Ինչքա՞ն գումար է հարկավոր 7 պաղպաղակ գնելու համար ։
Լուծում
1)500:5=100
2)100×7=700
Պատ․՝700դր
Բ․Դավիթը գնեց մեկ գնդակ և երեք գլխարկ , վճարեց ընդամենը 3700 դրամ: Ինչքա՞ն արժե մեկ գլխարկը , եթե 1 գնդակն արժե 700 դրամ:
Լուծում
1)3700-700=3000
2)3000:3=1000
Պատ․՝1000դր
Գ․Արամը գնեց 4 մատիտ և 2 սրիչ ։ Վճարեց ընդամենը 1000 դրամ : Ինչքա՞ն արժե 1 մատիտը եթե 1 սրիչը 300 դրամ է։
Լուծում
1)1000-600=400
2)400:4=100
Պատ․՝100դր
Դ․ Նարեն 4 կարկանդակի և 2 փթաբլիթի համար վճարեց 800 դրամ: Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 փքաբլիթը արժե 200 դրամ։
Լուծում
1)800-400=400
2)400:4=100
Պատ․՝100դր
