October 29

26-30.10

2.Сначала выпиши слова с буквой щ в начале слова, затем в середине слова и в конце слова.
Щи, щипцы, площадь, ящик, овощи, щит, щель,
борщ, помощь, товарищ, вещь, пища, щенок, щётка.

Щи-կաղամբով ապուր

щипцы-պինցետ

щенок-շան ձագ

щит-վահան

щётка-խոզանակ

щель-ճեղվածք

площадь-տարածք

ящик-տուփ

пища-սնունդ

овощи-բանջարեղեն

борщ-բորշ

помощь-օգնություն

товарищ-ընկեր

вещь-իր

3.Образуй новые слова.
У котёнка усы, а у тигра усищи.
У котёнка глаза, а у тигр глазищи.
У котёнка лапы, а у тигра лапищи.
У котёнка когти, а у тигра когтищи.
У котёнка зубы, а у тигра зубищи.

October 29

Վատ ընկերը

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկ էլ
Մի պառավ գել
Ասավ. – Արքա,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`
Հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`
Արքան գոռաց,
Թե` հա թռեք,
Էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,
— Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատյանս էլ թևիս առած
Հա էստեղ,
Հա էնտեղ,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

կողի-կրծքավանդակի   աղեղնաձև ոսկորներ

ըմբոստ-հակառակող, չլսող, անհնազանդ

ատյան-դատարան

վեհափառ-փառք վայելող անձ

շորվա-ապուր

զրպարտել-զուր մեղադրել

2.  Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

Աղվեսը շատ խելացի էր, խորամանկ էր, նա իր խորամանկուտյամբ փրկեց նրա կյանք, առյուծի կյանքը փրկեց և               գայլին պատժեց։

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Գայլը դավաճավ էր, ընկերասեր չէր, ընկերոջը վատություն արեց, որ առյուծը իմանա, թե ինչ ազնիվ էր գայլը։

  1. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:

միավանկ                               երկվանկ

դեղ                                       առյուծ

գայլ                                       աղվես

վատ                                       անգամ

  1. Տրված բառերի հականիշները գրի՛ր.
    Վախկոտ — անվախ
    Մեղավոր —անմեղ
    Հիվանդ —առողջ
    Ուժեղ –թույլ
    Պառավ –ջահել
  2. Շարունակի՛ր ըստ օրինակի.
    Օրինակ՝ ցավ-ցավել
    Հիվանդ –հիվանդանալ
    Դող –դողալ
    Նախաճաշ –նախաճաշել
    Քրտինք –քրտինել
    Հագուստ –հագնվել
October 27

Խոզն ու ագռավը

Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը՝ ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից

Ծառը փորեց արմատից:

-Ինչես անում,այ անգետ,-

Ագռավն ասաց վերևից,-

Խաղես անում ծառի հետ,

Կչորանա արևից:

-Չորանում է՝ չորանա

Ինձ ինչ օգուտ՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Այ ապերախտ կենդանի,

Ով քեզ նման վիզ ունի,

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է ձեզ տալի,-

Ագռավն ասաց խոզուկին,

Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

-Չորանում է՝ չորանա

Ինձ ինչ օգուտ՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

օ-օգուտ, օգտակար, օձ, օր, օդապարիկ, օդ, օրորոց, օրացույց

ո-ոզնի, ոստիկան, որսորդ, ոսկի, ոչխար, ոչ, որդ, ողկույզ, որակ

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև բլրի վրա է:

Ընկերս եկավ մեր տուն, որ միասին ուտելիք պատրաստենք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև աշնան ցուրտ օրերն սկսվել են։

October 27

Աշուն օր, Կոմիտաս

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Կոմիտաս

October 26

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

(հատված) Կոմիտաս

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր պակասող բառերը:
    Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։
    Երկիր քուն դրավ,
    Եվ թռչուն թռավ։
  2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
    կարմիր, դեղին, ալ կարմիր,բազմերանգ տերև
    մռայլ ամպ
    մաքուր, տաք, սառը օդ
    անձրևային, արևային, աշնանային եղանակ
    անձևոտ, արևոտ, քամոտ օր
  3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր : Կարող ես նկարել և՛ ջրաներկով, և՛ յուղամատիտներով և՛ paint նկարչական ծրագրով։
  4. Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
  5. Եթե հավանեցիր բանաստեղծությունը, կարող ես ձայնագրել և տեղադրել քո բլոգում:
October 22

задание 22.10.2020

один предмет – несколько предметов

шар — шары
гриб — грибы
стол — столы
сад — сады
куст — кусты
парта — парты
слива — сливы
кукла — куклы
школа — школы
класс — классы
комната — комнаты
ваза — вазы

и — ы

бил — был
мил — мыл
вил — выл
Нил — ныл
сито —сыто
мишка —мышка

October 21

Աշուն` հորինուկ

Այդ տերևը միշտ նրա բարեկամների հետ էր ճամփորդում։ Նրանք գնում էին մի լիճ։

Այնտեղ նրանք լողում էին, երգում, պարում։ Եվ սպասում ձմռանը։

October 19

19.10.2020

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
4 x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 =0+1+4+16=21
5: 5 + 5 x 5 + 5 x 1 + 0 x 5 =1+25+5+0=31
24: 4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 =6+9+3+10=28
2. Լրացրու՛ պակասող թիվը։
4 օր 5 ժամ = 4×24+5=101 ժամ
3 շաբաթ 5 օր =3×7+5= 26 օր
2 տարի 6 ամիս = 2×12+6=30 ամիս
4 ժամ 15 րոպե= 4×60+15= 255 րոպե
3 րոպե 15 վայրկյան =3×60+15= 195 վայրկյան
2 ժամ 15 րոպե = 2×60+15=135 րոպե
3. Հաշվի՛ր:
457+478=935 654+176=830
741-148=593 681-149=532
3. Լուծի՛ր խնդիրները:
Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա 5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։
Լուծում
1.4×40=160
2.210-160=50
Պատ.՝ 50 ուղևոր։
4. Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։
Լուծում
3×40=120
Պատ.՝ 120 կմ։

October 19

Մկների ժողովը

Մկների ժողովը

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.

II
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր գրված այս բառերը և արտահայտությունները:
լկստան-բկլիկ
գզիր- տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա
ահել-ծեր
ջոկ-Առանձին, առանձնացած,
տարբեր, այլ
հնարք- ճարտարություն,միջոց, ճարյուն,հնարավորություն
կողակից-միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից
անոթի-սոնած,քաղցած,անսվաղ
զուլում-դաժան, վայրագ
տկար- թույլ, ուժը պակաս
հանդուգն-համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ

պոչը քաշել- մի տեղից հեռանալ՝ գնալ:
փախչել:
ձեռք քաշել, հրաժարվել մի բանից, իրեն ապահովելու նպատակով

2.Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն  է չոքել դռանը-կատուն էր եկել նրանց մառանը և դուրս չէր գալիս

ցավն էլ ունի իր դեղը-որ այդ հարցը կլուծվի
չոր գանգ-իր ասածը պնդել

3.Օգտագործելով առակի բառերը՝ ա՛յս կատվի մասին պատմի՛ր։

Այս կատուն շատ լկստանվ մռռան էր, կատուն եկել էր գողացել  մկների մառանը։

4.Իսկ հիմա կատվի անունից զանգը բերող մկան մասին պատմի՛ր։

Այդ մուկը, մյուս մկների համար դավաճան էր, քանի որ նա կատվի ասածը կատարել էր։

5.Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր /փողոցները,տները,լույսերը,մկները,աղբամանները։

                                          Նկարագրություն

Այդ մկները ջահել, ահել էին, վախկոտ էին, տկար էին, սոված էին։

6.Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ ժողովի մասին։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ գային իմ վզին գանգ կախեին, բայց ոչ ոք չհամարձակվեց գար իմ վզիս կախեր։

October 13

Հայր Բոնամիի հեքիաթը (Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ)

Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը.

                                                                            Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1.     Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

թուլանալ-ուժը, զորությունը պակասել, նվազել, ֆիզիկական կամ մտավոր կարողությունը նվազել։

զվարճալի- զվարճացնող, ուրախ,բավականություն պատճառող, հաճելի, ախորժելի,ծիծաղաշարժ,պարզ, ջինջ,տե՛ս զվարճալից։

դղյակ-Ամրոց, բերդ, պարանք, պալատ,փոխաբերական,գեղեցիկ տուն, պալատ։

շաղ տալ-ցրել,սփռել, տարածել, ցանել, ցողել, ցայել, բրանը, ռեխը, լեզուն բառերի հետ, ափեղցփեղ խոսել, անվայել խոսքեր ասել։

մորուք-տղամարդկանց ստորին ծնոտի, այտերի վրա բուսնող մազերը, մի քանի կենդանիների կզակից կախ ընկած երկար մազափունջը։

ծիծաղաշարժ-ծիծաղ շարժող, ծիծաղեցնող, ծիծաղելի:

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը սուլիկների մասին էր։

3.     Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված:

Նրանք  ծեծեցին  խորտակված  դղյակի  դուռը:

4. Հայր Բոնամիին կարո՞ղ  ես  նկարագրել:

Հայր Բոնամին շատ ծիծանելի հեքիաթ էր բոլորին պատմում։

5.Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը: