October 1

Մաթեմատիկա 1.10.2020

1.Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:
նախորդող թիվը        թիվը           հաջորդող թիվը
153                             154               155
319                            320               321
499                            500               501
940                            941                942
139                             140                141
849                            850                851

2.Այս թվանշաններով կազմի՛ր որքան հնարավոր է շատ եռանիշ թվեր:

7, 2, 6 – 726,762, 267, 276, 672, 627

5, 0, 9 – 509, 590, 905,950

3.
3, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:  731

2, 7, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: 270

4. Քանի՞ անգամ ես գրում 2 թվանշանը 1 – 100 թվերը գրելու համար:
Պատ՝ 19

5. Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում մաթեմատիկա բառը գրելու համար:
Պատ.՝ 7

6. Լուծի՛ր խնդիրը
Կոնֆետն արժե 200 դրամ: Պետրոսն իր և 2 քույրիկների համար մեկական կոնֆետ գնեց: Ընդամենը ինչքա՞ն գումար վճարեց Պետրոսը:
Լուծում՝

3×200=600

Պատասխան՝ 600 դրամ։

October 1

Կույրերի կարծիքը (Արևելքի առակներից)

ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ (Արևելքի առակներից)

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր: 

Մի օր երեք չորս հոգով կույրերը դուրս են գալիս զբոսնելու, ճանապարհին հանդիպում են փղին։ Առաջինը դիպչում է մարմնին, մտածում է, որ պատ է։ Երկրորդը դիպչում է ոտքերին, մտածում է, որ ծառի կոճղ է, երրորդը դիպչում է կնճիթին, մտածում է, որ օձ է։ Չորրորդը դիպչում է պոչին և նրանց ծաղրում, մտածում է, որ թոկ է։ Եվ իրար հետ վիճում են։ Ամեն մեկը իր կարծիքն է ասում։ Եվ այդպես վիճելով կույր-կույր վերադառնում են տուն։

2.Ի՞նչ է սովորեցում առակը։ 

Առակը սովորեցնում է, որ պետք չէ միանգամից որոշում կայացնել, կարելի էր նաև միասին որոշեին, թե ինչ էին տեսել։

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին: 

Կույրերը եթե կպնեին մարմնին, կմտածեին, որ աքաղաղ է, եթե կպնեին ոտքերին, կմտածեին, որ ծաղիկի պոչն է, եթե կպնեին կտուցին, կմտածեին, որ կարապ է, իսկ եթե կպնեին պոչին, կմտածեին , որ երկար մազեր են։

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք – երրորդ

Ութ – ութերորդ

Չորս – չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթեորդ

Մեկ – առաջին