April 25

Մայրենի

47. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):

Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամը:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն-լեռային
քաղաք-քաղաքային
անձրև-անձրևային
բարեկամ-բարեկամական
շուն-շնային
անձ(ն)-անձնական
զինվոր-զինվորական
ցամաք-ցամաքային
ծնունդ-ծննդային
տուն-տնային
անապատ-անապատային
դև-դևային
դյուցազն-դյուցազնային, դյուցազնական
աղաչ(ել)-աղաչական
հրեշտակ-հրեշտակային
ստրուկ-ստրուկական
պետ-պետական
տոհմ-տոհմական, տոհմային
հանրապետ(ություն)-հանրապետական
խորհուրդ-խորհրդային

April 24

Մայրենի

Ընտրի’ր Եզոպոսի առակներից մեկը, կարդա’, գրի’ր առակի սելիքը։

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Երբ ինչ-որ մեկը չի կարողանում ինչ-որ բան անել, ասում է հետո կանեմ, կամ մի պատճառ բռնում։

Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։

Մի օր մարդը գնում է այգին մշակելու, իսկ իր ընկերը առաջարկում է, որ գնան ֆութբոլ նայեն, նա էլ մտածում է և ասում․
-Լավ, ոչինչ, հետո կանեմ չեն փախնի։
Իսկ մյուս օրը այգի գալով տեսնում է, որ ոչինչ չկա։

April 23

Գործնական աշխատանք

45․ Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղի՛ր անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տենում:

46.Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազել, խմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածել, երազել, ափսե,պատերազմ, պատմություն, վերցնել, ցանկանալ։

April 22

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը:

Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ժողովուրդը, իրենց երկիրը փրկելու համար, ընտերից այլ երկրի թագավոր, որպեսզի իշխի այնտեղ։ Ըստ քվեարկությունների ամբողջ ժողովուրդը ընտրեց Տիգրան Մեծին, ով Ք․ա․ 84թ․ մայրաքաղաք Անտիոքում ինշխեց 17տարի։ Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը:

Սելևկյան պետության նվաճումից հետո Հայոց արքան շարունակեց իր հաղթարշավները, որի արդյունքում Հայոց թագավորությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան։

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք.ա. 81թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը, որը ներկա պահին կոջվում է Բեյրութ: Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նաև նշվում էր իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասում տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք.ա. 72թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք.ա. 80թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս 11-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:
    Փյունիկյան քաղաքների նվաճումից առաջ Հայոց թագավորությանը միացվել էին Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:
  2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
    Սելևկյան ժողովուրդը, իրենց երկիրը փրկելու համար, ընտերից այլ երկրի թագավոր, որպեսզի իշխի այնտեղ։ Ըստ քվեարկությունների ամբողջ ժողովուրդը ընտրեց Տիգրան Մեծին, ով Ք․ա․ 84թ․ մայրաքաղաք Անտիոքում ինշխեց 17տարի։
  3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:
    Սելևկյան պետության նվաճումից հետո Հայոց արքան շարունակեց իր հաղթարշավները, որի արդյունքում Հայոց թագավորությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան։
  4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:
    Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք.ա. 81թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը, որը ներկա պահին կոջվում է Բեյրութ: Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:
  5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:
    Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք.ա. 72թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:
  6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:
    Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք.ա. 80թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս 7-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:
April 22

Հազարան հավք

1.Կարդա՛ «Հազարան հավք»-ի 1-ին և 2-րդ հատվածները՝ ,,Արան թագավորն ու Անմահական այգին,,,  ,,ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ,,։

2.Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գրված 1-ին,2-րդ, 5-րդ եւ 6-րդ առաջադրանքները։

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ Ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Անծանոթ բառեր

անվրդով-չվրդովված, առանց վրդովմունքի

ճիթ-

Հարցեր և  առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
Սիրտը ուզել-ցանկանալ
Սիրտը չհավանալ-չհանգստանալ

2․ Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։
սիրտ առնել-ոգևորվել
սիրտը քարանալ-անզգայանալ
‎Սիրտ անել — համարձակություն ունենալ
‎Սիրտ տալ — ոգևորել

5․ Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
Այգեպանները շատ անսիրտ են և անդաստյարակ։

6․ Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
Զգացի տխրություն, երբ տղան մահացավ, իսկ 1-ին պատմությունը կարդալիս ավելի ուրախ էր, քանի որ այսնեղ ոչ մի վատ բան չէր լինում։

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 3_րդ և 4-րդ հատվածները։ Կատարի՛ր 3-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
ձեռները դեպի երկինք տարածում–ձեռքերը պարզված երկինք
լեզուն չորացած–ծառավ
կտրի չոր փուշ–չորանալ
Դրախտ այգի
Աշխարհքն անծեր
Շրթունքը ցամաք

2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
Քանի որ պառավի հիվանդ տղան ուզում էր խաղող ուտել, բայց պահակները շպրտեցին և բոլոր հատիկները կորան, պառավը գտավ կեսը և տարավ տղուն, բայց խաղողը անբավարար էր և այդ պատճառով տղան մահացավ։ Դրանից հետո պառավը որոշեց անիծել և Աստվածը լսեց նրան։

3. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:
պտղաբեր
այգեպան
աշխարհակերտ
լուսերես
չարախինդ

4. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:
արևոտ
հողոտ
ջրոտ

5. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։
ձեռներ, ծովեր, այգեպաններ, գազաններ, թափուտներ

ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
Հետո միտք է անում ու ավելացնում.
— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:
Արան, թագավորը, որդի, Արեգ, ախպեր, տղերք, մարդ

2․ Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:
ճամփա, գլուխ, զարդ, այգի, զենքեր, փուշ, վարդ, տուն, տերություն, գազան

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

-Որտե՞ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:

Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
— Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:
— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:
— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.
— Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
— Ի՜նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:

2․ Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:
Մեծը, քանի որ ես իմ կյանքը կուզեի պահպանել, իսկ մնացած ճանապարհները կարող էին վտանգավոր լինել։

3․ Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:
Օրհնանք-անք
հարգանք
փրկանք
Վարդանք
կախարդական-ական
զինվորական
բանական
մանկական
ծերունի-ունի

 

4․ Սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
սպիտակամորուս–սպիտակ+մորուս–ածական
ճամփաբաժան–ճամփա+բաժան–գոյական
պապիկ–պապ+իկ–գոյական
այգի–այգ+ի–գոյական
հրեշ–հուր+եշ–գոյական

5․ Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Ես նստած էի իմ աթոռի վրա, երբ եկան երեք տղաներ՝ մեծ, միջնեկ փոքր։ Այդ ժամանակ ես գիշեր-ցերեկ էի կծկում․ գիշերը կծկում, ցերեկը պարզում։ Նրանք ինձ հարցեցին․
-Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում։
Ես պատասխանեցի․
-Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
Ամեն մեկը գնաց իր ճանապարհով, իսկ ես ասացի, որ գնա հետ տուն, բայց նա ինձ չլսեց և ասաց, որ պետք է գնամ Կախարդական աշխարհ Հազարան հավքը բերելու, որ իրենց այգին նորից ծաղկի և գազանները դառնան մարդ։ Ես նրան օրհնեցի, որպեսզի հետ գա և նրան ոչինչ չլինի։ Այդեպ տղաները գնացին, իսկ ես շարունակեցի իմ գործերը։

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա՜խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա՜վ, եկա՜վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Կտրիճը
Պարտված հրեշը
Խիզախ Արեգը, ով չէր պարտվում

2. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:

աշխարհում–աշխարհ+ում
աղջկա–աղջիկ–աղջ+իկ
բանտում–բանտ+ում
արևից–արև+ից
Արեգը–արև+գ
թևով–թև+ով
վիշապը–վիշ+ապ(ը)
այգին–այգ+ին
ճամփեն–ճամփա+են

3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:

հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ–մի վայր, որտեղ դժվար է հասնելը

մեծ թիքեդ ականջդ կթողամ–ամենամեծ մասդ աչքդ կմնա

4․ Հատվածը պատմիր աղջկա անունից:

Ես առավոտյան թռչում էի իմ համար,մեկ էլ եկավ մի հրեշ՝ յոթ գլխանի, սև ու ահռելիմի հրեշ, ով եկավ ինձ տարավ քցեց բանտ, ես այդ ժամանակ դարձա աղջիկ և սկսեցի լաց լինել, իսկ մի պահ եկավ մի փոքր և կտրիճ տղա, ով գնում էր Հազարան հավքը գտնելու, որ իրենց այգու փուշը դառնա վարդ, իսկ գազանները մարդ։ Այդ տղան լսեց իմ ձայնը և հարցրեց ինչու եմ ես լաց լինում, այդ ժամանակ ես ասացի իմ պատճառը և, երբ հրեշը եկավ նա սպանեց նրան, ես ասացի տար ինձ քեզ հետ, բայց նա ինձ հակաճառեց և ես դարձա թռչուն, իսկ նա շարունակեց իր ճանապարհը։

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո՜ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա՜խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
1մաս-Արան թագավորի պատրաստած Անմահական Այգին
2մաս-Տղայի մահը և պահակների անխղճությունը
3մաս-Չորացած անեծքը
4մաս-Ծերունի հրեշտակի խորհուրդը
5մաս-Թագավորի խնդրանքը
6մաս-Երեք տղաները գնում են Հազարան Հավքը փնտրելու
7մաս-Սև աշխարհում արևը ծլեց
8մաս-Մարդիկ ազատվեցին իրենց վախից

2․ քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
Քար-քարսիրտ
Քարսիրտ ունեցող պահակները չխղճացին խեղճ պառավին։
Ձի-ձիարշավարան
Թագավորի վեզիրները գնացին ձիարշավարանից չորս ձի վերցրեցին և գնում են կառքի հետևից։
Ծով-ծովաբույս
Արեգը ծով մտնելիս վերցրեց ծովաբույսեր իր հայրիկի համար։
Երկինք-երկնագույն
Կապույտ երկրում կային մի քանի երկնագույն բույսեր և առարկաներ։

3․ Նամակ գրիր Արեգին:
Արեգ, դու շատ խիզախ տղա ես և խորհուրդ կտամ շարունակես քո նպատակը, որպեսզի ձեր այգին ծլի ծաղկի, իսկ գազանները դառնան մարդիկ։

4․ Հատվածը պատմիր Արեգի անունից:
Ես իմ փոքր տարիքում երբեք չեմ ճամփորդել, հատկապես այսպիսի մահաբեր ճամփաներով, բայց ես չեմ վախենում, քանի որ ես պետք է կատարեմ իմ հայրիկի խնդրանքը և պարտականությունը, ես հանդիպել այդպիսի հերոսների, այսինքն միայն հեքիաթներում, բայց ես վստահ էի, որ ես կհաղթահարեմ այդ ամենը։

5․ Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
Երկաթե Ձեռքը ապրում էր ծովում, ում տեսնում էր կոտորում էր և ավիրում էր մարդկանց, մարդկանց ամենը։

6․ Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
Ես Երկաթե Ձեռքն եմ, ով ապրում է ծովում, Կապույտ աշխարոհւմ և կոտորում մարդկանց ունեցած չունեցածը։ Մի անգամ ես գողացել էի մի թռչուն-աղջկա, ով թռչում էր կապուտակ երկնքում, այդ ժամանակ ես ջրից թռա և տարա ծովի ներգև, որտեղ նա չէր կարող դուրս գալ, բայց 10 օրից եկավ մի փոքր տղա, ով խորտակեց ինձ և հանեց այդ թռչուն-աղջկա, այդպես վերջացավ իմ պատմությունները և մարդիկ ազատվեցին ինձնից։

7․ Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
Ես կշարունակեի իր գործը և կպահեի ինձ խիզախ ինչպես նա։

8․ Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:
Նրան դուր եկավ, որ նա մարդկանց ունեցածը ավիրում է և ծովում նա կարող էր մինչև իր կյանքի վերջ մնալ այնտեղ։

ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորը քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է.
— Դուրս թող իմ աղջկան, անիրավ, արձակիր իմ աղջկան, անգութ: Բաց թող,  հետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, կյանքի հույսը…
Եվ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում:
— Էս ի՞նչ է նշանակում,- հարցրեց Արեգը մի ծեր մարդու,- ի՞նչ է կանչում ձեր թագավորը, էն ի՞նչ ծուխ ու բոց է, էն ո՞վ է հռհռում թագավորի անզոր կանչի վրա…
— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը` Քավթառ Քուրսին,- պատասխանեց ծերունին,- նա հափշտակել ու տարել է մեր թագավորի մինուճար աղջկան` սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի թագավորի աղջկան: Բոլորն էլ գնացին ու հետ չեկան: Հիմա էլ ծերունի թագավորը հուսահատ կանչում է վիշապի քարանձավի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագավորի վրա: Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, հասավ թագավորին, երեք անգամ գլուխ տվեց, վրա երրորդին ասաց.
— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ` գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՜յ որդի,- ասաց դժբախտ թագավորը,- քեզ նման շատ կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել. ամենքը ջարդվել, ջնջվել են: Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կազատեմ քո աղջկան,- կրկնեց Արեգն ու գնաց դեպի վիշապի քարանձավը: Անցավ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մոտեցավ քարանձավի դռանը: Հանկարծ մի խուլ որոտ լսվեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղեն շնչի հետ: Արեգն անահ մտավ կրակի մեջ ու առաջ գնաց. կրակից պաշտպանվելու հրաշագործ աղոթքը գիտեր, աղոթելով անցավ ու ներս մտավ: Ներս մտավ, տեսավ քարանձավի մթում կուտակված մի այլանդակ պառավ. քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից` անտառի նման, մի աչք ունի, ու էդ մի աչքը կրակի նման վառվում է արյունոտ ճակատի վրա, իսկ բերանից հուր ու կրակ է թափում: Պառավ Քուրսին Արեգին տեսավ թե չէ, գոչեց.
— Հետ դարձիր, անահ տղա, հե՜տ դարձիր, թե չէ կայրե՛մ, կխորովե՛մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ…
Արեգը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ. բոցը հանգավ, ծուխը ցրվեց: Արեգն առաջ անցավ, տեսավ շղթաներով ամուր կապված երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձավից դուրս բերեց արևի լուսը: Դուրս բերեց թե չէ, աղջիկներից մեկն ասաց.
— Մշտադալար Այգու թագավորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրուն տղա, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ:
Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դարձավ, ծլվլալով թռավ-գնաց: Արեգն առավ Վարդերին, բերեց տվեց իր հորը` ծերունի թագավորին: Թագավորը գրկեց իր աղջկան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղա, արի ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը:
— Չէ,  ես ոչ կին եմ ուզում, ոչ թագավորություն,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, իմ նպատակի հետևից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թե գետնի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Կա՞ մեկը ձեր աշխարհքում, որ գիտենա, թե որտեղ է գտնվում Հազարան Հավքը:
— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն. նրանք կգտնեն քո թռչունը,- ասաց թագավորն ու հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամենքն էլ հայտնեցին, թե ոչ միայն Հազարան Հավքի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել: Մնաս բարով ասաց Արեգը թագավորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկավ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տվեց թե չէ, Քամի Ձին հայտնվեց առաջին:
— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին,- հրամայեց Արեգը:

1․ Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:
Տղան իր Ձիու հետ գնաց Կարմիր երկիր, որտեղ ամենը կարմիր էր։ Նա տեսավ, որ ամբողջ ժողովուրդը հավաքվել էր թագավորի մոտ։ Նա գնաց և ամեն ինչ իմացավ, հետո գնաց, որպեսզի գտնի թագավորի աղջկան։ Նա գնաց Վիշապի մոտ և նետը կրակեց իր վրա։ Նա մահացավ, իսկ Արեգը գնաց ազատեց երկու աղջիկներին։ Նրանցից մեկը գցեց մի մատանի և ծլվլալաով թռչեց գնաց։ Այսպիսով նա շարունակեց իր ճանապարհը։

ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից արբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտես-աննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.

— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա՜խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել:
Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից: Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա՜խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել…
Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:
— Քույրեր,- ասաց,- էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա՜խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել:
Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:
— Ա՜խ,- շարունակեց փոքր քույրը,- եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո՜ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…
Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:
— Մնա մեզ մոտ,- ասացին նրանք,- մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…
— Ոչ,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար: Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը,  Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…
— Է՜յ, Քամի՜ Ձի,- ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև:
Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

1․ Հատվածիդ դուրս գրիր ածականները:
Սպիտակ, անմեռ, անհոգի,ոսկելուսեղեն, մշտադալար, անթառամ, երփներանգ, բուրավետ, խելագար, սև, սիրուն, զվարթ, անուշ, փիրուզե, դրախտային, մարդկային, բյուրեղյա, զմրուխտյա, ուրախ, հնչուն, քնքուշ, երջանիկ, երկնային, անտես-աննման, մեղմ, անմահական, կանաչ-կարմիր, մութ, ազնիվ, զարհուրելի, լեղի, փշոտ:

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա՜վ, թռա՜վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո՜ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա՜վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ՜, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա՜վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա՜խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա՜խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարա՜վ հրեղենի՜ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

1․ Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

1․ Ի՞նչ ես կարծում, կտրիճ Արեգ տղան կհասնի՞ Հազարան Հավքի մոտ։ Ինչո՞ւ։

Իմ կարծիքով այո, քանի որ նա հաղթահարել է այդ բոլոր դժվարությունները։

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նշվում է Հազարան Հավքի ճանապարհը։

— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա՜խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա՜խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես: Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից:

3․ Քամի Ձիուց հետո, ո՞վ է տանում Արեգին Հազարան Հավքի չքնաղ տիրուհու սահմանի մոտ։

Քամի Ձիուց հետո տարավ Ձուկ ախպերը, իսկ հետո Աժդահեն։

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե՜յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի՜նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի՜նք, ըհը, բռնեցի՜նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա՜ց հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

April 22

Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը

Այս աշխարհում կան տարբեր բաներ, որոնք կարևոր են ինձ համար, բայց ամենակարևորը դա իմ ծնողները են, իմ ընտանիքը, իմ բարեկամները, իմ կյանքը և իմ հաջողությունները։ Իմ համար ծնողներս շատ կարևոր են, քանի որ նրանք ինձ ստեղծել են, ինձ հետևել են, տխուր ժամանակ, նրանք ամեն ինչ արել են, որ ես չտխրեմ, փոքր ժամանակ տարել են ամենուր, որտեղ գնում էին այտեղ էլ տանում էին, ընտանիքում իմ քույրն է, ով ինձնից փոքր է ընդհամենը 6տարով, լինում են ժամանակներ, երբ ես նրա վրա բարկանում եմ, բայց մեկ է, ես նրան համարելու եմ կարևոր, քանի որ փոքր ժամանակ ես ամենից շատ ուզել եմ ունենալ, փոքրիկ քույրիկ, որպեսզի իմ հետ լեգոյով խաղա։ Բարեկամներս նույն չափ կարևոր են, ինչքան իմ ընտանիքը, շատ եմ սիրում իմ եղբայրներին, քույրերիին, քեռիներիս, հորքուրներիս, մորքուրներիս, պապիկներիս և տատիկներիս, ամենից շատ մոտիկ եմ իմ մեծ քույրիկի և իմ հասակակից եղբոր հետ, մենք փոքր ժամանակից միշտ իրար հետ ենք եղել, այդ պատճառով ամենից մոտիկն ենք։ Իսկ ամենից կարևորը իմ կյանքը և հաջողություններն են, քանի որ ես ապրում եմ իմ կյանքով, այլ ոչ թե տիկնիկի պես, իսկ իմ հաջողությունների միջոցով ես կարող եմ ունենալ ամենագեղեցիկ կյանքը։

April 21

Գործնական աշխատանք

42․ Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

Աչքը մտնել, գլուխ պահել, գլուխ գովել, գլուխ դնել, աչքը հանել, աչքը խոթել

43․ Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատորեն կարող է տեղավորվել ժամանակակից մի շենք:

44. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը հորդ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Թռչվելուց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Կասկածելի (հաստատ) աշխարհում դեռ(արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին(էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել(հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի հանցագործ(ոստիկանը) կամավոր վկան, զարմանքից ճչաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի հանրաճանաչ (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանեցին(հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվել էր (կորչել) ուրիշ (նույն) ժամանակներում ուրիշ(նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թռչվեցին (չորանալ),- տխրությունից (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):