October 2

Կենսաբանություն․ Սնկեր

Թունավոր սնկերի խաբուսիկ «նշաններ»

Թունավոր սունկն ունի տհաճ հոտ, իսկ ուտելի սունկը՝ հաճելի հոտ, այն դեպքում, որ դժգույն գարշասունկի հոտը գրեթե նույնական է շամպինյոնի հոտին, չնայած ըստ ոմանց, դժգույն գարշասունկն ընդհանրապես հոտ չունի։ «Ճիճուներ» (միջատներ, թրթուրներ) չեն հայտնաբերվում թունավոր սնկերի մոտ։

Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները

Խմորասնկեր(դրոժ)

Խմորասնկեր, բնորոշ միցելիում չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են։ Հայտնի է մոտ 1500 տեսակ, որոնք պատկանում են պայուսակավոր (Ascomycetes), բազիդիավոր (Basidiomycetes) և անկատար (Deuteromycetes) սնկերին։

Բազմացում

Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով։ Մայրական բջջի վրա առաջանում է արտափքում։ Մայրական բջջի կորիզը կիսվում է, և դուստր կորիզներից մեկն անցնում է առաջացած արտափքման մեջ։ Արտափքումը մեծանում է և հասնելով մայրական բջջի չափերին, անջատվում նրանից, հանդես գալով որպես առանձին բջիջ։ Երբեմն մնում է մայրական բջջի հետ, առաջացնելով ճյուղավորված շղթաներ։ Վերջիններիս մոտ սեռական սպորատվությունը հայտնաբերված չէ, և դրանց անվանում են խմորասնկանման սնկեր կամ ասպորոգեն խմորիչներ, օրինակ՝ կաևդիդա (Candida) ցեղը։ Հիմնականում խմորասնկերը ներկայացված են պայուսակավոր սնկերի էնդոմիցետայինների (Endomycetales) կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև։ Խմորասնկերը բազմանում են բողբոջմամբ, մասամբ՝ կիսմամբ։ Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ։ Սեռական պրոցեսի ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների պարունակության միաձուլում, և զարգանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։

Նյութափոխանակություն

Խմորասնկերը բավականին պահանջկոտ են սնման պայմաններում։ Անարէոբ պայմաններում կարող են, որպես էներգիայի աղբյուր օգտագործել ածխաջրերը, այն էլ հեքսոզներ և նրանցից կազմված օլիգոսախարիդներ։ Որոշ տեսակներ (Pichia stipitis, Pachysolen tannophilus, Phaffia rhodozyma) վերցնում են պետնոզներից, օրինակ, կիսլոզ։Schwanniomyces occidentalis և Saccharomycopsis fibuliger խմորասնկերը կարող են առաջացնել օսլայի խմորում, Kluyveromyces fragilis – ինուլին[3]։ Աէրոբ պայմաններում մի շարք տեսակներ մարսվում են սուբստրատում. բացի դա ածխաջրածնում պարունակվում են նաև ճարպեր, ածխաջրածիններ, արոմատիկ և ածխածնային միացություններ, սպիրտներ, օրգանական թթուներ։

Կիրառական նշանակություն

Գործնական նշանակություն ունեն սախարոմիցետայինները (Saccharomycetaceae), որոնք տարածված են շաքարով հարուստ բազմազան հիմնանյութերի՝ մրգերի, ծաղիկների նեկտարի, ծառերի խեժի վրա։ Նրանք անջատվում են հողից, սննդամթերքից, նավթից։ Կան բույսերի, կենդանիների և մարդու համար ախտածին տեսակներ։ Հարուցում են բլաստոմիկոզներ, կանդիդոզներ։ Հաճախ ուղեկցում են առաջնային հիվանդություններին։ Խմորասնկերը առաջացնում են սպիրտային խմորում։ Գործնական կիրառություն ունեն հացաթխման խմորասնկերը (Saccharomyces cerevisiae), որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ։ Խմորասնկերը պարունակում են սպիտակուց, ածխաջրեր, հարուստ են B խմբի վիտամիններով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցավիտամինային խտանյութերի, ֆերմենտների հիմնական սինթեզողներն են։

October 1

Անհատական ուսումնական պլան

Տեխնոլոգիայի խմբեր-դպրոցի տարածքի մաքրում
Ֆիզկուլտուրայի խումբը, օրը-բասկեթբել, երեքշաբթի
Ընտրության խմբեր-ոսկերչություն
Լրացուցիչ պարապմունք դպրոցում-չունեմ
Երկարօրյա-չեմ գնում
Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս-երաժշտական, նկարչություն
Նախագծային աշխատանք-Աքեմենյան Իրան․ Պատմություն
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)-չեմ օգտվում
Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)-Բարձունքի նվաճում» դեպի Գութանասար
October 1

Պրոդիկոս

Պրոդիկոսը ծնվել է Հունաստանում, մոտ մ.թ.ա. 460-380, հույն փիլիսոփա Կոս կղզուց։ Սոկրատեսի օրոք եղել է ավագ սոփեստներից մեկը և Պլոտարգոսի կրտսեր ժամանակակիցը։ Նա Կոս կղզուց ժամանել է Աթենք որպես դեսպան և ճանաչվել է հռետոր և ուսուցիչ։ Պլատոնը մեծ հարգանքով է վերաբերվում նրան, քան մնացյալ սոփեստներին, և մի քանի երկխոսություններում պլատոնական Սոկրատեսը համարվում է Պրոդիկոսի ընկերը։ Պրոդիկոսը իր կրթական ծրագրում մեծ տեղ է տվել լեզվաբանությանը և էթիկային։ Իր «Հերակլեսը խաչմերուկում» ճառերից մեկի բովանդակությունը հանրաճանաչ է մինչ օրս։ Նա նաև ներկայացրել է կրոնի ստեղծման մասին տեսությունը։

October 1

Պրոտագորաս Աբդերցի

Պրոտագորասը ապրել է մ․թ․ա․ մոտ 480 – մոտ 410, նա հին հույն փիլիսոփա է, սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի համար, վտարվել Աթենքից։ Աստվածների մասին նրա գիրքն այրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմը բացատրվում է Հերակլիս ի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և′ աստվածների, և′ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։

October 1

Դ. Լիխաչով. Նամակներ բարու և գեղեցիկի մասին

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Մարդու ինտելեգենտությունը չեն գնահատում գրքերով, խելքով, մարդու ինտելեգենտությունը պետք է գնահատել իր ներքինով, օրինակ՝ մարդու գեղեցիկ պահվածքներով, բնության հետ կոկիկ վարվելը, վատ բառեր չասելը․․․

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը՝ “Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ”։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Նամակ պատմող–հերոսը ուզում է բացատրել ինտելեգենտ մարդը ով է և ըստ նրա նամակի արդեն հասկանում ենք, որ նա իր ինտելեգենտությամբ ուզում է կիսվել, որ մենք էլ հասկանանք, թե ինչ է նշանակում ինտելեգենտությունը։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։

Ի՞նչ է նշանակում ինտելեգենտ մարդ

September 30

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Սովորել՝ Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

nimages (8).jpg
nimages (4).jpg
nimages (10).jpg
ndownload.jpg
nimages (11).jpg

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական  երևույթների  օրինակներ.

nfotosbornik_ru_2294.jpg
nimages (3).jpg
nimages (7).jpg
nimages (6).jpg
nimages (1).jpg

Դու արդեն գիտես

Ֆիզիկական մարմինների և նյութերի հետ կատարվող ցանկացած փոփոխություն անվանում են երևույթ: Տարբերում են ֆիզիկական և քիմիական երևույթներ:

Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, փոխվում են առարկայի ձևը կամ չափը, նյութի ագրեգատային վիճակը և այլն:

Քիմիական երևույթների ընթացքում այլ նյութեր են առաջանում, նյութերը փոխարկվում են մեկը մյուսի:

Պատասխանել հարցերին

  1. Սահմանի՛ր ֆիզիկական և քիմիական երևույթներ հասկացությունները:
    Ֆիզիկկան են կոչվումայն երևույթները, որոնց ընթացքում նյութերը չեն փոխակերպվում այլ նյութերի։
    Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխակերպվում են այլ նյութերի, որը նույնպես կոչվում է քիմիական ռեակցիա։
  2. Թվարկի՛ր բնական և ոչ բնական երևույթներ:
    Բնական երևույթներ են՝ անձրևը, կարկուտը, ծիածանը և այլն․․․
    Ոչ բնական երևույթներ են՝ մոմի հալվելը, աղի լուծվելը, ջրի եռալը և այլն․․․
  3. Ստորև ներկայացված շարքից առանձնացրե՛ք ֆիզիկական և քիմիական երևույթները՝

շաքարի մանրացնելը, ձնաբուքը, հրդեհի բռնկվելը, ցողի առաջանալը, պղնձի սևանալը, փայտի տաշելը, կժի կոտրվելը, երկաթե մեխի ժանգոտվելը, ռետինի ձգվելը:

Բնական Ֆիզիկական Քիմիական
ձնաբուքը շաքարի մանրացնելը հրդեհի բռնկվելը
ցողի առաջանալը փայտի տաշելը պղնձի սևանալը
  կժի կոտրվելը երկաթե մեխի ժանգոտվելը
  ռետինի ձգվելը  
  1. Համեմատի՛ր.

ա) երկաթե մեխի ծռվելը և ժանգոտվելը

երկաթե մեխի ծռվելը–ֆիզիկական
ժանգոտվելը–քիմիական

բ) մոմի հալվելն ու վառվելը

մոմի հալվելն–ֆիզիկական
վառվելը–քիմիական

գ)արծաթե զարդի սևանալն ու կոտրվելը

արծաթե զարդի սևանալն–քիմիական
կոտրվելը–ֆիզիկական

դ)շաքարի մանրացնելն ու քայքայելը

շաքարի մանրացնելն–ֆիզիկական
քայքայելը–քիմիական

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ամբողջացրու նախադասությունը յուրաքանչյուր շարժանկարի համար՝ կապ հաստատելով երևույթ(ներ)ի տեսակ(ներ)ի և տեղի ունեցող փոփոխության (փոփոխությունների) միջև:

Շարժանկարները կարող ես տեսնել հետևյալ հղումով:

Շարժանկարում դիտվող երևույթները քիմիական են, քանի որ՝ 1, 6, 7, 9, 10, 11 շարժանկարներում պատկերված են նյութերի փոխակերպում այլ նյութերի՝ քիմիական ռեակցիաներ:

Շարժանկարում դիտվող երևույթները ֆիզիկական են, քանի որ՝ 5 և 8 շարժանկարներում նյութերի փոխակերպում այլ նյութերի չեն դիտարկվում:

Շարժանկարում դիտվող երևույթները բնական են, քանի որ՝ 2, 3, 4 շարժանկարները պատկերում են բնական երևույթներ:

September 30

И.А. Крылова «Зеркало и обезьяна».

Прочитайте басню и дайте ответы на вопросы.

Физика и художественная литература: Оптика (Басня «Зеркало и ...Мартышка, в Зеркале увидя образ свой.
Тихохонько Медведя толк ногой:
«Смотри-ка», говорит: «кум милый мой!
Что́ это там за рожа?
Какие у нее ужимки и прыжки!
Я удавилась бы с тоски,
Когда бы на нее хоть чуть была похожа.
А, ведь, признайся, есть9
Из кумушек моих таких кривляк пять-шесть:
Я даже их могу по пальцам перечесть».—
«Чем кумушек считать трудиться,
Не лучше ль на себя, кума, оборотиться?»
Ей Мишка отвечал.
Но Мишенькин совет лишь попусту пропал.

Таких примеров много в мире:
Не любит узнавать никто себя в сатире.
Я даже видел то вчера:
Что Климыч на-руку нечист, все это знают;
Про взятки Климычу читают.
А он украдкою кивает на Петра.

Вопросы:

Какова основная идея басни?

Нельзя перекладовать вину на другово, и нельзя смеяться на других, если у тебя есть такие же, но ты про этого не напоминаешь.

Какое послание автор хочет донести до читателя?

Что нельзя обзыватся и смеятся над другими, потому что другим будет плохо и они не будут дружить с теми, которые делают такие шутки.

Каковы чувства Мартышки, когда она видит свое отражение в зеркале?

Мартышка почувствовала только плохие чувство. Например, что она не красивая.

Почему Медведь советует Мартышке обратить внимание на себя? Какова его роль в этой ситуации?

Как да Мартышка посмотрела в зеркало она не понимала, что в зеркале ее отражение, и по этому  Мишка сказал намек, но Мартышка не понимала это во и оскорбляла ее семью.

Как Мартышка реагирует на советы Медведя?

Мартышка игнорировала советы Мишки и не слушала что говорит Медведь.

Как вы понимаете фразу «Не любит узнавать никто себя в сатире»? Приведите примеры из жизни.

Задание 1. Дайте определениям словам.

образ — внешний вид

кум, кума — крестный отец по отношению к крестной матери и к родителям крестника; отец ребенка по отношению к крестному отцу и крестной матери

ужимки – гримасы; неестественные телодвижения;

сатира – произведение, осмеивающее какой-л. порок, недостаток (в литературе классицизма

украдкой — незаметно для других

По пальцам перечестьнемного

На себя оборотитьсячто сделаешь, тебе сделаешь

Совет попусту пропал— игнор

На руку не чист —нечестний

Задание 2. Решите кроссворд.

По горизонтали:

3. Героиня, которая увидела свой образ в зеркале.

4. У кого к зиме под листом «был готов и стол, и дом»?

6. Кто без драки, «хотел попасть в большие забияки»?

7. Кого по улицам водили, как будто на показ?

По вертикали:

1. Кто смеялся «вперед чужой беде не…»?

2. Один из героев, которые «везти с поклажей воз взялись».

5. Она осталась без обеда из-за своей глупости.

Задание 3. Продолжите предложения.

  1. За портретом обезьяны я вижу людей, которые смотрят на нее и смеются.
  2. За портретом медведя я вижу людей, которые смотрят на него и говорят милые слова.
  3.  Прочитав басню, я задумался о том что обезьяны хорошие, но к тому же тупые существа.
September 29

Գործնական աշխատանք

6.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

· Գոյականներ՝

միրգ, կախարդանք, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, իրադարձություն, ծանոթություն,

· Ածականներ՝

կտրիճ, հիշաչար, խիզախ, անօթևան, դժգույն, մտահոգ, վեհորեն,

· Թվականներ՝

տասնհինգ, վեց-վեց, չորս,

ձերբակալել, քայլել, մաքրել, հնազանդվել, վազել, թերևս, բայց:

7.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել, վախենալ, երազ, գրավել:

Հմայիչ, վախկոտ, երազային, գրավիչ

8.

 Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ:
Ինչպես տեսար, այսօր հրաշալի եղանակ է:

✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտի այգին պատված էր փոքրիկ, գեղեցիկ ծաղիկներով:

✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Փչում է մեղմ հովիկը, ծփում են դալար խոտն ու ժպտուն ծաղիկները և դաշտում տիրում է խաղաղություն:

9.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

հստակ, տաք, դալար, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ

10. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ նկար, անկրկնելի նկար, հոյակապ նկար

այգի-մեծ այգի, կլոր այգի, անուշաբույր այգի

ծաղիկ-անուշաբույր ծաղիկ, մեծ ծաղիկ, անկրկնելի ծաղիկ

գիրք-հետաքրքիր գիրք, հսկայական գիրք, զվարճալի գիրք

գորգ-վնասված գորգ, հին գորգ, սրտաձև գորգ

երկիր-հայտնի երկիր, տաք երկիր, հնագույն երկիր

11.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ