Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրների դաշնությունը, որոշեց, որ պետք է միավորվել: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է միասնական պետություն: Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու կամ Արարատ անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը և նաև նրա թագավորության անունը, որը կոչվում է Վանի թագավորություն: Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում՝ ընդգրկելով Վանա, Ուրմիա և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները:
Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին: Հին աշխարհում արդեն հռչակ էր վայելում Հարավարևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը: Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում երկաթի ահռելի պաշարներ: Նրանց ռազմարշավները պայմանավորված էին նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։
Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ: Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ: Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն):
Այսպիսով՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն կամ Արամեն է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859-824) արձանագրության մեջ: Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի թագավորանիստ քաղաք Արզաշքուն:
Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք: Դա իրագործում է Սարդուրի I արքան, ով ապրել է Ք.ա. մոտ 835-825թթ․։ Սարդուրին արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»: Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը: Տուշպայի դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը:
Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք: Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց Վանի թագավորության վերելքը:
Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը: Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանագրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով:
Պետությունը վերափոխությունների խնդրի առջև
Վանի թագավորությունը դեպի ծով ելք չունեցող տերություն էր, և դա որոշակի խնդիրներ էր ստեղծում։ Պետությունը կախված էր իր հարևանների հետ առևտրային կապերից և ուղիներից։ Հարևան երկրները տնտեսական կամ ռազմական պատճառներով արգելափակում էին ելքը դեպի ծով կամ իրենց տարածքով տարանցումը: Պետության քաղաքական կայունությունը և առևտրային ուղիները պաշտպանելու համար անհրաժեշտ էր ամրապնդել պետության անվտանգությունը: Պե- տությունը կանգնած էր ռազմական, տնտեսական, սոցիալական և կրոնական վերափոխություններ անցկացնելու խնդրի առջև, որոնց և ձեռնամուխ եղան Իշպուինի (Ք.ա. մոտ 825-810) և Մենուա (Ք.ա. մոտ 810-786) արքաները:
Առաջնային խնդիրներից էր պետության սահմանների կայունացումը: Իշպուինին և Մենուան բանակը վերազինեցին պողպատե և երկաթե զենքերով։ Աշխարհազորին զուգահեռ ստեղծվեց կանոնավոր բանակը:
Հաջորդ կարևոր քայլն ասուրերեն սեպագրերի կիրառման մերժումը և տեղական սեպագրերի ներմուծումն էր: Պետության կենտրոնացման և թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Իշպուինին և Մենուան քայլեր ձեռնարկեցին նաև համապետական կրոնի հաստատման ուղղությամբ: Խալդի աստվածը հռչակվեց երկրի գերագույն աստված։ Նրա պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Արդինի-Մուսասիրում, որը նվաճվել էր մինչ այդ:
Պետության ընդլայնումը
Պետությունը հզորացնելու նպատակին հետամուտ՝ Իշպուինին և Մենուան ռազմարշավներ ձեռնարկեցին տարբեր ուղղություններով։ Հյուսիսում և հարավ-արևելքում պետության սահմանները զգալիորեն ընդլայնվեցին՝ ապահովելով ոսկու և երկաթի լրացուցիչ պաշարներ: Այս ուղղություններով պետության սահմաններն ընդլայնելն ինչ-որ չափով նաև հեշտ էր, քանի որ դրանք հիմնականում դուրս էին Ասորեստանի հսկողությունից և համեմատաբար թույլ զարգացած: Ձևավորված հսկայական թագավորությունը կարիք ուներ հաղորդակցական կապերի կարգավորման: Կառուցվեցին մի շարք ամրոցներ, որոնք նախատեսված էին ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար:
Փուլ առ փուլ իրագործված այս և այլ վերափոխությունների արդյունքում աստիճանաբար հավասարակշռվում են Վանի թագավորության և Ասորեստանի ուժերը։ Այդպիսով Վանի արքաները մարտահրավեր են նետում Ասորեստանին՝ ընդհուպ մոտենալով նրա սահմաններին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը: Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի:
Վանի թագավորությունը ստեղծվել է Ք․ա․ 9–րդ դարում ։ Ամենասկզբում ունեցել է Նաիրի անունը, իսկ ասորեստանցիները անվանում էին Ուրարտու, իսկ մեր թագավորները կոչում էին Բիայնիլի,որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը և Վանի թագավորություն անվանումը, որը գտնվում էր Հայկական լեռնաշխարհում՝ ընդգրկելով Վանա, Ուրմիա և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները:
2. Բացատրի՛ր: Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը:
Երկաթը թագավորության մեջ մեծ դեր ուներ, քանի որ արդեն սկսվել էր երկաթե դարը և Վանը ուներ տարատեսակ հանքեր, որոնք գտվում էին կենտրոնական և արևմտյան հատվածներում, թրեր և երկաթե ծայրերով նիզակներ, որոնք օգտագործում էին զինվորները։ Երկաթը նպաստեց տնտեսությանը, գյուղատնտեսությանը, ռազմական պատերազմներին և այլն։
3. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ:
Հայոց լեռնաշխարհը թշնամու հարձակումներից պաշտպանելու համար Նաիրյան թագավորները որոշում են կայացնում ստեղծել մեկ հզոր պետություն և Ք․ա․ 9–րդ դարի կեսերին միավորվում են և ստեղծում Վանի թագավորությունը։
4. Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար:
Նոր մայրաքաղաքի ստեղծում շատ կարևոր դեր է կազմում, քանի որ այն դարձավ մեր նոր թագավորությունը, ունեցավ նոր կյանք և ավելի հզորացավ, բանակը սկսեց զարգանալ, հատուկ պաշտանության և հարձակման համար կառուցվեցին տարբեր ամրոցներ և արդեն սկսեցին ձևավորվել կրոնները։
5. Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին:
Վանի թագավորությունը կարողացավ արագ կազմակերպվել , քանի որ փուլ առ փուլ սկսեց զարգանալ,լուծել մի շարք խնդիրներ, հզորանալ։ Վանի թագավոները ստեղծեցին կանոնավոր բանակ, բանակը զինեցին զենքերով, ստեղծեցին առևտրային նոր կապեր, գրավեցին ոսկով և երկաթով հարուստ տարածքներ, կառուցեցին ամրոցներ, որոնք կարևոր դեր էին խաղում և երկիրը պաշտպանելու և հարձակումների համար։ Ժողովրդին միավորեցին և ստեղծեցին մեկմիասնական կրոն՝ Խալդի աստվածի գլխավորությամբ։
6. Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու:
Վանի թագավորների իրագործած կարևոր փոփոխուփյուններից էր սեփական սեպագրի ստեղծումը, քանի որ գրերը ապացույց են այդ երկրում հայի գոյության, ապրելու և արարելու համար։