September 23

Նորքարիդարյան հեղափոխությունը

Մարդկանց կյանքում և պատկերացումներում առաջին խոշոր փոփոխությունները տեղի են ունեցել մոտ 12,000 տարի առաջ, երբ անցում կատարվեց Նոր քարի դար կամ Նեոլիթ։ Անցումը Նեոլիթ մի քանի հազար տարի տևեց և միատեսակ չընթացավ աշխարհի բոլոր մասերում: Այն գրեթե համընկավ վերջին սառցի դարաշրջանի ավարտին, որից հետո Երկիրը թևակոխեց ընդհանուր տաքացման, տեղումների ավելացման և ավելի կայուն կլիմայական պայմանների ժամանակաշրջան:

Նորքարիդարյան հեղափոխությունը

Մոտ 12,000 տարի առաջ աշխարհի որոշ մասերում մարդիկ կատարելագործեցին քարե գործիքները: Նրանք սովորեցին մշակել հողը՝ ուտելի բույսեր ստանալու համար բնության վրա հույս դնելու փոխարեն, իսկ կենդանիներին ընտելացնել՝ պարզապես որսալու փոխարեն: Մարդիկ այժմ ոչ միայն օգտագործում էին այն, ինչ գտնում էին բնության մեջ, այլև կարող էին սեփական սնունդ արտադրել։ Այդպիսով՝ յուրացնող հասարակությունից անցում կատարվեց արտադրող հասարակության: Աստիճանաբար հավաքչությունը փոխարինվեց երկրագործությամբ, որի ազդեցությամբ էլ որսորդությունը փոխարինվեց անասնապահությամբ: Ընդհանուր առմամբ՝ Նորքարիդարյան դարաշրջանի ամենաբնորոշ նշաններն են գյուղատնտեսությունը, նստակեցությունն ու տները, արհեստագործությունը, հղկված քարե գործիքներն ու խեցեգործությունը:

Նորքարիդարյան հեղափոխության հետևանքները

Սննդի արտադրությունը նպաստեց բնակչության աճին, իսկ սննդի ավելցուկի արդյունքում զարգացավ փոխանակումը։ Մեկուսացված տոհմական համայնքները միավորվեցին ցեղերի մեջ։ Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության։ Գործիքներով աշխատելը մեծ հմտություն էր պահանջում, ուստի մարդիկ սկսեցին մասնագիտանալ տարբեր արհեստների մեջ։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ և կազմակերպված համայնքներում, որոնց մի մասն աստիճանաբար վերածվեց քաղաքների: Զարգացավ և ավելի համակարգվեց կրոնը:

Բնակչության աճը, պարենային պաշարները հաշվառելու և պահպանելու, ինչպես նաև պաշտպանության համար պատեր կամ պարիսպներ կառուցելու անհրաժեշտությունը շուտով հանգեցրին գրերի ստեղծմանը: Ի հայտ եկան նաև հմուտ կառավարիչներ, որոնց ծառայություններն անհրաժեշտ էին համայնքի գոյատևման համար: Մոտ 6,000 տարի առաջ ի հայտ եկան առաջին քաղաքակրթությունները։ Շատ գիտ նականներ քաղաքակրթությունը սահմանում են որպես բարդ մշակույթ, որն ունի վեց բնութագրիչ՝ քաղաքներ, կառավարություն, կրոն, սոցիալական կառույց, գիր և արվեստ: Առաջին քաղաքակրթությունները զարգացան գետերի հովիտներում, որտեղ մարդիկ կարող էին զբաղվել լայնածավալ երկրագործությամբ, որն անհրաժեշտ էր մեծ բնակչությանը կերակրելու համար: Հայտնի ամենավաղ քաղաքակրթությունը զարգացել է Շումերում՝ հարավային Միջագետքում, մոտ Ք. ա. 3500 թ.։ Դրա առաջացումը ազդարարեց նաև Բրոնզի դարի սկիզբը:

Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական օջախները

Նորքարիդարյան ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում տևել է մոտ Ք. ա. X-V հազարամյակներում։ Երկրագործության համեմատաբար վաղ ի հայտ գալու արդյունքում Հայկական լեռնաշխարհը մեծ դեր է ունեցել կայծքարի, կաշվե կոշկեղենի և խաղողագործության տարածման գործում. տեխնոլոգիաներ, որոնք հետագայում կմշակվեն Հարավային Ասիայում և ի վերջո կտարածվեն դեպի Եվրոպա:

Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան բնակավայրերը հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում, Արաքսի, Արածանիի և Հայաստանի մյուս մեծ ու փոքր գետերի բարեբեր հովիտներում։ Նորքարիդարյան բնակավայրերից հայտնաբերված նյութերը հիմք են տալիս պնդելու, որ Հայկական լեռնաշխարհը երկրագործության և անասնապահության նախահայրենիքներից մեկն է։ Հնագիտական և գենետիկական հետազոտություններ ւթյունները ցույց են տալիս, որ ժամանակակից հայերն անմիջական հետնորդներն են Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան բնակչությամբ։

Հարցեր և առաջադրանքներ.

1. Բնութագրի՛ր:

Սառցի դարաշրջան–մեծ սառցակալման դարաշրջան
Նորքարիդարյան հեղափոխություն–հողագործության, անասնապահության և այլնի զարգացում
Բրոնզի դար–բրոնզե իրերի օգտագործում և զարգացում
Ցեղ Քաղաքակրթություն–ցեղերի մշտական տեղանք

2. Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը:

Քանի որ, մարդիկ առանց երկրագործության չէին կարողանա իրենց կենդանիներին և ընտանիքին պահել, որովհետև մարդկանց, ինչպես կենդանիներին հարկավեր է սնվելը, այնուհետև մարդը և ընդանհրապես կենդանի օրգանը, էակը առանց ուտելիք, սնունդ և վիտամին չի կարողանա ապրել։

3. Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության և երկրագործության առաջացման արդյունքում։

Մարդիկ արդեն սկսեցին, ոչ թե սպասել միայն բնությունից, այլև ստեղծել նորը և ունենալ նորը։

4. Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության և քաղաքների առաջացման միջև:

Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության։ Գործիքներով աշխատելը մեծ հմտություն էր պահանջում, ուստի մարդիկ սկսեցին մասնագիտանալ տարբեր արհեստների մեջ։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ և կազմակերպված համայնքներում, որոնց մի մասն աստիճանաբար վերածվեց քաղաքների:

5. Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:

Վաղ բնակավայրերը գտնվում էին  գետերի մոտ, քանի որ գետը՝ դա մաքուր ջրի աղբյուր է, նաև մարդիկ ուտելիքի և լվացվելու համար ջուրը գետերից էին վերցնում։

6. Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:

Մարդու զարգազման արդյունքով, նրա գիտակցության և սպառողական բնազդի արդյունքում մարդ էակը սովորեց, ոչ միայն սպառել այլ նաև արտադրել։

September 21

Իշխանաց պար

Տարածաշրջանը — Պարսկահայք

Ձեռքերի բռնվածքը —  Խաչված ափերով

Ժանրը — Մեհենական

«Իշխանաց պարը» շատ հպարտ, վեհ պար է, ամենադժվար պարատեսակներից մեկը հայկական պարերի մեջ։ Ձեռքերը բռնում են թևկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով։ Կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի։ Պարաշարքը տեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղվում։ Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության։ Պարեղանակը և պարը հետզհետե արագանում են։

Բաղկացած է 2 մասից՝ դանդաղ և արագ։

Category: Պար | LEAVE A COMMENT
September 20

Հայ ժողովրդի կազմավորման սկիզբը

Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները

Ազգերի կամ ժողովուրդների և նրանց լեզուների ծագման վերաբերյալ հետաքրքրությունն առաջացել է շատ վաղ ժամանակներից։ Տարբեր ժամանակներում տարբեր բացատրություններ են տրվել դրանց վերաբերյալ, բայց դրանցից ոչ մեկն էլ վերջնական չէ, և առկա են տարբեր մոտեցումներ: Հայերի ծագման և վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է. ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ: Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են Բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները: Հայերի ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝ հիմնականում տեղական ձևավորման վարկածը: Այն, որ հայ ժողովրդի ձևավորումը տեղի է ունեցել տևական փոխազդեցությունների արդյունքում և Հայկական լեռնաշխարհի տարածքում, հաստատվում է նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքում։ Իսկ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է:

Հնդեվրոպական նախահայրենիքն ու հայերը

Որտե՞ղ է գտնվել հնդեվրոպացիների նախահայրենիքը, ի՞նչ ուղղություններով են տարածվել մայր լեզվից տրոհված լեզուները. այս հարցերին պատասխանող տարբեր վարկածներ կան: Դրանք հիմնված են առասպելաբանական, լեզվաբանական, հնագիտական, գենետիկական և այլ տվյալների վրա։ Հետևելով Աստվածաշնչի տվյալներին՝ նախապես հնդեվրոպացիների նախահայրենիքը համարել են Հայկական լեռնաշխարհը՝ Արարատ լեռան լանջերը: Հետագայում առաջարկվեցին այլ տարածքներ ևս՝ Հնդկաստանից ու Միջին Ասիայից մինչև Արևմտյան Եվրոպա: Թեպետ հնդեվրոպական նախահայրենիքի հարցը դեռ վիճարկելի է, բայց կան առավել ընդունված մի քանի վարկածներ: Դրանցից են «տափաստանային» և «հարավասիական (հայկական)» վարկածները: Համաձայն «տափաստանային» վարկածի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է մերձվոլգյան տափաստաններում, որտեղից էլ Ք. ա. մոտ V հազարամյակից մի քանի փուլով տարածվել են հնդեվրոպացիներն ու հնդեվրոպական լեզուները:

Մեկ այլ վարկած է հարավասիականը («հայկականը»)։ Համաձայն դրա՝ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հյուսիսային Միջագետքը և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքն ընդգրկող մի ընդարձակ տարածքում։ Հնագիտական, լեզվաբանական և գենետիկական տվյալները կարծեք թե հաստատում են այս վարկածը: Ըստ այդմ՝ Ք. ա. մոտ X հազարամյակից հնդեվրոպացիները տարածվել են տարբեր ուղղություններով։ Նրանք ընտելացրել էին ձիերին, հայտնագործել էին սռնանիվը և ստեղծել էին թեթև երկանիվ կառքը: Շնորհիվ դրանց էլ տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ տարածումը։ Սկզբնապես խոսում էին մեկ՝ հնդեվրոպական նախալեզվով, իսկ նախահայրենիքից տարածվելուն զուգընթաց նրանց լեզուները սկսեցին տարբերվել։ Առաջացան առանձին հնդեվրոպական լեզուները, որոնցից է և հայերենը, որը մայր լեզվից տրոհվել է Ք. ա. մոտ V հազարամյակում: Այսպիսով՝ թեպետ դեռ վիճարկվում է հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հարցը, բայց Հայկական լեռնաշխարհն այն տարածքն է, որտեղ տեղի է ունեցել հայ ժողովրդի կազմավորումը:

Բրոնզի դար

Ք. ա. մոտ 4000–3000 թվականներին որոշ տարածքներում արձանագրվեցին նոր զարգացումներ: Դրանք նշանակալի ազդեցություն ունեցան նեոլիթյան քաղաքակրթության վրա։ Այսպես՝ շրջակա միջավայրի և դրա ռեսուրսների նկատմամբ մարդու վերահսկողությունը նոր մակարդակի հասավ մետաղների օգտագործմամբ: Պղինձն առաջին մետաղն էր, որն օգտագործվեց գործիքներ պատրաստելու համար: Ք. ա. մոտ 4000 թվականից հետո Արևմտյան Ասիայի, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի արհեստավորները հայտնագործեցին բրոնզը, որը պղնձի և մկնդեղի խառնուրդն է՝ մետաղ, որը շատ ավելի կարծր և դիմացկուն էր, քան պղինձը: Հարկավ, մարդիկ միանգամից անցում չկատարեցին բրոնզի դար. բրոնզի ներմուծումից հետո էլ նրանք շարունակում էին օգտագործել քարե գործիքներ ու զենքեր: Այնուամենայնիվ, բրոնզի լայնածավալ օգտագործումը պատմաբաններին մղել է Ք. ա. 3300-1200 թվականներն անվանել բրոնզի դար:

Այս ժամանակաշրջանում աստիճանաբար կազմավորվեցին ավելի բարդ հասարակություններ: Գործընթացներից անմասն չմնաց Հայկական լեռնաշխարհը, որտեղ պետական կազմավորումների ձևավորումը տեղի էր ունենում համեմատաբար դանդաղ։ Ստեղծվեցին ավելի մարտունակ բանակներ, ակտիվացան պատերազմները, հասարակությունը շերտավորվեց, առաջացավ մասնավոր սեփականությունը: Այդ ամենի մասին վկայում են բրոնզի դարի նշանավոր հնավայրերի՝ Շենգավիթի, Մեծամորի և Լճաշենի բնակավայրերից պեղված տարատեսակ առարկաները: Դրանք պատմում են մի ինքնատիպ մշակույթի մասին, որն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածքները և հայտնի են Շենգավիթյան և Կուր-արաքսյան անվանումներով:

Վաղ պետական կազմավորումները

Հայկական լեռնաշխարհը բարդ էթնիկական կազմ ուներ և բազմալեզու էր: Սկսած Ք.ա. III-II հազարամյակներից՝ Հայկական լեռնաշխարհի հին հարևան երկրների սկզբնաղբյուրները հիշատակում են լեռնաշխարհի բազում երկրներ, ցեղեր և ցեղախմբեր:

Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումներից հայտնի են Արատտան, Հայասան, Նաիրին, Արմե-Շուպրիան և Ուրուատրին: Ավելի ուշ՝ Ք. ա. I հազարամյակում, եղել են ևս երկու հզոր ցեղային կազմավորումներ՝ Դիաուխին և Էթիունին: Բոլոր այս վաղ պետականությունները կանգնած էին մի քանի խնդիրների առջև՝ դժվար հաղթահարելի լեռնաշղթաներ, կլիմայական կտրուկ փոփոխություններ, սակավահողություն, աննավարկելի գետեր և այլն: Դժվարություններ, որոնք դանդաղեցնում էին լեռնաշխարհի ցեղերի միավորման և վաղ պետական կազմավորումների ստեղծման գործընթացը:

Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումներից է համարվում շումերական սկզբնաղբյուրներում հիշատակված առասպելական Արատտան: Երկիր, որը լի էր ոսկով, արծաթով, լաջվարդով և այլ թանկարժեք նյութերով։ Այն գոյություն է ունեցել Ք. ա. մոտ XXVIII-XXVII դարերում։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Արատտան գտնվել է Հայկական լեռնաշխարհի հարավն ու հյուսիսային Միջագետքն ընդգրկող տարածքում: Այդուամենայնիվ, Արատտայի տեղայնացումը դեռ վարկածային է:

Ք. ա. XIV-XIII դդ. խեթական սկզբնաղբյուրներում հիշատակվում է Հայասա երկրի մասին (խեթերեն՝ «հայերի երկիր»): Այն սահմանակից էր խեթական կայսրությանը և գրեթե մշտապես հակամարտության մեջ էր նրա հետ: Հետազոտողների կարծիքով՝ հենց այդ երկրի անվանումից է և «հայ» ինքնանվանումը:

Ք. ա. XIII-IX դդ. ասորեստանյան սկզբնաղբյուրները հիշատակում են նաև Նաիրի երկրի մասին, որը տեղադրվում է Վանա լճի և Եփրատի հովտի միջև: Այն ցեղային միություն էր, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր: Նաիրյան երկրները մշտական պայքարի մեջ են եղել Ասորեստանյան թագավորության հետ:

Այդ ուժային կենտրոնների դիմադրությունների և համագործակցությունների արդյունքում աստիճանաբար ձևավորվում է հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ գիտական վարկածներ գիտեք Հնդեվրոպական նախահայրենիքի մասին, և ի՞նչ տեղ ունի դրանցում Հայկական լեռնաշխարհը:

Հայերի ծագման և վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է. ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ: Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են Բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները: Հայերի ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝ հիմնականում տեղական ձևավորման վարկածը: Այն, որ հայ ժողովրդի ձևավորումը տեղի է ունեցել տևական փոխազդեցությունների արդյունքում և Հայկական լեռնաշխարհի տարածքում, հաստատվում է նաև ժամանակակից գենետիկական հետազոտությունների արդյունքում։ Իսկ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է:

2. Ինչպե՞ս ազդեց մետաղների օգտագործումը մարդու և բնության հարաբերությունների վրա:

Այսպես՝ շրջակա միջավայրի և դրա ռեսուրսների նկատմամբ մարդու վերահսկողությունը նոր մակարդակի հասավ մետաղների օգտագործմամբ: Պղինձն առաջին մետաղն էր, որն օգտագործվեց գործիքներ պատրաստելու համար: Ք. ա. մոտ 4000 թվականից հետո Արևմտյան Ասիայի (այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի) արհեստավորները հայտնագործեցին բրոնզը (պղնձի և մկնդեղի խառնուրդը)՝ մետաղ, որը շատ ավելի կարծր և դիմացկուն էր, քան պղինձը: Հարկավ, մարդիկ միանգամից անցում չկատարեցին բրոնզի դար. բրոնզի ներմուծումից հետո էլ նրանք շարունակում էին օգտագործել քարե գործիքներ ու զենքեր:

3. Պարզաբանի՛ր և վերլուծի՛ր: Ի՞նչ դեր խաղաց աշխարհագրությունը Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ստեղծման մեջ։

Գտնվելով կայսրությունների մեջտեղում այն շարունակ կռվախնձոր էր կայսրությունների համար, բայց նաև առնչվում էր տարբեր մշակույթներին և ինչը նպաստեց, որ այն ունենա հարուստ մշակույթ։

4. Ինչո՞ւ էր բրոնզի գյուտն այդքան կարևոր գյուղատնտեսության, ռազմարվեստի և այլնի համար: Բերե՛ք օրինակներ:

Բրոնզի գյուտը կարևոր էր, քանի որ առաջ մարդիկ օգտագործում էին պղինձը, որը շատ երկար չէր կարողանում մնալ և գործել, այդ պատճառով մարդիկ սկսեցին օգտագործել բրոնզը, որից հետո էլ առաջացավ Բրոնզե դարը։ Բրոնզը պատրաստում էին պղնձից և մկնդեղից, մարդիկ սկսեցին օգտագործել, քանի որ բրոնզը ավելի երկար է կարողանում պահել և դիմանալ։

5. Ինչի՞ շնորհիվ հնդեվրոպական ժողովուրդներին հաջողվեց արագ տարածվել տարբեր ուղղություններով։

Նրանք ընտելացրել էին ձիերին, հայտնագործել էին սռնանիվը և ստեղծել էին թեթև երկանիվ կառքը: Շնորհիվ դրանց էլ տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ տարածումը։

6. Գնահատի՛ր: Նշե՛ք և հիմնավորե՛ք լեզվի, անիվի և ձիերի ընտելացման գյուտերից յուրաքանչյուրի ազդեցությունը մարդկանց կյանքում: Դրանցից ո՞րն է ավելի նշանակալի և ինչո՞ւ:

Շնորհիվ լեզվի մարդիկ կարողացան հասկանալ իրար, շնորհիվ անիվի և ձիերի մարդիկ կարողացան ավելի հեշտ տեղաշարժվել մի տեղից մյուսը, իսկ նշանակելին ավելի շատ լեզուն է, քանի որ առանց լեզվի մարդը չէր կարողանա խոսել ուրիշի հետ և մարդիկ իրար չէին կարողանա հասկանալ և չէին կարողանա միավորվել և դառնալ մեկ միասնական երկիր։

September 20

ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բ-Պ-Փ

Պ-ի և փ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
պարզ, պարել, փերի, փոշի։
Բ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում մ-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է փ հնչյունը, բայց գրվում է բ տառը՝ աբխազ,
Գաբրիել, դարբին, երբ, իբր, լիրբ, խաբել, Հակոբ, համբերել, համբույր, հարբել,
նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, սուրբ, սրբել, ուրբաթ, Քերոբ։
Աղբ, աղբյուր, եղբայր, ողբ և նրանցից կազմված բառերում գրվող ղբ-ն
կարդացվում է խպ։

Գ-Կ-Ք

Կ-ի և ք-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
կատու, մկրատ, մաքուր, քանոն։
Գ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ն-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է ք հնչյունը, բայց գրվում է գ տառը՝ անգամ,
ավագ, գոգ, երգ, զուգել, էգ, էգուց, թագավոր, թարգմանել, ծագել, ծեգ, կարագ,
կարգ, հագնել, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, ճրագ, ճրագու, մարագ,
մարգարե, մարգարիտ, մուգ, նորոգել, շոգ, շոգի, ոգի, ոռոգել, պատարագ,
պարգև, սուգ, տեգր (տագր), ուրագ, օգնել, Օգսեն, օգուտ։
Շաղգամ բառում ղգ-ն արտասանվում է խկ, բայց տարածված է նաև ղգ-ով
արտասանությունը։ Տարածված է նաև ճիգ (և նրանից կազմված բառերի՝ ճգնել,
ճգնավոր, ճգնաժամ և այլն) գ-ով արտասանությունը։

Դ-Տ-Թ

Տ-ի և թ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան՝ տետր,
կատու, թիթեռ, հարթ, որթ (խաղողի վազ)։
Դ -ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ն-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է թ հնչյունը, բայց գրվում է դ տառը՝ անդամ,
արդար, արդեն, արդյոք, արդյունք, արդուկ, բարդ, բերդ, բրդել (մանրել), բուրդ,դադար, դդում, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ (մուգ երկնագույն),
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, կարդալ, կենդանի, հաղորդել, մարդ,
նյարդ, Նվարդ, որդ (ճիճու), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, Վարդգես,
վրդովել, օդ, օրիորդ։
Թ հնչյունը դ տառով է գրվում նաև -որդ, -ուրդ ածանցներում՝ գնորդ,
ժողովուրդ և այլն, ինչպես նաև ընդ-ով սկսվող բառերում՝ ընդամենը,
ընդհակառակը, ընդհանուր, ընդունակ, ընդունել և այլն։ Բացառություն են
ընդդեմ, ընդդիմություն, ընդարմանալ բառերը, որոնք արտասնվում են դ-ով։
Խեղդել բառում ղդ-ն արտասանվում է խտ։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարբաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օկսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարթ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ(խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

September 18

Ալբերտ Էյնշտեյնի մասին

Ալբերտ Էյնշտեյն

Ինչպես գիտենք, մեզ հայտնի Ալբերտ Էյնշտեյնը եղել է գիտնական։ Նա ծնվել է 1879թ–ի մարտի 14ին, Գերմանիա քաղաքում և մահացել 77տարեկան հասակում։ Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Հերման Էյնշտեյնը եղել է Ալբերտի հայրը, Պաուլինա Էնշտեյնը եղել նրա մայրը, իսկ 1881թ․ ծնվեց նրա քույր Մայան։FastNews | Մի նկարի պատմություն. Էյնշտեյն Էյնշտեյնի նախնական կրթությունը եղել է կաթոլիկ դպրոցում, իսկ 12տարեկան հասակում նա ամբողջովին տրվեց կրոնին, սակայն չհասցնելով լինել կրոնի մասնակից ընթերցեց գիտահանրամատչելի գրականություն, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին։ Բացի ֆիզիկա, մաթեմատիկա և գիտնականությունը ուսումնասիրելուց, Ալբերտը 6տարեկան հասակում գնաց ջութակի, որը օգնում էր նրան ավելի լավ սովորել և բացահայտեր նոր բաներ։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934թ․ գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինսթոնում, նա բարեգործական համերգ է տվել և ջութակով նվագել է Մոցարտի ստեղծագործությունները։ Գիմնազիա քաղաքում Ալբերտը արդեն սկսեց շատ վատ սովորել և ուսուցիչները նրա հետ սկսեցին տհաճ վարվել, այդ պատճառով Ալբերտը սկսեց հաճախ վիճել ուսուցիչների հետ։ Էյնշտեյնների ընտանիքը 1894թ․ Մյունխենից տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք՝ Միլանին մոտ, սակայն Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի Գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։ 1895թ․ աշնանը Ալբերտ Էյնշտեյնը մեկնեց Շվեյցարիա ՝ Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները հանձնելու և ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար, սակայն բուսաբանության և ֆրանսերենի քննությունները տապալելով նա չընդունվեց բարձրագույն դպրոցը։ Սակայն դպրոցի տնօրենը նրան խորհուրդ տալով դիմել Արաուհի դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և կրկին փորձի։ 1896թ․ սեպտեմբերին նա հաջողությամբ հանձնեց դպրոցի բոլոր ավարտական քննությունները, բացի ֆրանսերենից և վկայական ստացավ, իսկ 1896թ․ հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։ Այստեղ նա ընկերացավ առաջին կուրսում սովորող, մաթեմատիկոս Մարսել Գրոսմանի հետ, ինչպես նաև ծանոթացավ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Միլևա Մարիչի հետ, ով մեծ էր իրենից 4 տարով, և ով հետագայում դարձավ իր կինը։ Այդ տարի ծնողները տեղափոխվեցին Միլան։ 1900թ․ Էնշտեյնն ավարտեց Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցը՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի դիպլոմ։ Մինչև 1902թ․ գարնանը, նա չկարողացավ մշտական աշխատանք գտնել՝ նույնիսկ որպես դպրոցի ուսուցիչ։21 հանճարեղ փաստ Էյնշտեյնի կյանքից, որոնք գրված չեն ոչ մի դասագրքում Աշխատանք և գումար չունենալու պատճառով նա երբեմն օրերով քաղցած էր մնում։ Դա լյարդի հիվանդության պատճառ հանդիսացավ, որով գիտնականը տառապել է մինչև կյանքի վերջը։

1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ սատար էր Իսրայելին: Գիտնականը միշտ պաշտպան էր կանգնում ճնշված ազգերին:

1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական, նա 1995թ․ կտակ արեց և ընկերներից ասաց․
«Իմ առաքելությունն այս աշխարհում ես կատարեցի» և ցավոք սրտի, նա մահացավ հաջորդ օրը: Նրա վերջին աշխատությունը միջուկային պատերազմը կանխարգելելուն ուղղված անավարտ կոչն էր։

Նրա խորթ աղջիկը՝ Մարգոն, հիշեց նրա հետ վերջին հանդիպումը հիվանդանոցում․

Ալբերտ Այնշտայն - Վիքիպեդիա

Նա խոսում էր խորը հանգստությամբ, իսկ բժիշկների հետ՝ նույնիսկ թեթև հումորով և սպասում էր իր վախճանին՝ որպես «բնության սպասվող երևույթ»։ Որքան անվախ էր նա կենդանի ժամանակ, այնքան հանգիստ ու խաղաղ նա դիմավորեց մահը։ Առանց որևէ հուզականության և ափսոսանքի նա լքեց այս աշխարհը։

Ալբերտ Այնշտայն գիտնականը, ով Տիեզերքի մասին մարդկության պատկերացումները հեղաշրջեց, մահացավ 1955 թվականի ապրիլի 18-ին, ժամը 01։ 25-ին, 77 տարեկան հասակում Փրինսթոնում՝ աորտայի անևրիզմայի պատռվածքից։ Մահվանից առաջ նա մի քանի գերմաներեն բառ ասեց, սակայն ամերիկուհի բուժքույրը հետագայում չկարողացավ դրանք արտաբերել։  1955 թվականի ապրիլի 19-ին առանց լայն հնչեղության կայացավ մեծ գիտնականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին միայն 12 ամենամտերիմ ընկերները։ Նրա մարմինն այրվեց Ewing Cemetery կրեմատորիայում, իսկ մոխիրը քամուն տրվեց։Ալբերտ Այնշտայն - Վիքիպեդիա

Նրա մահից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը:

September 18

Ընկերների մեղքով

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ-որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի-միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի պատվին, չնայած դրանով ոչ–ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագույն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ–որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի–միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ–ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Առաջադրանքներ`

1.Բնութագրիր ուսուցչին` գրածդ հիմնավորելով պատմվածքից դուրս բերված հատվածներով։

Ուսուցչուհին մի 40անց կին էր, ում սովորողները կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները Հարրիեթ կամ Հարրի։ Ընդմիջումների ժամանակ նա նստում էր ընդմիջումներին և սիգարետ էր ծխում ուսուցիչների հետ ծիծաղելով։ Տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։

Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագույն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

2.Ի°նչ հոգեվիճակում էր գտնվում աշակերտը, ինչո°ւ։

Սովորողը դպրոցում մնացել էր մենակ, քանի որ նրա ընկերները նրան մենակ էին թողել, ամեն մեկը իր պատճառով։ Բայց վերջում, նա որոշեց, որ պետք է նրա իրական անունը հայտնել բոլորին, որ նրանք իմանան ով է նա, Ուիլիամ Սարոյանն է, հայ ազգի Ուիլիամ Սարոյանը։

  1. Արդարացրու կամ մեղադրիր աշակերտին։

Ես չեմ մեղադրում նրան, քանի որ նա ընդհամենը ուզում էր հարց տալ և ասել նրա իրական անունը, իսկ հարց տալու ժամանակ ուսուցչուհին նրան ճիշտ չի հասկացել և սկսել է ընկնել հետևից, բորպեսզի բռներ նրան և  արդյունքում փչացրել էր նրա հագուստը։

September 18

Ուղղագրություն

Գրության և արտասանության միջև կարող են լինել որոշ տարբերություններ, օրինակ՝ գրվում է վարդ, արտասանվում է վարթ, դարբին-ը՝ արտասանվում է դարփին և այլն։ Ճիշտ գրելու և ճիշտ խոսելու համար կան կանոններ։ Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների համակարգն է, իսկ ուղղախոսությունը՝ ճիշտ խոսելու, գրվածը ճիշտ կարդալու կանոնների համակարգը։ Բառերի մի մասը գրության և արտասանության տարբերություն չունի՝ տուն, ծառ, կատու և այլն։ Ուղղագրական դժվարություն են առաջացնում այն բառերը, որոնց գրությունը տարբեր է արտասանությունից։ Երբեմն էլ հանդիպում են
ուղղագրական սխալներ, որոնք ոչ ճիշտ արտասանության կամ այլ հնչյունների (նախորդող կամ հաջորդող) արտասանական ազդեցության հետևանք են։ Դրանք հիմնականում վերաբերում են մ-ն, ժ-շ, զ-ս բաղաձայններին։

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասանությունը հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվարություններ չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրական դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։

Է-Ե

Է հնչյունը բառասկզբում հիմնականում գրվում է է տառով, իսկ բառամիջում և բառավերջում՝ ե տառով, օրինակ՝ էական, էլեկտրական, էություն, հերոս, մեխ, ափսե և այլն։ Բառամիջում և բառավերջում է տառը գրվում է այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ է, օրինակ՝ անէական, էլեկտրաէներգիա, հէկ, մանրէ։ Բառասկզբում գրվում է ե, երբ արտասանվում է յէ, օրինակ՝ եղնիկ, երեկ, երկաթ։ Եմ, ես, ենք, եք, են (նաև չեմ, չես, չենք, չեք, չեն) օժանդակ բայերը գրվում են ե
տառով, որը կարդացվում է է։

Օ-Ո

Օ ձայնավորը բառասկզբում հիմնականում գրվում է օ տառով, իսկ բառա-
միջում և բառավերջում՝ ո տառով, օրինակ՝ օգուտ, օր, տոն, երեկո։ Բառամիջում և բառավերջում օ գրվում է այն դեպքում, երբ այն արմատի սկզբնատառ է, օրինակ՝ այսօր, անօգուտ, մեղմօրոր։ Բացառություն է ով (հոգնակին՝ ովքեր) բառը, որում բառասկզբի ո-ն կարդացվում է օ։ Բառասկզբում արտասանվող վօ-ն գրվում է ո տառով, իսկ բառամիջում արտասանվող վօ-ն՝ վ, ո տառերով օրինակ՝ որակ, որսորդ, բանվոր։ Բառամիջում արտասանվող վօ-ն գրվում է ո տառով, եթե նրանով սկսվող արմատը հաջորդում է ձայնավորին, օրինակ՝ ամենաորակյալ, հնաոճ։ Բառասկզբում վո գրվում է օտար լեզուներից անցած բառերում՝ վոլտ,
վոլեյբոլ, վոլֆրամ, վոկալ, Վոլոդյա, Վոլգա, Վորոնեժ և այլն։ Անցյալում փոխառված Ոդիսևս, Որմիզդ, Որմիզդուխտ բառերը գրվում են ո տառով։

Ը

Ը ձայնավորը բառասկզբում գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ և ըստ բառում, օրինակ՝ ըղձալի, ըմպել, ընթանալ։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ամենաընտիր, անընդունելի, խաղընկեր։ Ը-ն բառամիջում գրվում է նաև այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ՝ շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան մեկից ավելի ձայնավորներ, և բոլորը՝ ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ՝
շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ)։ Բառավերջում լսվող ը-ն գրվում է, օրինակ՝ սառը, դառը, խառը, մարդը, գիրքը և այլն։ Մյուս դեպքերում բառասկզբում և բառամիջում լսվող ը–ն գաղտնավանկի վանկարար է և չի գրվում, օրինակ՝ (ը)զգույշ, մ(ը)կրատ, ման(ը)ր և այլն։ Գաղտնավանկի ը-ն կարող է գրվել վանկատման և տողադարձի ժամանակ, օրինակ՝ ըզ-գույշ, մըկ-րատ, մա-նըր և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրեջք, տիեզերք,
տոթակէզ, տրիոլետ, քրիստոնեական։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապoրինի, արծաթազօծ, բացօթյա, բնoրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։