June 8

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց 2020-2021 ուսումնական տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց
2020-2021 ուսումնական տարի
4-5-րդ դասարաններ
Առաջին, երրորդ ուսումնական շրջան
Ուսումնական պլան

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը
IV V
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 5
Անգլերեն 2 2
Ռուսերեն 2 2
Մաթեմատիկա 4 4
Բնագիտություն 2 2
Հայրենագիտություն 2 2
Երաժշտություն, պար 2 2
Տեխնոլոգիա 2 2
Ֆիզկուլտուրա 3 3
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 4 4
Ընդամենը 28 28
Տնային ուսումնական  աշխատանք
Լրացուցիչ կրթություն
Ուսումնական պլանի պարզաբանումներ
1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային)
կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի
հավելվածն է:
2. Սովորողը կրթական ծրագիրը յուրացնում է կրթահամալիրի դպրոց-պարտեզում (այսուհետ՝
Դպրոց), որը կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց է:
3. Կրթահամալիրի դպրոց ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը)
ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին:
Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
4. Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը
կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:
5. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
6. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները
կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։ Յուրաքանչյուր
շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական
պլան՝ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և ուսումնական շրջանի
առանձնահատկությունը։
7. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն
են: Դրանք Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
8. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական օրացույցով:
9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են
կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական
ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
10. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց
է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուքնոթբուք-պլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար
համացանցից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու
հնարավորություն:
11. Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի
ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում
ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
12. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և
ձևերով:
13. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ
միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:
14. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական
ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։
15. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին,
ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը,
սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:
16. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային
խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ
ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում
կազմակերպելու ծրագիր:
17. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական
(քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
18. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի
խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
19. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և
դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
20. Դասավանդողների բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց
աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային
տարածքներից՝ one drive, օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական
աշխատանքն է:
21. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
22. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների,
բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում
է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»:
23. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և
կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր
պայմաններում, փորձի հիման վրա:
24. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի,
երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների
մասնակցության ուսումնական նախագծերի միջոցով:
25. «Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի,
խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների,
ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:
26. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել
կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Որպես
լրացուցիչ կրթություն սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն,
սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Սովորողը
անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում
բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների,
բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:
27. Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ,
ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։
28. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է մեդիալրագրողի,
մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպանի,
այգեգործի, դիզայների, քանդակագործի, թատերական գործունեություն, բնագիտականտեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական
կոմպոզիցիա):
29. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական
կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես
ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է
լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։
30. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների,
ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծերի բաղկացուցիչն են:
31. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի
ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված
կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում
են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների
մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
32. Գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական
գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն,
համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների
մասնակցություն)։ Գնահատումը 10 միավորանոց համակարգով է:
33. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական
աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:


Posted June 8, 2021 by Լիա Մկրտչյան in category Անհատական պլան

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*