November 23

Արծիւն ու հովիւը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր»

Ամէն օր դասերէն յետոյ,  փորքրիկ Վաչիկը իրենց ուլիկները կը տանէր մօտակայ սար եւ կ’արածէր:

Երբ ուլիկները իրենց գլուխները կը ծռէին խոտ ուտելու, Վաչիկը իր գրպանէն կը հանէր գիրքը եւ կը սկսէր ընթերցել: Այդ օրը ուլիկներէն մէկը՝ Չալիկը, հեռացաւ հօտէն եւ գնաց ժայռի մը ետեւ խոտ ուտելու: Սակայն անմիջապէս վերադարձաւ:

-Մէէ՜….

Փոքրիկ հովիւը հասկցաւ, որ Չալիկը վախցած է, ուստի գնաց տեսնելու, թէ ինչ կար ժայռին ետեւը:

Տղան այնտեղ տեսաւ արծիւ մը՝ փորին վրայ փռուած, թեւերը լայն բացած: Անոր մէկ թեւէն արիւն կը հոսէր:

Փոքրիկ հիվիւը անմիջապէս կապեց վէրքը, եւ արծիւին պառկեցուց խոտին վրայ: Արծիւը բացաւ կտուցը. ծարաւ էր:  Վաչիկը ջուր տուաւ անոր եւ քնքուշօրէն շոյեց գլուխը, թեւերը: Ան մէկ շաբաթ խնամեց արծիւին: Արծիւին վէրքը բուժուեցաւ: Եւ օր մը ան լայն բացաւ թեւերը ու սաւառնեցաւ դէպի երկինք:

-Կը ճախրի՜,- ծափ տուաւ Վաչիկը:

-Մէ՜,մէ՜, մէ՜,- ուրախացան ուլիկները:

Չալիկը մօտեցած էր հովիւին եւ կը քսուէր անոր ոտքերուն.ան եւս ուրախ էր:

Անկէ յետոյ Վաչիկը երբեմն սեւ կէտ մը կը տեսնէր երկինքը:

-Գիտե՞ս, Չալիկ,- ժպտելով կ’ըսէր ան ,- արծիւն է. կը հսկէ մեզ. արծիւը սրատես է:

Ամառ էր: Ուլիկները նորէն կ’արածէին, իսկ Վաչիկը մուշ-մուշ քնացած էր փափուկ խոտերուն վրայ: Յանկարծ աղմուկ մը լսուեցաւ, կարծես գաւազանով ժայռին կը զարնէին:

Վաչիկը աղմուկէն արթնցաւ ու շուրջը նայեցաւ.ժայռին վրայ ահագին օձ տեսաւ, որուն գլուխը ջախջախուած էր: Յետոյ տեսաւ արծիւը, որ կտուցը կը սրփէր խոտերուն.ան ամէն ինչ հասկցաւ…

Վաչիկը գրկեց արծիւը ու շոյեց անոր թեւերը, մէջքը…

Իսկ Չալիկը կը մայէր.

-Մէ՜, մէ՜….

Բառեր

Ուստի.– հետեւաբար, այն պատճառով:

Քնքուշօրէն.– նրբօրէն, քնքուշ.-փափուկ:

Խնամել.– հոգ տանիլ:

Սաւառնիլ.-թեւերը լայն բացած թռչիլ:

Ճախրիլ.– պտոյտներ կատարելով թռչիլ:

Սրատես.–  սուր տեսողութիւն ունեցող, հեռատես:

Ջախջախել.– զօրաւոր հարուածով
(զարնելով) փշրել:

Հարցումներ

1.- Ամէն օր փոքրիկ Վաչիկը ի՞նչ կ’ընէր դպրոցէն յետոյ:

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………………………………………:

  1. Վաչիկը ի՞նչ տեսաւ երբ գնաց դէպի ժայռ:

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:

  1. Երբ Վաչիկը տեսաւ արծիւին վերքը ի՞նչ ըրաւ, արդեօք ըրածը բարի՞ գործ էր կամ ոչ:

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:

  1. Արծիւը ինչպէս յայտնեց իր շնորհակալութիւնը:

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:

  1. Ի՞նչ հասկցար այս պատմութենէն, արտայայտէ միտքդ երկու տողով:

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..:


Posted November 23, 2021 by Լիա Մկրտչյան in category Արևմտահայերեն, Մայրենի

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*