June 5

Լիայի Փարիզ կամ երազանքների իրականացման աշխարհ

  Լիայի Փարիզ կամ երազանքների իրականացման աշխարհ։

   Աշխարհի տարբեր ծայրերից Փարիզ էին եկել շատ տաղանդավոր երեխաներ` ամեն մեկը իր երազանքի հետևից։ Նրանցից մեկը երազում էր ելքւյթ ունենալ, երգել Փարիզի Աստվածամոր տաճարում, մյուսը ցանկանում էր ցուցադրել իր ոսկերչական աշխատանքները Փարիզի հայտնի թանգարաններում, մեկ ուրիշը երազում էր պարել Օպերայի և բալետի թատրոնում։ Եվ վերջապես ես երազում էի իմ նկարները ցուցադրել Փարիզի ամենահայտնի թանգարանում` Լուվրի թանգարանում։

  Այդ բոլոր երեխաները երազում էին տեսնել աշխարհի հրաշալիքներից մեկը` Էֆելյան աշտարակը, բարձրանալ աշտարակի գագաթ և  վերևից տեսնել իրենց երազանքներով հարուստ քաղաքը։

ՎԵՐՋ