May 30

Անհատական պլան

Անուն Ազգանուն

Լիա Մկրտչյան

Ջոկատի  անուն կամ համար

Երկրորդ ջոկատ

Ջոկատավարներ

Սոնա Սարգսյան և Աչեր Բաստաջյան

Ուսուցիչների նախագծերը քոփի անեն դնեն( ենթակայքումա)

Ընկեր Սոնա

Ընկեր Աչեր

Ընտրությամբ գործունեության խումբ` Երգ

May 29

Իմ ընկերոջ համար առաջադրանքներ

Տեքստային աշխաատանք

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շե□տում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Ջուրը լինում է  երեք վիճակներում` հեղուկ, պինդ և գազային: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձ□երը՝ մա□ախուղը, անձր□ը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:ն կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:   
Ջուրն ամենասովորական ու հասարակ նյութն է մեր մոլորակի վրա, միևնույն ժամանակ ջուրն իր մեջ թաքցնում է բազմաթիվ գա□տնիքներ: Մինչև հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն և գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ: Ամենամաքուր ջուրը գտնվում է ֆինլանդիայում: Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանիների և բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակ: Մարդը առանց ջրի մահանում է. Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում, եթե կորցրած ջրի տոկոսը հասնում է 10-ի, մարդու մոտ սկսում է զգայապատրանք:Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են: Մոլորակի ջրերից մեծ մասը խմելու համար պիտանի չ□, կարելի է խմել միայն 3%-ը, մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարը, բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է և գտնվում է սառցադաշտերում:

Առաջադրանք

Տեքստից դու՛րս գրիր այն բառերը, որոնք բաց թողնված տառեր ունեն:

Տեքստից դու՛րս գրիր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները:

Տեքստից դու՛րս գրիր վարդագույնով ընդգծված բառերի հականիշները:

Տեսքտից դու՛րս գրիր պարզ և բարդ նախադասություն:

Գուշակի՛ր հսնելուկը:

Կանաչ գույներ է հագնում,
Խնկահոտ զարդ է հագնում,
Նոր թթվածին է բերում,
Բերում է գժություն, անձրև ու գեղեցկություն,
Իմ անունն է ….

Ջրի և աշնան մասին մի հնելուկ հորինիր:

Դու՛րս գրիր քեզ ամենադուր եկած հատվածը և գրի՛ր ինչու՞ է քեզ այն դուր եկել:

Նայի՛ր քո շրջապատը և մի պատմություն հորինիր:շ

Լրացրու՛ առած ասացվածքները:

Մտածիր, լեզու, Աստված, տղա

Առաջ …, հետո խոսիր։

Ինչքան … իմանաս՝ այնքան մարդ էս։

Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա … կիմանա:

Վռազողին … չի ծնվում։

May 28

Հայրենագիտության հաշվետվություն

Այս տարի՝2022թ. ուսումնական երկրորդ կիսամյակում, ուսումնասիրել ենք բազմաթիվ թեմաներ՝ նոր եկեղեցական տոները, ծեսերը, հայոց արքայատոհմերը, եկեղեցիները, հայ հեթանոս Աստվածները, մեր երկրում ապրող փոքրամասնություն կազմող ազգերը:
Մենք ճամփորդել ենք դեպի Արագածոտնի մարզ, Էրեբունի հնավայր՝ Արգիշտիի ծով, Էրեբունի ամրոց, Էրեբունի թանգարան: Իմ ամենասիրված ճամփորդությունը Էրեբունի հնավայրն է, որովհետև այդ ճամփորդության ժամանակ ամեն ինչը շատ հետաքրքիր էր, և ես առաջին անգամ մտա իրական լաբիրինթոս, կարծես արկածային մի օր ունեցա:
Մասնակցել եմ մի շարք նախագծերի՝ Պատմության վերակառուցում. ԽՍՀՄ ժամանակաշրջան, Ազգային փոքրամասնություններ. քուրդ ժողովուրդ:
Ամենահետաքրքիր նախագծերից էր իմ Տոհմածառի բացահայտումը, թե որտեղից են իմ ապուպապերը, որտեղից են իմ արմատները սկսվում:
Այս ամենին կարող եք ծանոթանալ իմ բլոգում.
Հայրենագիտության բաժին

May 28

Մայրենիի 3-րդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական 3-րդ շրջանում մենք իրականացրել ենք շատ աշխատանքներ մայրենի լեզվից: Մասնակցել ենք ֆլեշմոբերի: Այս տարի՝ քննությունից առաջ, մենք իրականացրել ենք տեքստային աշխատանքներ, բառային աշխատանքներ, թելադրություն, համացանցից դուրս ենք գրել առարկայի մասին մի պատմություն և կազմել ենք նաև մեր ընկերների համար առաջադրանքներ: Մայրենի լեզվից սովորել ենք ընդարձակ, պարզ և բարդ նախադասությունններ, խոսքի մասերը, ածանցավոր և ոչ ածանցավոր բառեր, հարստացրել ենք հոմանիշ և հականիշ բառերի շարքը, առած ասացվածքներ:

Ես ավելի շատ նախընտրում եմ  բառային և տեքստային աշխատանքները:

Ես սիրում եմ մեր մայրենիի դասերը: Ահա իմ մայրենիի բաժինը՝ Մայրենի:

«Բի» մոլորակը

ՏՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Մայրենի

Գարնան հրավեր

May 27

Մաթեմատիկայի երրորդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական 3-րդ շրջանում մենք իրականացրել ենք մաթեմատիկական մի շարք նախագծեր: Մասնակցել ենք մաթեմատիկական ֆլեշմոբներին: Մասնակցել եմ վիկտորինաներ, սովորել ենք կազմել ինքնաստուգման թեստեր և մաթեմատիկական խաղեր:

Իմ մաթեմատիկա բաժնում տեղադրված են բոլոր աշխատանքները. Մաթեմատիկա, Մաթեմատիկական խնդիրներ

  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ, ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։
    Ես մասնակցում եմ գրեթե բոլոր ֆլեշմոբերին: Ես սիրում եմ մասնակցել ֆլեշմոբին իմ ամբողջ ընտանիքով՝ իմ մայրիկի, հայրիկի, տատիկի և պապիկի, հորաքույրի, մորաքույրի, քույրիկի, եղբոր հետ: Մենք միշտ բոլորս ենք լուծում քննարկում և բոլորն էլ ինձ են բացատրում, երբ ես չեմ հասկանում: Ընհանրապես ես մասնկացում եմ նրանց հետ միայն երկրորդ մակարդակին:
  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։
    Թեստ 10
    Թեստ 12 և Թեստ 10
    Իմ կազմած՝ Թեստ 12
    Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ
    17.04.2022
    Գունային խաղեր “Մաս 2”
  • Նշել, թե, ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։
    Գունային խաղեր “Մաս 2”
    Գունային խաղեր
    Հետաքրքրաշարժ մաթեմատիկաշ
    Կոտորակը կենցաղում
    Թումանյանական խնդիրներ
    “Կոտորակի կենցաղում” մաս և ամբողջ: Թվի մաս գտնելը:
    Ինձ դու են գալիս այս նախագծերը, որովհետև, երբ ես հասկանում եմ, արդեն ինձ համար հեշտ է լինում կատարել:
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
    Ես կուզենայի, որ մյուս տարի մենք անցնենք a, b, c, d-ով խնդիրները:
  • Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։
    Այո, ես կկարողանամ օգտագործել մաթեմատիկայի գիտելիքները շրջապատում և առօրյայում: Օրինակ՝ գնումներ կատարելուց, սենյակը գծելուց:
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործնական պարապմունենրին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։
    Այո, ես սիրում եմ մասնակցել մաթեմատիկայի պարապմունքներին, որովհետև ինձ միշտ հետքրքրիր են մեր մաթեմատիկայի բոլոր դասերը: Մաթեմատիկական գիտելիքներս կարող եմ օգտագործել նաև առօրյայում, օրինակ՝ կարող եմ հաշվել իմ սենյակի պարագիծն ու մակերեսը, առարկաները բաժանել որոշակի մասերի, ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվել, իմանալ առարկաների քաշը, ինչ-որ հատվածի երկարությունը ճափել:
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին:
    Ես մաթեմատիկայի դասերին սովորել եմ կոտորակներ, հատված, ճառագայթ և բեկյալ, գունային խաղեր, չափման միավորներ, բարդ մաթեմատիկական հաշվարկներ:
May 26

Ճամփորդում ենք դեպի էրեբունի հնավայր

Այս երեքշաբթի օրը. ամպամած և անձրևոտ օր էր: Այդ օրը մենք ճամփորդեցինք դեպի էրեբունի հնավայր, էրեբունի ամրոց, էրեբունի թանգարան, Արգիշտիի ծով կամ Վարդավառի այգին:

Էրեբունի թանգարանում, մեզ ցույց տվեցին Ուրարտական թագավորության քարտեզը: Թանգարանում ցուցադրված է այդ ժամանակաշրջանը ներկայացնեղ տարբեր իրեր զինվորների հագուստը, իրենց վահանները տարբեր չափերի, Արգիշտի Ա-ի և իր որդիների ձեռագրով հին սեպագրեր, հին կուժեր, կարասներ, կնոջ տեսքը, մ.թ.ա. մարդկանց նկարած կենդանիները, կնոջ գեղեցիկ զարդերը, զինվորներիի ոսկեգույն գոտին և այլ հին առարկաներ: Էրեբունի թանգարանում ցուցադրված է Էրեբունի ամրոցի փայտյա տարբերակը:

Էրեբունի ամրոցը նման է շատ մեծ լաբիրինթոսի: Ես իմ դասընկերների հետ միասին անցանք: Մարդիկ ամրոցի պատերը փչացրել են, որպեսզի նրանց անուները երկար մնան, բայց դա կոչվում է վանդալիզմ:

Վառդավարի այգում մենք խաղացինք խաղահրապարակում, մեր սիրելի ուսուցչուհի ընկեր Սոնան մեզ համար, որպես նվեր, գնեց վանիլային պաղպաղակ և քաղցր ձողիկ: Մենք կերանք հանգստացանք և խաղացինք մի լավիկ շան հետ, մինչև մեր գնալը:

Եվ այդքանով վերջացավ մեր ուրախ օրը:

Ճամփորդում ենք դեպի Էրեբունի հնավայր

May 26

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն՝ երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Իմ բնագիտության բաժինը

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Ուսումնական “Միաբջիջ կենդանական շարժվող օրգնիզմ”

Ուսումնասիրում ենք մանրադիտակով սոխ

Անթափոն կենցաղ

Ֆլամինգոների մասին

Ցնցուղով անձրև

Կարմիր ծովի մասին

Իմ կենդանին թութակ է

Թունավոր սնկդրի մասին

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Հայաստանի աղբյուրներ

Ուտելի սնկերի մասին

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Ինձ համար, բոլորն էլ հեշտ էին, բոլորն էլ դժվար և բոլորն էլ հետաքրքիր: Ես կուզենայի մեր ընկեր Շուշանի բլոգում մնար նույնը և շարունակվեր ինչպես, որ կա:

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Պարարտանյութեր, դրանց տեսակները և նշանակությունը:

Բակտերիաներ և սնկեր

Գյուղատնտեսություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Աղ

Երկրի օդային հագուստը

Ճահիճներ

Ջուրը բնության մեջ

Ջուրը պետք է մաքուր լինի

Ապարների զարմանահրաշ աշխարհում

Աղբյուր, գետ, լիճ

Մեզ սնող հողը

«Գունավոր» ծովեր

Ծովեր և օվկիանոսներ

Անտարկտիդա

ԱՎՍՏՐԱԼԻԱ

ԱՖՐԻԿԱ

Հարավային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկա

ԵՎՐԱՍԻԱ

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

4. Գործնական պարապմունքներից, որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Մենք այս տարի սկսել ենք ուսումնասիրել առարկաները, ես շատ տպավորված եմ, քանի որ մանրադիտակով հնարավոր է տեսնել շատ-շատ մանր առարկաներ, օրինակ՝սոխի բջիջները, և այլ շատ փոքր առարկաներ: Հունվարյան ճամբարի գործնական շրջանում մենք ընկեր Շուշանի հետ գնացինք Մայր դպրոցի բնագիտության դասարան, և այնտեղ մեզ սովորեցրեցին նոր բնագիտական փորձեր: Օրինակ՝ կանաչ ավազով, լուցկու հատիկով և բենգալյան կրակով սովորեցինք, թե ինչպես կարող ենք հրաբուխ ստանալ:

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

  Բնագիտությունը ինձ շատ գիտելիքներ է տալիս և ես կարողանում եմ նոր հմտություններ ձեռք բերել: Բնագիտությունը ինձ օգնում է, որ ես խնամեմ շրջակա աշխարհը, կենդանիներին, բույսերին, որպեսզի մենք ունենանք շատ թթվածին և մաքուր օդ:

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Գրեթե բոլոր ամիսներին ես մասնակցել եմ ֆլեշմոբներին:

May 25

Իմ առաջին հաղթանակը

Այս տարվա հունվար ամսին, ինձ առաջարկեցին մասնակցել Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ – փառա-տոնի լարային անվանակարգի մրցույթին: Ես համաձայնվեցի և սկսեցի պատրաստվել և քրտնաջան աշխատել:

Երբ եկավ ժամանակը մասնակցելու մրցույթին պետք է ներկայացնեի Կառլ Բոմի`Պերպետու Մոբիլը և Չարլս Դանկլյայի երրորդ համրի վարրացիաները:

Առավոտյան`մրցույթից առաջ, ես և մայրիկս միասին զբոսնեցինք, եկեղեցում մոմ վառեցինք, ես աղոթեցի իմ հաջողության համար և ոտքով գնացինք դեպի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ տեղի էր ունենալու իմ մրցույթը:

Մտանք դպրոց, ամեն մեկիս տրամադրվեց փորձասենյակ մրցույթից առաջ պարապելու համար:
Եկավ իմ ժամանակը, ես պետք է  ներկայացնեի իմ ստեղծագործությունները: Ես շատ էի անհանգստանում, որ ես կարող էի ընկնել երրորդ կարգ, բայց իմ մայրիկը ոգևորեց և ես այլևս չանհանգստացա: Հավաքեցի իմ բոլոր ուժերը և մտքերը, երբ հնչեց իմ անունը՝ Լիա Մկրտչյան:

Երբ ես վերջացրեցի իմ կատարումը, հայտարարեցին իմ թվանշանները, և  ես հասկացա, որ առաջին կարգի մրցանակի եմ արժանացել: Այդ ժամանակ ես շատ ուրախացա և շատ ուրախ գնացի մայրիկիս և հայրիկիս մոտ:

Ես հասկացա, որ արժեր այդքան աշխատել հաղթանակի արժանանալու համար: Սա իմ առաջին հաղթանակն է: