May 10

Առաջադրանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։ Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։

Փոքր տղան դարձավ գահաժառանգ, որովհետև նա գործեց ավելի խելացի՝ գյուղացիներին գութան նվիրելով:

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։

Ես գյուղացիներին կնվիրեի տրակտոր և ուրիշ գյուղտնտեսական հատուկ գործիքներ:

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։

Գոյական-որդի, գյուղացի, եղբայր

Բայ-պետք է, հրամայեց, հողն է

Շաղկապ-եվ, թե, երբ

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

կամակոր թագավոր

խիզախ որդի

ուժեղ գահաժառանգ

աշխատավոր գյուղացի

սուր գութան

բերրի հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

Ածանցավոր-ոսկեղեն, ոսկյա

Բարդ-ոսկեգույն, ոսկեզօծ

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառ արմատ ածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա-թագավոր

Ընծայել-նվիրել

Ավարտել-վերջացնել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ-շռայլորեն

Երիտասարդ-ծեր

Տխրել-ուրախանալ

Կազմի՛ր բառակապակցություններ։

Թագավորական գահ

Մաքրամաքուր ոսկի

Շռայլորեն հաց և ձուկ բաժանել

Նվիրել թանկարժեք ադամանտ

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ։

Թագավորը ուրախացավ:

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մեջ են, նրանց պետք է օգնել:

Թագավորը հայտարարեց, որ իր որդինները ամուսնանալու են՝ Նանեի և Նարեի հետ

Գծով միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը։

Աշխատասիրությունը                                                                                         Բախտի աջ ձեռքն է։

Անգործությունը                                                                                        Երկինքն էլ է օգնում։

Անբանի համար                                                                                         Ամեն օր տոն է։

Աշխատասեր մարդուն                                                                                         Ծուլություն է ծնում։

May 10

Սիրո հասակ

Եվա–բաց վարդագույն
Լիա–բաց կարմիր
Միասին–բաց կապույտ
Այս ինչ սիրուն վառ գարուն է,
Ծաղիկերը արթնանում են,
Սիրո ճամփան ինձ տանում է,
Ինձ տանում է։
Բարդիները օրորվում են,
Հարսերի պես շորորվում են,
Նրանց դիմաց մոլորվում եմ անդադար․․
Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավար,
Իմ չորս կողմը վարդ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։
Հովի նման մեղմ քայլում են,
Աչքի տակով ինձ նայում են,
Բայց իմ կողքով լուռ անցնում են,
Լուռ անցնում են։
Ա​մեն աղջիկ մի փերի է,
Մեկը մեկից սիրելի է,
Նրանց ձեռքին ես գերի եմ սիրահար։
Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։

https://www.youtube.com/watch?v=SRtVe6yJUmM

Սիրո հասակ

Category: Երգ | LEAVE A COMMENT
May 10

Ուսումնասիրում ենք “Միաբջիջ կենդանակ շարժվող օրգանիզմ”

Երեքշաբթի օրը. ուրախ, գեղեցիկ և մի քիչ ցուրտ օր է: Այսօրը մեր բնագիտության օրն է: Մենք նորից նայում էինք և ուսումնասիրում էինք “Միաբջիջ կենդանակ շարժվող օրգանիզմ” այն շատ-շատ փոքր է, նա կամ շարժվում է՝ դանդաղ, կամ էլ՝ արագ: Դա ջրի մեջ է և կարողանում է փախնել: Այն ոնցոր ջրի գազ լինի: Այդ ջուրը “Բաղեղ” անունով բույս կամ “Մագլսող բույս”:Բաղեղ / Плющ / Hedera helix - Դրսի բույսեր > Բույսեր > Կենդանիներ և բույսեր - Full.amՁմռանը կանաչ մագլցող բույսի տնկիներ ԱՅՎԻ, ivy | Arajark.am

Ինձ շատ հետաքրքիր էր, հուսով եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի: