April 28

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

-Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կո□քին-կողքին
    վար□-վարդ
    տար□րինակ-տարօրինակ
    ան□ամ-անգամ
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    Ուղիղ-Սինյոր Էդգարը վախենում էր պշատ վարդերց, որովհետև նրանք ծկում էին:
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ
  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
    մատը-պարզ
    գրիչը-պարզ
    լքել-պարզ
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
    Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
    Գոյական-տներ, անկյունների
    Ածական-կլոր
    Բայ-կառուցված էին
  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ճամփորդեց-ճամփորդել
    բ/պետք է վճարեք-վճարել
    գ/ասաց-ասել
    դ/երազում էր-երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
    Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Պատմողական-Շենքերի տանիքներն էլ էին կլոր:
    Հարցական-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
    Արևածաղիկ
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
    Ենթակա-Ջովանինոն
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Ջովանինոն հայտնվել էր այն երկրում, որտեղ ընդհանրապես սուր բան չկար և չէր էլ օգտագործվում:
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
    Պարեկը Ջովանինոյին տուգանք նշանկեց, որ երկու ապտակհասցի Ջովանինոն:
    Իմ հորինած տուգանքը
    Ես տուգանք կնշանակեի, որ մեկ միլիարդ անգամ իրենց ապտակեին և նույնպես մեկ միլիարդ անգամ աշխարհով մեկ վազեին:
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
    Այո, ես կուզենայի, որ ապրեի այդ երկրում, որովհետև ինձ դուր եկավ այնտեղի օրենքները:

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

April 27

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան:      Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

April 27

Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:
    124:2=62
    62+4=66
    62-4=58
  2. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորի քանակները  հավասարվեց։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։
    74:2=37
    37+3=40
    37-3=34
  3. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեց։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
    150:2=75
    75+10=85
    75-10=65
  4. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրի   քանակները հավասարվեց։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
    540:2=270
    270+20=290
    270-20=250
  5. Երկու պարկում կար 100 կգ բրինձ։ Երբ |-ից 5 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում բրնձի քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ բրինձ կար յուրաքանչյուր պարկում:
    100:2=50
    50+5=55
    50-5=45
  6. Երկու պարկում կար 140 կգ աղ։ Երբ  |-ից 10 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում աղի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ աղ կար յուրաքանչյուր պարկում:
    140:2=70
    70+10=80
    70-10=60
April 25

ՏՈՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

Կար չկար մի ժամանակ մի շատ հարուստ սինյոր կար։ Նա նույնիսկ ամենահարուստ ամերիկացի միլիարդատիրոջից էլ հարուստ էր։ Մի խոսքով՝ շա՜տ-շատ հարուստ։ Իր փողերը նա պահում էր հսկայական պահեստներում, որոնք մինչև առաստաղը լեփ-լեցուն էին ոսկե, արծաթե, նիկելե դրամներով։ Այստեղ կային իտալական լիրեր, շվեյցարական ֆրանկներ, անգլիական ֆունտ-ստերլինգներ, ամերիկյան դոլարներ, ռուսական ռուբլիներ, լեհական զլոտիներ, հարավսլավական դինարներ։ Աշխարհի բոլոր երկրների և բոլոր ազգերի դրամներ՝ ցենտներներներով ու տոննաներով։ Նա նաև անհամար քանակությամբ թղթադրամներ ուներ. հազարավոր բերնեբերան լցված և զմռսված ու կնքված պարկերով։ Նրա անունը սինյոր Մոնետտի էր։ Եվ ահա մի անգամ նա ցանկացավ իր համար տուն կառուցել։
– Անապատում կկառուցեմ տունս,- որոշեց նա,- մարդկանցից հեռու։
Բայց անապատում շինարարության համար ո՛չ քար կար, ոչ՛ աղյուս, ո՛չ կիր, ո՛չ
տախտակներ, ո՛չ մարմար… Ոչինչ չկա, միայն ավազ։
– Կարևոր չէ,- ինքն իրեն ասաց սինյոր Մոնետտին,- իմ փողերով տուն կկառուցեմ։
Քարերի, աղյուսների, տախտակների ու մարմարի փոխարեն դրամներ կօգտագործեմ։ Նա կանչեց ճարտարապետին և հանձնարարեց տունը նախագծել։
– Թող այնտեղ 365 սենյակ լինի,- հրահանգեց սինյոր Մոնետին,- մի-մի սենյակ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար։ Եվ տասներկու հարկ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ թող հիսուներկու սանդուղք լինի տան մեջ՝ մեկական՝ տարվա յուրաքանչյուր շաբաթվա համար։ Եվ այդ բոլորը թող փողերից պատրաստվի, պա՞րզ է։
– Իսկ մեխե՞րը… Առանց մեխ ոչինչ հնարավոր չէ անել… Դրանք ստիպված կլինենք բերել։
– Ոչ մի դեպքում։ Մեխե՞ր են անհրաժեշտ, վերցրեք իմ ոսկեդրամները և դրանցից ոսկե մեխեր ձուլեք։
– Իսկ տանիքի համար կղմինդրներ են անհրաժեշտ…
– Ոչ մի կղմինդր։ Վերցրեք իմ արծաթե դրամները, դրանցից տանիքի շատ լավ ծածկ կստածվի։
Եվ ճարտարապետը նախագծեց տունը։ Որպեսզի անապատ բերեն տան համար
անհրաժեշտ բոլոր դրամները, երեք հազար հինգ հարյուր ավտոքարշակ պետք եղավ։ Իսկ շինարար բանվորներին տեղավորելու համար չորս հարյուր վրան խփեցին։ Եվ աշխատանքը եռաց։ Սկզբում տան հիմքի համար մի մեծ փոս՝ խանդակ փորեցին, բայց այնտեղ երկաթբետոնե սյուներ չտնկեցին և սալեր չշարեցին, այլ լցրեցին մետաղադրամներով։ Մեկը մյուսի հետևից մոտենում էին բերնեբերան մետաղադրամներով լեցուն բեռնատար մեքենաները և խանդակի մեջ էին լցնում իրենց թանկարժեք բեռը։ Հետո սկսեցին պատերը շարել. մեկ առ մեկ սկսեցին դնել դրամը դրամի վրա։ Սկզբում մի շերտ մետաղադրամ, հետո՝ մի քիչ շաղախ, դրա վրա՝ էլի դրամներ… Առաջին հարկն ամբոջովին շարեցին իտալական 500 լիրանոց արծաթե դրամներով, երկրորդ հարկը՝ ամբողջովին դոլարներով… Դռները նույնպես դրամներով պատրաստեցին՝ ջանասիրաբար իրար սոսնձելով մետաղադրամները։ Հետո պատուհանները սարքեցին, բայց
ապակի պետք չեկավ, դրանք փոխարինեցին թղթադրամներով. ավստրիական շիլլինգները միացրեցին գերմանական մարկերի հետ, իսկ ներսից՝ սենյակների կողմից վարագույրների նման ծածկեցին թուրքական և շվեդական թղթադրամներով։
Տանիքը, խողովակները և բուխարիները նույնպես մետաղադրամներից շարեցին:
Կահույքը, լոգարանները, ծորակները, գորգերը, աստիճանները, նկուղի պատուհանների վանդա-կաճաղերը, զուգարանները, ամեն ինչ մետաղադրամներից պատրաստեցին: Դրամներ, դրամներ, ամենուրեք դրամներ, միայն դրամներ… Իսկ երեկոյան պարոն Մոնետին անպայման ստուգում էր շինարարությունից հեռացող աշխատողներին. հանկարծ ինչ-որ մեկը գրպանում
կամ կոշիկի մեջ մի քանի սոլդո կտաներ: Նա ստիպում էր անգամ լեզուն ցույց տալ, որովհետև ցանկության դեպքում կարելի էր և բերանում ռուփի, պիաստր կամ պեսետ պահել։ Երբ շինարարությունն ավարտեցին, դեռ մետղադրամների մի ամբողջ սար էլ մնացել էր: Սինյոր Մոնետին պատվիրեց դրանք լցնել նկուղները, դասավորել ձեղնահարկում և դրանցով լցնել գրեթե բոլոր սենյակները`դրամի կույտերի մեջ թողնելով միայն նեղ անցումներ, որպեսզի
անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ հասնել դրանց և հաշվել:
Հետո բոլորը գնացին. ճարտարապետը, աշխղեկը, բանվորները, բեռնատար մեքենաների վարորդները: Եվ պարոն Մոնետին մենակ մնաց իր մեծ տանը, անապատի մեջ գտնվող այդ փողե պալատում: Ամենուրեք, որ կողմ էլ նայեիր`հատակին, առաստաղին, աջ, ձախ, առաջ, հետ, որ կողմ էլ պտտվեիր, ամենուրեք տեսնում էիր միայն փող, փող, փող: Քանի որ նույնիսկ հարյուրավոր թանկարժեք նկարները, որոնք կախված էին պատերին, փողից էին պատրաստված: Եվ սրահներում դրված հարյուրավոր արձանները նույնպես ձուլված էին բրոնզե, պղնձե կամ նիկելե դրամներից: Պարոն Մոնետիի տան շուրջը ձգվում էր անսահման անապատը: Այն տարածվում էր հեռու՝ բոլոր ուղղություններով: Պատահում էր, հյուսիսից կամ հարավից ուժեղ քամի էր փչում, այդ ժամանակ պատուհանների փեղկերն ու դռները զնգզնգում էին՝ անսովոր ձայներ արձակելով, որ նման էր մեղմ երաժշտական համազանգի: Եվ սինյոր Մոնետին իր նուրբ լսողությամբ կարողանում էր տարբերակել տարբեր երկրների դրամների ձայնը: «Այսպիսի «զըրընգոց»,- նկատում էր նա,- միայն դանիական կրոններն են արձակում: Այս «զնգոցը» հոլանդական ֆլորիններինն է… Իսկ հիմա լսվում են Բրազիլիայի, Զամբիայի, Գվատեմալայի ձայները…»
Երբ սինյոր Մոնետին բարձրանում էր աստիճաններով, առանց նայելու էլ, կրունկների տակ հնչող ոտնաձայնից ճանաչում էր այն մետաղադրամները, որոնց վրայով քայլում էր (նրա ոտքերը շատ զգայուն էին): Բարձրանալիս նա փակ աչքերով մրմնջում էր. «Ռումինիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իսլանդիա, Գանա, Ճապոնիա, Հարավային Աֆրիկա…» Պարոն Մոնետին քնում էր մահճակալին, որն, իհարկե, նույնպես մետաղադրամներից էր պատրաստված: Մահճակալի գլխամասը հին ոսկեդրամներից՝ մարենգներից էր պատրաստված,
իսկ սավանները կարված էին հարյուր հազարանոց լիրերով: Սավանները նա փոխում էր ամեն օր, որովհետև չափազանց մաքրասեր էր: Օգտագործված սավանները պահում էր մետաղյա գանձապահարանում։ Քնելուց առաջ նա սովորաբար ինչ-որ գիրք էր կարդում իր գրադարանից: Գրքերի հատորները հինգ մայրցամաքների երկրների թղթադրամներ էին, որոնք խնամքով կազմված էին իրար հետ։ Սինյոր Մոնետին երբեք չէր հոգնում այդ գրքերը կարդալուց, քանի որ
շատ կրթված մարդ էր։ Մի օր գիշերը, երբ կարդում էր Ավստրալիական պետական բանկի թղթադրամներից կազմված գիրքը…
Առաջին ավարտ
Մի օր գիշերը պարոն Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզայի ժամանակի հին թալերներով պատրաստված դուռը»։ Նա գնաց նայելու և համոզվեց, որ չի սխալվել: Թակողներն ավազակներ էին:
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Խնդրե՛մ, պարոններ, մտե՛ք և կհամոզվեք. ես դրամապանակ չունեմ: Ավազակները մտան տուն, բայց չմտածեցին անգամ նայել պատերին, դռներին,
պատուհաններին, կահույքին, միանգամից սկսեցին գանձապահարանը փնտրել: Գտան, բայց այնտեղ միայն սավաններ կային: Ավազակները հո չէի՞ն հետազոտելու, թե դրանք ինչից են կարված՝ վուշի՞ց, թե՞ ջրանիշերով թղթերից:
Ամբողջ շենքում՝ առաջինից մինչև տասներկուերորդ հարկը իրոք չկար ոչ մի քսակ, դրամապանակ, ոչ մի պայուսակ կամ պարկ: Ամենուրեք սենյակներում ինչ-որ իրերի կույտեր էին, նկուղներում և ձեղնահարկում նույնպես, բայց մթության մեջ հնարավոր չէր տեսնել, թե ինչ է դա: Բացի այդ, ավազակներն իրենք էլ շատ լավ գիտեին, թե իրենց ինչ է պետք. դրամապանակ: Իսկ սինյոր Մոնետին դրամապանակ չուներ: Ավազակները սկզբում ջղայնացան, իսկ հետո նույնիսկ լաց եղան բարկությունից: Չէ՞ որ այդքան ճանապարհ էին կտրել անապատի միջով հանուն այս թալանի, և հիմա ստիպված էին դատարկաձեռն վերադառնալ: Սինյոր Մոնետին նրանց հանգստացնելու համար սառույցով
լիմոնադ առաջարկեց: Ավազակները հագեցրին ծարավը և հեռացան գիշերային մթության մեջ՝ դառն արցունքներ թափելով ավազների մեջ:
Երկրորդ ավարտ
Մի օր գիշերը սինյոր Մոնետին հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկը թակում է դուռը: Նա իսկույն անսխալ կռահեց. «Թակում են հնագույն եթովպիական թալերներով պատրաստված դուռը»։ Նա իջավ ներքև և բացեց այդ դուռը: Նրա առջև կանգնած էին անապատում կորած երկու երեխա: Նրանք քաղցած ու մրսած էին և դառնորեն լաց էին լինում:
– Օգնեցե՜ք մեզ, խնդրո՜ւմ ենք…
Սինյոր Մոնետին բարկացած դուռը փակեց նրանց երեսին: Բայց երեխաները շարունակում էին թակել և շատ երկար թակեցին: Վերջապես պարոն Մոնետին խղճաց նրանց։
– Ահա թե ինչ, վերցրե՛ք այս դուռը։
Երեխաները վերցրեցին դուռը: Այն շատ ծանր էր, քանի որ ամբողջովին պատրաստված էր ոսկուց: Բայց, եթե նրանք դա տուն հասցնեին, կարող էին գնել հաց ու կաթ և նույնիսկ մի քիչ սուրճ: Մի քանի օր անց պարոն Մոնետիի մոտ էլի երկու աղքատ երեխաներ եկան, և նա մեկ ուրիշ դուռ նվիրեց նրանց: Հետո, երբ բոլորն իմացան,որ նա դարձել է բարի ու առատաձեռն, աշխարհի բոլոր ծայրերից աղքատները շտապեցին նրա մոտ: Ոչ-ոք դատարկաձեռն չէր հեռանում: Մեկին պատուհան էր նվիրում,մյուսին`աթոռ, որ պատրաստված էր չենտեզիմոյանոց մանրադրամներից և այդպես շարունակ: Մեկ տարի անց հերթը հասավ տանիքին և վերջին հարկին: Իսկ աղքատները աշխարհի բոլոր ծայրերից դեռ գալիս ու գալիս էին նրա մոտ և երկար հերթի էին կանգնում: «Ես չգիտեի, որ նրանք այսքան շատ են»,- զարմանում էր պարոն Մոնետին: Եվ նա օգնում էր նրանց տարին տարվա ետևից`կամաց-կամաց քանդելով իր պալատը: Իսկ երբ պալատից ոչինչ չմնաց, նա տեղափոխվեց վրանի մեջ ինչպես արաբ թափառական բեդվին կամ զբոսաշրջիկ: Եվ նրա հոգին շատ էր թեթևացել, ու նա շատ ուրախ էր:
Երրորդ ավարտ

Մի օր գիշերը,երբ պարոն Մոնետին քնից առաջ թերթում էր թղթադրամներից պատրաստված գիրքը, հանկարծ դրանց մեջ մի կեղծ թղթադրամ նկատեց: Ինչպե՞ս է այն այստեղ հայտնվել: Եվ գուցե միայն այս մե՞կը չէ, որ կեղծ է: Նա հուզմունքով սկսեց մեկը մյուսի հետևից թերթել իր բոլոր գրքերը և գտավ ևս տասներկու կեղծ թղթադրամներ:
– Իսկ պատահաբար իմ տանը չկա՞ն կեղծ մետաղադրամներ: Պետք է ստուգել:
Իսկ նա, ինչպես գիտեք, շատ նրբազգաց էր: Եվ այն միտքը, որ ինչ-որ տեղ, իր պալատի ինչ-որ անկյունում՝ տանիքում, մանրահատակի, դռների կամ պատի մեջ կարող էր կեղծ դրամ լինել, հանգիստ չէր տալիս նրան, պարզապես զրկել էր քնից: Եվ նա, կեղծ դրամներ փնտրելով, սկսեց քանդել իր պալատը: Սկսեց տանիքից և հարկ առ հարկ իջավ ներքև: Եթե կեղծ դրամ էր գտնում, շատ էր ուրախանում:
– Ճանաչում եմ. այս դրամն ինձ այսինչ խարդախն է տվել։
Նա հինգ մատի պես ճանաչում էր իր բոլոր դրամները: Եվ դրանց մեջ ընդամենը մի քանի կեղծ դրամներ կային, քանի որ նա միշտ շատ զգույշ և ուշադիր էր լինում, երբ գործ էր ունենում փողերի հետ: Բայց ինչ-որ պահի, հասկանալի է, ամեն մարդ էլ կարող է ուշադրությունը շեղել: Ի վերջո սինյոր Մոնետին ամբողջ տունը մաս-մաս արեց և հայտնվեց ոսկե ու արծաթե բեկորների կույտի վրա նստած։ Նա չէր ուզում տունը նորից կառուցել, պարզապես այլևս հետաքրքիր չէր։ Իսկ փողերի կույտն ափսոս էր։ Եվ այդպես էլ նստած մնաց այդ կույտի վրա՝
չարությունից չիմանալով, թե ինչ անի։ Իսկ հետո ոչ այն է՝ չարությունից, ոչ այն է՝ փողերի կույտի վրա այդքան երկար նստելուց, սկսեց փոքրանալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր փոքրանում և վերջապես դարձավ մետաղադրամ։ Կեղծ մետաղադրամ։ Եվ մարդիկ, որոնք հետո վերցրեցին նրա փողերը, այդ մետաղադրամը պարզապես դեն նետեցին ավազների մեջ:

 

 

 

Ես ընտրեցի երրորդ վերջաբանը, քանի որ այն ամենից դիպուկն է նկարագրում սինյոր Մոնետտիի բնավորության գծերը, բծախնդիր, փոքրոգի, կասկածամիտ և կեղծավոր լինելը, ինչպես իր գտած մի քանի կեղծ դրամները: Աշխարհի բոլոր մարդկանցից մեկուսացված և միայնակ ապրելու մոլուցքը իր փողերից կառուցված տասներկու հարկանի պալատի մեջ:

April 25

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։

Առաջին ավարտ

Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
–Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։

Երկրորդ ավարտ

Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։

Երրորդ ավարտ

Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

 

 

 

Առաջադրանքներ

Բացականչական- Պարե՜ք, պարե՜ք։                        Խնայի՜ր։

Պատմողական- Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։                       Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։

Հրամայական-Շնորհակալ եմ, տատի՛կ։                       Ուշադի՛ր լսիր։

Կոչական- Պարի՛ր։                       Պարե՛ք։

Հարցական- Որտե՞ղ է գտնվում նրա կախարդանքը:                       Իսկապե՞ս չունես։

April 22

Весна

19 однокоренных слов к слову "весна"

Весенние месяцы – это март, апрель, май. Весна – это очень красивое время года. Весной все дети радуются когда появляется радуга, идет дождь, расцветают цветы. А первые цветы это подснежники и фиалки.Виды подснежников: фото и описание11 самых первых весенних цветов — Планета Флористики

В марте уже становится теплее, снег тает, зеленеют деревья, кусты, трава.

В апреле теплее, чем в марте и мы одеваем легкие куртки, жакеты и туфли.

В мае теплее, чем в апреле и чувствуется приближение лета.