April 21

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

ԸՆՏԱՆԵԿԱՆ_ԴՊՐՈՑ ՆԱԽԱԳԻԾ

Ընտանիքի անդամների հետ ընտանեկան բաղադրատոմսերից  կամ  համացանցից փնտրեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, թխուկներ և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

April 21

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

Առաջադրանքներ

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։
       Շշմած կարագը երազում էր, որ նա միշտ ուրախ լինի, երջանիկ, կարագների համար դպրոցներ լինեն, նա ունենա ընկերներ, իրական կյանքի մեջ լինի և մարդիկ ոչմի կարագ չուտեին և կարագներին չսպանեն:
  • Բնութագրի’ր ուսուցիչ Քերականին:
    Ուսուցիչ Քերականը բարի էր և նա չէր ասում, որ գրեն թելադրություններ:
  • Ի՞նչ կլիներ եթե… շարունակի՛ր հետևյալ մտքերը։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում մեզ կտաներ սիրուն մեր գլուխները նորից կկտրեր հակառակ ամեն ինչը կաներ և կասեր եկեք գնանք թեյածով, որպեսզի լողանք, թեյ խմենք և սիրուն-սիրուն շիրոտ գնանք մեր տուն:

Եթե մուկը մլավեր, կատուն կատուն չէր կարողանա մկներին բռներ, բայց շունը կծվծվար և մկները կբռնեին շներին և կհամտեսեին:

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա բոլոր կենդանիները իրար կապտակեին և աշխարհքը կպայթեր ծիծաղությունից:

Եթե արև փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, մարդիկ առավոտյան կքնեին, իսկ գիշերը կգնային դպրոց և ամբողջ աշխարհքը լաղազգեստով կլողային տիեզերքում, այսինք՝առանց ոչնչով կգնային տիեզերք և երբեք չէին վերադանա:

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի’ր. շերեփ, հեռախոս, զանգ, պղպեղ, արջ, նարինջ….

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

Շնագործ շերեփ, անմարդկային հեռախոս, փռչոտ զանգ, մսակեր  պղպեղ, մսավաճառ արջ, օրհնվանջ նարինջ:

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Փռչոտ զանգը

   Մի օր մի մարդ ստեղծեց փռչոտ զանգ:

Մեկ անգամ այդ մարդը գնաց դպրոց, իսկ իր զանգը վերցրեց իր հետ, քանի որ այդ ժամանակ մոդա էր փռչոտությունը: Այդ մարդու ընկերները իրեն նախանձում էին:

Մի օր էլ, մարդու երազում իր զանգը կենդանացել և փախել իրենից: Այդ մարդը ամեն անգամ արթնանում էր մինչև երազը չփոխվեր: Հաջորդ օրը նա շատ հոգնած էր դասերի ժամին էր, բայց իր ուսուցիչ Ջաննի Ռոդարին այնքան բարի էր, որ թողեց այդ մարդուն ասաց.

-Սիրելի Էռնեստ, դու կարող ես գնալ տուն, որ լավ հանգստանաս և վաղը նորից գաս դպրոց:

-Շատ շնորգակալ եմ, սիրելի ընկեր Ռոդարի:

Հաջորդ օրը, Էռնեստը ուրախ, երջանիկգնաց դասի, զանգը մնաց տանը, ընկեր Ռոդարին շատ ուրախ նրան դիմավորեց և այդ օրը դարձավ Էռնեստի ամենաուրախ օրը:

ՎԵՐՋ

April 19

Թարս հարցեր․ Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

ամբո□ջ-ամբողջ

ան□ամ-անգամ

եր□եք-երբեք

դար□ավ-դարձավ

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ-Լավ

Սովորական-Անասվոր

Պարզ-Բարդ

Երկար-Կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական                Ածական

Տղա                          Սովորական

Հարց                        Հակառակ

Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է   ձանձրացնել
բ/չէր կարողանում    չկարողանալ
գ/դնեն                         դնել
դ/դարձավ                  դառնալ

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա   բարդի, նամակ, գարեջուր

ստորոգյալ  ունի, չեն գրում, չեն խմում

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:  Տղան շատ էր սիրում հարցեր տալ։ Նա այնքան էր սիրում հարցեր տալ, որ ամբողջ կյանքը իր տոտրի մեջ հակառակ հարցեր էր գրում։
  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:  Տղան բարձրացավ սարի գագաթ, մի խրճիթ կառուցեց և սկսեց միայնակ ապրել։
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

1. Ո՞վ էր կարողանում պատասխանել տղայի հարցերին։

Ինչուիկի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխաննել, որովհետև տղան հակառակ ինչուիկ էր։

2. Ինչու՞ տղան որոշեց սարի գագաթին ապրել։

Տղան որոշեց սարի գագաթին ապրել, որովհետև հարցերի պատասխանները չստանալով` հուսահատվեց։

3. Ո՞րն էր ինչուիկի հակառակ լինելու գազտնիքը։

Ինչուիկի հակառակ լինելու գաղտնիքն այն էր, որ ինչուիկն իր ամբողջ կյանքում իր գուլպաները շրջերես էր հագնում:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 1. Ինչու՞ վանդակը թութակ ունի։ 2. Ինչու՞ դուռը սառնարան ունի։ 3. Ինչու՞ ձեռքը մարդ ունի։
April 19

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

 

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

April 18

Զատիկն իմ ընտանիքի հետ, բայց տանը

Շաբաթ օրը արևոտ, գարնանային և  օր էր: Այդ օրը նաև մեր ճամփորդության օրն էր: Իսկ դուք գիտեիք, որ մարդիկ նշում են Զատիկը նաև շաբաթ օրը, ոչ թե միայն կիրակի:

Ճամփորդելուց հետո, երբ ես վերադարձա տուն,  տեսա, որ իմ տատիկը Զատկի համար ուտեստների մեծ մասն արդեն պատրաստել է` չամիչով փլավ, գինեգույն ձվեր, ձուկ, տապակած կանաչի և այլ համեղ ուտեստներ: Ես օգնեցի նրան, որպեսզի շուտ վերջացնի: Երեկոյան ես իմ մայրիկի և տատիկի հետ սկսեցի սեղանը գցել: Մեր սեղանը շատ գեղեցիկ ստացվեց: Բոլորն եկան, նստեցին սեղանի շուրջ համտես անելու և ձվերով խաղալու: Ձվակռվի ժամանակ հաղթեց  իմ մայրիկը:

Այդ օրը շատ ուրախ էր: