Թարս հարցեր․ Ջ․ Ռոդարի
Տեքստային աշխատանք
Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբո□ջ-ամբողջ
ան□ամ-անգամ
եր□եք-երբեք
դար□ավ-դարձավ
- Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատ-Լավ
Սովորական-Անասվոր
Պարզ-Բարդ
Երկար-Կարճ
- Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
- Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/աչքերը
բ/ հարցերին
գ/ դարակները
դ/ խրճիթ
- Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
Գոյական Ածական
Տղա Սովորական
Հարց Հակառակ
Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է ձանձրացնել
բ/չէր կարողանում չկարողանալ
գ/դնեն դնել
դ/դարձավ դառնալ
- Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա բարդի, նամակ, գարեջուր
ստորոգյալ ունի, չեն գրում, չեն խմում
- Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
- Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: Տղան շատ էր սիրում հարցեր տալ։ Նա այնքան էր սիրում հարցեր տալ, որ ամբողջ կյանքը իր տոտրի մեջ հակառակ հարցեր էր գրում։
- Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
- Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը: Տղան բարձրացավ սարի գագաթ, մի խրճիթ կառուցեց և սկսեց միայնակ ապրել։
- Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
1. Ո՞վ էր կարողանում պատասխանել տղայի հարցերին։
Ինչուիկի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխաննել, որովհետև տղան հակառակ ինչուիկ էր։
2. Ինչու՞ տղան որոշեց սարի գագաթին ապրել։
Տղան որոշեց սարի գագաթին ապրել, որովհետև հարցերի պատասխանները չստանալով` հուսահատվեց։
3. Ո՞րն էր ինչուիկի հակառակ լինելու գազտնիքը։
Ինչուիկի հակառակ լինելու գաղտնիքն այն էր, որ ինչուիկն իր ամբողջ կյանքում իր գուլպաները շրջերես էր հագնում:
- Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 1. Ինչու՞ վանդակը թութակ ունի։ 2. Ինչու՞ դուռը սառնարան ունի։ 3. Ինչու՞ ձեռքը մարդ ունի։

