April 18

Զատիկն իմ ընտանիքի հետ, բայց տանը

Շաբաթ օրը արևոտ, գարնանային և  օր էր: Այդ օրը նաև մեր ճամփորդության օրն էր: Իսկ դուք գիտեիք, որ մարդիկ նշում են Զատիկը նաև շաբաթ օրը, ոչ թե միայն կիրակի:

Ճամփորդելուց հետո, երբ ես վերադարձա տուն,  տեսա, որ իմ տատիկը Զատկի համար ուտեստների մեծ մասն արդեն պատրաստել է` չամիչով փլավ, գինեգույն ձվեր, ձուկ, տապակած կանաչի և այլ համեղ ուտեստներ: Ես օգնեցի նրան, որպեսզի շուտ վերջացնի: Երեկոյան ես իմ մայրիկի և տատիկի հետ սկսեցի սեղանը գցել: Մեր սեղանը շատ գեղեցիկ ստացվեց: Բոլորն եկան, նստեցին սեղանի շուրջ համտես անելու և ձվերով խաղալու: Ձվակռվի ժամանակ հաղթեց  իմ մայրիկը:

Այդ օրը շատ ուրախ էր: