April 27

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան:      Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ մի այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

April 27

Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

  1. Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:
    124:2=62
    62+4=66
    62-4=58
  2. Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորի քանակները  հավասարվեց։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։
    74:2=37
    37+3=40
    37-3=34
  3. Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեց։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։
    150:2=75
    75+10=85
    75-10=65
  4. Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրի   քանակները հավասարվեց։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։
    540:2=270
    270+20=290
    270-20=250
  5. Երկու պարկում կար 100 կգ բրինձ։ Երբ |-ից 5 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում բրնձի քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ բրինձ կար յուրաքանչյուր պարկում:
    100:2=50
    50+5=55
    50-5=45
  6. Երկու պարկում կար 140 կգ աղ։ Երբ  |-ից 10 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում աղի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ աղ կար յուրաքանչյուր պարկում:
    140:2=70
    70+10=80
    70-10=60