Մեծ ձվի որս»
Բենը և Տեսը շատ ոգևորված են: Հիանալի ձվերի որսի օրն է: Բենը և Տեսը պատրաստվում են որոնել ոսկյա ձուն: “Ձու, Ձու, Ձու՞” Փեմը և Սեմը չգիտեին ինչ է դա: Նրանք հանեցին իրենց հետախուզական պլանշետը:
“Ձ, ձ, ձ, ձմերուկ՞”
“Ոչ՛” ասաց Փեմը:
“Ձ, ձ, ձ, ձու՞”
“Այո՛” ասաց Սեմը:
Սեմը և Փեմը նույնպես ուզեցին որոնել ոսկյա ձուն:
Որսը սկսվում է:
“Արա՛գ, գնացի՛նք”
“Վազեցի՛նք” բղավեցին Բենն ու Տեսը: Նրանք վազեցին նայելու հավերի մոտ: Այնտեղ կան բազմաթիվ ձվեր, բայց ո՛չ ոսկյա ձուն:
Բենը և Տեսը նայեցին կանաչ խոտի մեջ: Ոչ մի ոսկյա ձու: Նրանք նայեցին եգիպտացորենի պարկերի մեջ: Ոչ մի ոսկյա ձու: Բենը նայում է աղյուսների ետևում: Տեսը նայում է ցախի տակ: Նրանք երկուսով նայում են այծերի մոտ:
“Որտեղ է ոսկյա ձուն՞” հարցնում են նրանք:
Սեմը և Փեմը հանում, են իրենց հեռադիտակը: Նրանք տեսնում են ձվերը դույլերի տակ: “Այո՜”:
Նրանք վերցնում են ոսկյա ձուն:
“Ձու, ձու, ձու՜” նրանք ծիծաղում են:
Երկինքը սև է և սկսում է անձրև: Բենը և Տեսը հանում են իրենց հովանոցը և նստում են դրա տակ:
“Ես տխուր եմ” լացում է Տեսը: “Մենք չենք կարող գտնել ձուն”:
Սեմը և Փեմը լսում են իրենց լրտեսական հեռախոսի զանգը: Նրանք պետք է վերադառնան տիեզերք իրենց տիեզերանավով: Նրանք ուզում ե, որ երեխաները ոսկյա ձու ունենան: “Ձու, ձու, ձու՜” նրանք համաձայնվում են: Սեմը և Փեմը գաղափար ունեն: Նրանք նկարում են ոսկյա ձու և գլորում են երեխաներին:
“Նայի՛ր, Տես”ասում է Բենը: “Ձուն այստեղ է: Արա՛գ գնացի՛նք”:
Սեմը և Փեմը գնում են տուն իրենց տիեզերանավով: Նրանք հայթայթել են վարդագույն և կարմիր ձու:
“Ձու, ձու, ձու՜” նրանք ծիծաղում են:
Բենը և Տեսը ետ են վազում մայրիկի և հայրիկի մոտ: “Տեսե՜ք, տեսե՜ք, մենք ոսկյա ձու ունենք” բղավում է Բենը:
“Ինչպիսի հիանալի ձվի որս էր” համաձայնվում են բոլորը:

