April 5

Նախապատրաստական աշխատանք Արագածոտնի մարզ`Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի _Արուճի քարվանատուն_Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի_Դաշտադեմի ամրոց

Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղին գտնվում է “Ագարակ” պատմամշակութային արգելոցում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղերում, որտեղ առկա են ժայռափոր խորշեր իրենց աստիճանահարթակներով:

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում, Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում: Կառուցվել է VII դարի 60-ական թվականներին Գրիգոր Ա Մամիկոնյանի կողմից:

Արուճի քարվանատունը կառուցվել է 13-րդ դարում Անի և Դվին մայրաքաղաքները իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Այն նախատեսված է եղել բեռներով քարավանների և դրանց տերերի, սպասավորների համար:

Դաշտադեմի՝ Քաղենի ամրոցը գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ Քաղենի հնագույն բնակավայրում: Առաջին անգամ այն հիշատակվել է արաբական արշավանքների առաջին շրջանում 7-րդ դար:

Թալինի կաթողիկե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, կոչվում է նաև Թալինի մեծ տաճար: Շինության տեսքից և հատակագծից ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է 7-րդ դարի 2-րդ կեսին:

April 5

Մոր գանձերը

Արևմտահայերեն

Շողեր եւ Ցոլեր երկու քոյրեր էին։ Անոնք կը բնակէին համեստ տան մը մէջ, որ ընդարձակ պարտէզ մը ունէր։ Օր մը, իրենց մօր բարեկամուհիներէն՝ Տիկ. Սոնան եկած էր զիրենք այցելելու եւ իրենց մօր հետ պարտէզին մէջ կը զբօսնուր*։ Ան շատ գեղեցիկ հագուստ մը հագած էր եւ զարդարուած էր արժէքաւոր գոհարեղէններով։ Շողեր քրոջը ըսաւ. «Տեսա՞ծ ես կին մը, որ աւելի ներկայանալի ըլլայ, քան Տիկ. Սոնան»։ Ցոլեր պատասխանեց. «Այո,ճիշդ է որ ան իսկապէս ներկայանալի է իր ընտիր հագուստներուն մէջ,սակայն մեր մաման աւելի գեղեցիկ է»։ Շողեր ըսաւ. «Ճիշդ է, մերքաղաքին սիրելի մօրմէն աւելի գեղեցիկ կին չկայ»։Քիչ անց, Շողեր եւ Ցոլեր միացան երկու կիներուն՝ միասնաբարճաշելու: Իրենց մայրը ըսաւ թէ Տիկ. Սոնան անակնկալ մը ունէր իրենցհամար. ան ցոյց պիտի տար իր գոհարեղէնի տուփը, զոր հետը բերած էր կարեւոր նպատակի մը համար։Ճաշէն ետք, Տիկ. Սոնա իր կողքին գտնուող ծրարը բացաւ եւ մէջէն հանեց գոհարեղէնի տուփը՝ մէկ առ մէկ ցոյց տալով իր մարգարիտները, սուտակները, զմրուխտներն ու ադամանդները։ Շողեր եւ Ցոլեր շլացած ու սքանչացած* էին։ Անոնք ըսին. «Երանի մեր մայրն ալ նման գոհարեղէններ ունենար»։ Զարմացած՝ Տիկ. Սոնան բարեկամուհիին հարցուց. «Իսկապէս բնաւ թանկարժէք* գոհարեղէններ չունի՞ս»։ Աղջիկներուն մայրը պատասխանեց. «Անշուշտ թէ ունիմ»։ Եվ Շողերն ու Ցոլերը իր մօտ քաշելով աւելցուց, «Ասոնք են իմ գանձերս. ասոնք ինծի համար աւելի թանկարժէք են, քան քու ունեցած բոլոր գոհարեղէններդ»: Շողեր եւ Ցոլեր շատ ազդուեցան իրենց մօր խօսքերէն, և հասկցան թէ մօր մը համար իսկական հարստութիւնը իր զաւակներն են։

 

Արևելահայերեն

Շողերը և Ցոլերը երկու քույրեր էին։ Նրանք բնակվում էին համեստ մի տան մեջ, որ մի ընդարձակ պարտեզ ուներ: Մի օր, իրենց մոր բարեկամուհիներից տիկին Սոնան եկել էր իրենց այցելելու և իրենց մոր հետ պարտեզում զբոսնում էր: Նա շատ գեղեցիկ մի հագուստ էր հագել և զարդարված էր արժեքավոր գոհարեղենով։ Շողերը քրոջն ասաց. «Տեսե՞լ եսմի կին, որ ավելի ներկայանալի լինի, քան տիկին Սոնան»։ Ցոլերը պատասխանեց. «Այո, ճիշտ է, որ նա իսկապես ներկայանալի է իր շքեղ հագուստներով, սակայն մեր մայրիկն ավելի գեղեցիկ է»։ Շողերն ասաց. «Ճիշտ է, մեր քաղաքում սիրելի մայրիկից ավելի գեղեցիկ կին չկա»։ Քիչ անց, Շողերը և Ցոլերը միացան երկու կանանց՝ միասին ճաշելու: Իրենց մայրն ասաց, թե տիկին Սոնան իրենց համար անակնկալ ուներ. նա պիտի ցույց տար իր գոհարեղենի տուփը, որ իր հետ բերել էր կարևոր մի նպատակի համար: Ճաշից հետո, տիկին Սոնան իր կողքին գտնվող ծրարը բացեց և մեջից հանեց գոհարեղենի տուփը՝ մեկ առ մեկ ցույց տալով իր մարգարիտները, սուտակները, զմրուխտներն ու ադամանդները։ Շողերը և Ցոլերը շլացած ու սքանչացած էին։ Նրանք ասացին. «Երանի մեր մայրն էլ նման գոհարեղեններ ունենար»։ Զարմացած տիկին Սոնան բարեկամուհուն հարցրեց. «Իսկապես, իրոք, թանկարժեք գոհարեղեններ չունե՞ս»։ Աղջիկների մայրը պատասխանեց. «Անշուշտ, թե ունեմ»։ Եվ Շողերին ու Ցոլերին իր մոտ քաշելով ավելացրեց, «Սրանք են իմ գանձերը. սրանք ինձ համար ավելի թանկարժեք են, քան քո ունեցած բոլոր գոհարեղենները»: Շողերը և Ցոլերը շատ ազդվեցին իրենց մոր խոսքերից, և հասկացան, թե մոր համար իսկական հարստությունն իր ազվակներն են։

April 5

Մօր գանձերը

Իմ մայրիկը շատ է սիրում ինձ և իմ քոյրիկին։ Մենք կը բնակէինք համեստ տան մը մէջ։ Իմ մայրիկը մեզնիցէլ ոչ ոքին այդքան ուշադրություն չի դարջնում։ Իմ մայրիկը շատ է սիրում, երբ մենք միասին մի տեղ ենք գնում, միասին ճաշում ենք և այլ լավ բաններ։ Ինքան էլ նրան համոզես միևնույն է նա մե է սիրելու։