September 8

Իմ ամառը

Իմ ամառը ես անցկացրել եմ շատ լավ: Ամառվա ընդացքում ես գիրք եմ կարդացել, պապիկի և տատիկի հետ գնացել եմ բարեկամների կնունքին, մայրիկի սեփական խանութում օգնել եմ, իսկ տատիկիս ազատ ժամանակ գնացել ենք զբոսնելու, գնացել եմ պայմանագիրս եմ կնքել, դրսում շատ խաղեր ենք խաղացել, նկարել եմ, ֆիլմեր և մուլթֆիլմներ եմ նայել, շատ հյուրեր ենք ընդհունել, ճամբորդությունների եմ մասնակցել՝ Արատես և Արտանիշ, մորքուրիս տուն էի գնում փազլ էի հավաքում, իմ բոլոր լեգոներն եմ հավաքել, և այլն…

Ես կարդացել եմ Մեծ Բարի Հսկա գիրքը: Ամառը ես և տատիկս Երևանով զբոսնել ենք: Ազատ ժամանակները մենք գնացել ենք շատրվաններ և շա՜տ ուրախ հետ ենք գնացել տուն: Շաբաթ, կիրակի օրերը գնացել ենք Շորժա լողոլու: Շորժայում ես, իմ եղբայները և քույրիկս գտանք մի փոքրիկ լճակ, որտեղ ապրում էին թունավոր օձեր, դոդոշներ և գորտեր: Մենք մի հատ օձին այնքան բարկացրեցինք, որ արդեն հասնում էր մեր վրա: Ամառը մենք տատիկիս հետ Հովհաննես Թ.-ի տուն-թանգարանը, հետո գնացինք Ծովեր գետը, որտեղ փոքրիկ ձուկիկներ,  գորտեր կային: Մենք այնտես այնքան ծիծաղեցինք, որ քիչ էր մնում արդեն տակներս անեինք: Իմ եղբայրն էր մեզ խիխաղեցնում և շատ հաջող էր նրա մոտ ստացնում: Մեր թզի ծառից թուզ ենք հավաքել հայրիկիս հետ: Արատեսում շատ ուրախ էր անցել: Ընկեր Դանիելի և Ազատանցիների հետ ծիծաղացել ենք: Իսկ երեկոյան թեյ ենք խմել կամ խարույկի դիմաց խոսացել ենք, մարշմելո ենք կերել: Արտանիշում ամեն օր անձրև էր, և մենք միայն նախավերջին օրը կարողացանք խարույկի դիմաց նստել: Ամեն օր ջուր ենք մտել, իսկ նախավերջին օրը գիշերը մուկիկ ենք տեսել Луная Дарошка-ի ժամանակ:

June 6

Երկրորդ շաբաթվա երկրորդ օրը

Այսօր շատ հրաշալի օր էր. արևոտ և տոթ։ Շատ ուրախ էի, որովհետև այսօր մրգային և օգտակար ֆրեշ էինք պատևաստելու։ Երկրորդ շաբաթվա օրերին ոչինչ չփոխվեց, ես նորից ուշացա։ Իսկ դուք գիտե՞ք այսօր ինչ տոն է, ճիշտէ  այսօր 《Շրջակա աշխարհի միջազգայի տոն  է》, երբ բոլորը զբաղվում են ամբողջ աշխարհի մաքրությամբ։ Հենց առաջին ժամին էլ, մենք գնացել էինք մեր սիրելի Բաղշյան այգի և մաքրեցինք ինչքան կարողացանք։ Հետո ես և Մանեն գանցել էինք աղբը թափելու։ Ճանապհին մենք գտանք ավելի շատ աղբ քան այգում։ Ինչ լավ էր, որ այնտեղ մի տատի կար ով մեզ ասեց որտեղ թափենք աղբը և որտեղ հավաքենք։ Երկրորդ ժամին մենք գանցինք ֆրեշ պատրաստելու։ Ֆրեշի համար մենք գնացինք մրգային խանութ և Երևան սիթի։ Մրգային խանութից մենք գնեցինք ելակ և բանան, իսկ սիթիից գնեցինք կաթ և պաղպաղակ։ Շարժվեցինք դեպի դպրոց։ Ես և Մանեն քանի որ շտապում էինք մեզ առաջինը տվեցին, որովհետև մենք պետք է համերգ տայինք։ Ֆրեշը ստացվել էր շատ համեղ։ Ես խմեցի դանդաղ, որ հաճույքը երկար լիներ։ Մենք համերգը տվեցինք ստացվեց շատ լավ։ Ես նվագեցի իմ Բախը և Էլերտոնի Տառանտելան։ Բոլորը շատ ուրախ էին։ Հետո ես իմ մայրիկի հատ գնացի տուն։ Ես տանը մայրիկին օգնեցի, փլավ եփեցի և գանցի դուրս մինչև գիշերվա ութը։ Տանը եկել էր հյուր հարևանը ր փոքր երեխայի հետ։ Մի քիչ մուլտֆիլմ նայեցի և գնացի ջութակ պարապելու։ Այսքանով իմ օրը վերջացավ։

April 13

Ճամփորդություն դեպի Արատես

Արատեսի վանք, հայկական վանք Հայաստանի Վայոց ձորի մարզում Եղեգիս գետի Արատես  վտակի ափին, բլրի գագաթին:
Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն: Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին գմբեթավոր է, քառանկյունի հատակագծով: Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ, որի երկու կողմերում գտնվող խորաններն արևելյան ծայրում ունեն կիսակլոր, փոքրիկ աբսիդներ:

Հուշարձանի կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ, բայց վերանորոգվել է 1270 թվականին: Այժմ ավերակ վիճակում է, ամբողջապես քանդված է ծածկը գմբեթի հետ միասին, պատերի վերին մասերը և հարավային պատի մեջտեղի մասը: Երկրորդ եկեղեցին կոչվում է սբ.Աստվածածին և գտնվում է խմբի հյուսիսային կողմում: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Արևմտյան պատի վրա փորված խաչերից մեկն ունի 1216 թվագրությունը: Հուշարձանն ավերակ վիճակում է. փլված են պատերի վերին մասերը և ամբողջ ծածկը:

Հետաքրքիր փաստեր Արատեսի մասին

Ժողովրդական ստուգաբանության համաձայն, վանքի անունն առաջացել է ‘արի’ և ‘տես’ բառերից: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Վաղագույն գրավոր վկայությունը թվագրվում է IX դարով:

3-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին` որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ:

Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Արատեսում են գտնվում նաև Սբ. Աստվածածին (X-XI դարեր), Սբ. Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12-րդ դարի խաչքարեր։

Զորաց եկեղեցի

Պատկեր:ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ 04.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԶորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։

Զորաց եկեղեցի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԶորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։

Ճանապարհ դեպի Արատես

Ճանապարհ դեպի Զորաց եկեղեցի

Ճանապարհ դեպի Արատեսի վանք

September 29

Հռոմեական թվերի մասին

Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` IVXL CDM:

Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ՝ քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։
Եթե տասնորդական համակարգում թվի գրառման ժամանակ գրվում է տասնորդական կարգերն արտահայտող թվերի (տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ և այլն) միայն առաջին թվերը, ապա հռոմեական համակարգով թվերը գրելու դեպքում դրանք գրվում են ամբողջությամբ, օրինակ՝

  • 3694=3000+600+90+4=MMMDCXCIV, MMM=3000, DC=600, XC=90, IV=4
May 21

Ճամփորդում ենք Էրեբունի հնավայր

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը իր մեջ ներառում է «Էրեբունի» թանգարանը և դրա երկու մասնաճյուղերը՝ Շենգավիթը և Կարմիր բլուրը: Այս հուշարձանների շնորհիվ կարողանում ենք ներկայանալ որպես աշխարհի հնագություն պետություն: Մեր մայրաքաղաքը ձևավորվել է վեց հազար և ավելի տարիներ առաջ Շենգավիթ համայնքում: Կարմիր բլուրում հայտնաբերել են բրոնզեդարյան, երկաթեդարյան և ուրարտական գտածոներ: Երևանի գրավոր պատմությունը սկսվում է էրեբունուց հնագիտական ամրոցից:

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մ.թ.ա. 782 թվականին ուրարտական թագվորության արքա Արգիշտի Ա-ը կառուցեց էրէբունի ամրոցը, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Էրեբունի ամրոցն ունի պալատական, կրոնական և տնտեսական սրահներ։ Ամրոցի կրոնական հատվածում գտնվում էր Խալդիի տաճարը, ով համարվում էր ուրարտական թագավորության գերագույն աստվածը։ Էրեբունի ամրոց Երևանում

Ուրարտական թագավորության գլխավոր աստվածներն էին Խալդին, Թեյշեբան և Շիվինին։

Խալդի

Խալդի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ԹեյշեբանԹեյշեբա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Շիվինին

Շիվինի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արգիշտի Ա–ը Մենուա թագավորի որդին էր, ով ղեկավարել է Վանի թագավորությունը սկսած մ․թ․ա․ 786 թվականից։ Նրա թագավորության տարիներին մենք ունեցել ենք գերհզոր թագավորություն։ Արգիշտի Ա–ի շնորհիվ մեզ են հասել բազամաթիվ սեպագիր արձանագրություններ,որոնք կատարվել են ժայռերի, քարերի,  բեկորների, ամրոցների սյուների վրա։Վանի Թագավորության Սեպագիր Գրահամակարգ. ներածություն - YouTube

Ուրարտական թագավորությունը ձևավորվել է Վանա լճի հարակից ափերին, Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Ուրարտական թագավորության մայրաքաղաքը  եղել է Տուշպա (Տոսպ) քաղաքը։

Վարդավառի լիճը, որը նաև կոչվում է Արգիշտիի ծով կառուցվել մ․թ․ա․ VIII դարում Արգիշտի Ա–ի կողմից Էրեբունի ամրոցին ջուր ապահովելու համար և այն պահպանվել է մինչև օրս։ Վարդավառի այգին կոչվում է նաև Լիոնի այգի, ի նշան Լիոն քաղաքի և Երևանի բարեկամությանը։Վարդավառի լիճ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

May 13

Շախմատի մասին

Շախմատն առաջինը հայտնաբերել են Հնդկաստանում: Հնում շախմատի անունը Չատուրանգա էր: Ֆիգուրները տախտակի վրա դասավորվում էին այնպես, ինչպես հին ժամանակներում հնդկական բանակն էր շարվում պատերազմի դաշտում: Շախմատը տարածվել է ամբողջ աշխարհում՝ Հնդկաստանից հասնելով Պարսկաստան, այնտեղից Եգիպտոս, Եգիպտոսից էլ՝ Եվրոպա:
Թագավորները ճամփորդելիս իրենց հետ վերցնում էին շախմատը: Իսկ մի անգամ Ռուսաստանի թագուհի Եկատերինան, երբ հյուրընկալեց Շվեդիայի թագավորին, նրա հետ «կենդանի» շախմատ խաղաց. դաշտում՝ խոտի վրա, մեծ «տախտակ» նկարեցին, ծառաներին հագցրին շախմատի քարերի պես, շարեցին դաշտում ու հրամայեցին հերթով քայլ կատարել այնպես, ինչպես իրենք կասեն:

Շախմատը շատ արագ տարածվեց թագավորական պալատներում ու ազնվական ընտանիքներում: Կիրթ ու դաստիարակված մարդը պետք է անպայման շախմատ խաղալ իմանար: Պալատներում հաճախ էին շախմատի մրցաշարներ անց կացվում՝ հանդիսավորությամբ՝ ճիշտ այնպես, ինչպես ասպետների մրցությունները: Շախմատ խաղալիս  ոչ միայն զարգանում է տրամաբանությունը և մարզվում հիշողությունը, այլև հիանալի երևում են խաղացողների բնավորության գծերը:

Հայերեն շախմատի թարգմանությունը ճատրակ է:

Մի փոքր  հետևիր երկու խաղացողներին, և կզգաս, թե նրանցից ով է անհանգիստ ու անհամբեր, ով՝ հավասարակշռված ու հանդարտ:

May 12

Համբարձման տոն

    Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

April 9

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

April 5

Նախապատրաստական աշխատանք Արագածոտնի մարզ`Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի _Արուճի քարվանատուն_Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի_Դաշտադեմի ամրոց

Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղին գտնվում է “Ագարակ” պատմամշակութային արգելոցում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղերում, որտեղ առկա են ժայռափոր խորշեր իրենց աստիճանահարթակներով:

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Արուճ գյուղում, Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում: Կառուցվել է VII դարի 60-ական թվականներին Գրիգոր Ա Մամիկոնյանի կողմից:

Արուճի քարվանատունը կառուցվել է 13-րդ դարում Անի և Դվին մայրաքաղաքները իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Այն նախատեսված է եղել բեռներով քարավանների և դրանց տերերի, սպասավորների համար:

Դաշտադեմի՝ Քաղենի ամրոցը գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ Քաղենի հնագույն բնակավայրում: Առաջին անգամ այն հիշատակվել է արաբական արշավանքների առաջին շրջանում 7-րդ դար:

Թալինի կաթողիկե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, կոչվում է նաև Թալինի մեծ տաճար: Շինության տեսքից և հատակագծից ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է 7-րդ դարի 2-րդ կեսին: