May 5

Հազարան հավք

1.Կարդա՛ «Հազարան հավք»-ի 1-ին և 2-րդ հատվածները՝ ,,Արան թագավորն ու Անմահական այգին,,,  ,,ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ,,։

2.Կատարի՛ր 2-րդ հատվածի տակ գրված 1-ին,2-րդ, 5-րդ եւ 6-րդ առաջադրանքները։

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ Ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Անծանոթ բառեր

անվրդով-չվրդովված, առանց վրդովմունքի

ճիթ-

Հարցեր և  առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
Սիրտը ուզել-ցանկանալ
Սիրտը չհավանալ-չհանգստանալ

2․ Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։
սիրտ առնել-ոգևորվել
սիրտը քարանալ-անզգայանալ
‎Սիրտ անել — համարձակություն ունենալ
‎Սիրտ տալ — ոգևորել

5․ Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:
Այգեպանները շատ անսիրտ են և անդաստյարակ։

6․ Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
Զգացի տխրություն, երբ տղան մահացավ, իսկ 1-ին պատմությունը կարդալիս ավելի ուրախ էր, քանի որ այսնեղ ոչ մի վատ բան չէր լինում։

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 3_րդ և 4-րդ հատվածները։ Կատարի՛ր 3-րդ հատվածից հետո գրված առաջադրանքները

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Continue reading