Հայրենագիտության հաշվետվություն
Այս տարի՝2022թ. ուսումնական երկրորդ կիսամյակում, ուսումնասիրել ենք բազմաթիվ թեմաներ՝ նոր եկեղեցական տոները, ծեսերը, հայոց արքայատոհմերը, եկեղեցիները, հայ հեթանոս Աստվածները, մեր երկրում ապրող փոքրամասնություն կազմող ազգերը:
Մենք ճամփորդել ենք դեպի Արագածոտնի մարզ, Էրեբունի հնավայր՝ Արգիշտիի ծով, Էրեբունի ամրոց, Էրեբունի թանգարան: Իմ ամենասիրված ճամփորդությունը Էրեբունի հնավայրն է, որովհետև այդ ճամփորդության ժամանակ ամեն ինչը շատ հետաքրքիր էր, և ես առաջին անգամ մտա իրական լաբիրինթոս, կարծես արկածային մի օր ունեցա:
Մասնակցել եմ մի շարք նախագծերի՝ Պատմության վերակառուցում. ԽՍՀՄ ժամանակաշրջան, Ազգային փոքրամասնություններ. քուրդ ժողովուրդ:
Ամենահետաքրքիր նախագծերից էր իմ Տոհմածառի բացահայտումը, թե որտեղից են իմ ապուպապերը, որտեղից են իմ արմատները սկսվում:
Այս ամենին կարող եք ծանոթանալ իմ բլոգում.
Հայրենագիտության բաժին