May 12

“Լ” անունով երկիրը

Կար–չկար, մի բարի կախարդ կար։ Նա մի երկիր էր ստեղծել, որտեղ ապրում էին միայն երեխաներ։ Այնտեղ միայն սիրում էին խաղալ, երգել, նվագել և նվագել տարբեր երաժշտական գործիքների վրա, ուտում էին բուրգեր, պիցցա, կարտոֆիլ, և այլն։ Նրանք չէին խմում ոչ մի գազավորված ըմպելիք։ Ուտում էին նաև ձմերուկ, խրթխրթան և թթու խնձոր, գազար, վարոունգ, լոլիկ և այլևս ոչինչ մրգերից և բանջարեղեններից չէին ուտում։ Նրանց երկրում անձրևը պաղպաղկից էր և ջուր։ Այդ դեպքում նրանք կյանքում չէին հիվանդանում և շատ թթվածին են ունենում։ Նրանց երկրում պաղպաղակը դեղ էր, իսկ դեղատներում վաճառում էին միայն պաղպաղակ։
Այնտեղի երեխաները չեին գնում դպրոց, միշտ Հայերեն էին խոսում և Ֆրանսերեն։
Աղջիկների մոտ  երկար մազեր էին, գեղեցիկ զգեստներ, այսինք բոլոր աղջիկները հագնոմ էին ժամանակակից հագուստներ, դնում էին ակոցներ, բարձր կոշիկներ և գեղեցիկ գլխարկներ։ Տղաները ունեին կարճ մազեր, նույնպես գեղեցիկ շորեր տղայական, իզի անունով բոթասներ, հագնում էին գլխարկ և ակնոց։ Բոլորը իրար հետ խոսում են հանդարտ, ինչպես երկարավիզ ընձուղտները։
Նրանք գնում էին միշտ “Չինական” անումնով սրճարան, Art Foot, և հյուրանոց։ Երեխաները գնում են նաև կենդանաբանակն այգի։ Բոլորը արթնանում են գիշերը ժամը հինգին և քնում են առավոտյան չորսին։

 Եվ այդպես ապրում են իրենց ուրախ օրենքներով։
ՎԵՐՋ

May 12

Համբարձման տոն

    Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

May 12

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1.Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

    Բակտերիաներ , սնկեր , անձրևաորդեր

    2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

    Հողը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ                              մնացորդները  բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­                    գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն:

    3.Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

    Քանի որ հումուսը շատ է:

    4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

    Տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ:

    5.Ի՞նչ են պարարտանյութերը:

    Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

    6.Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

    Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են: