May 29

Իմ ընկերոջ համար առաջադրանքներ

Տեքստային աշխաատանք

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շե□տում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Ջուրը լինում է  երեք վիճակներում` հեղուկ, պինդ և գազային: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց:
Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձ□երը՝ մա□ախուղը, անձր□ը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով:ն կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:   
Ջուրն ամենասովորական ու հասարակ նյութն է մեր մոլորակի վրա, միևնույն ժամանակ ջուրն իր մեջ թաքցնում է բազմաթիվ գա□տնիքներ: Մինչև հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն և գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ: Ամենամաքուր ջուրը գտնվում է ֆինլանդիայում: Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանիների և բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակ: Մարդը առանց ջրի մահանում է. Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում, եթե կորցրած ջրի տոկոսը հասնում է 10-ի, մարդու մոտ սկսում է զգայապատրանք:Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են: Մոլորակի ջրերից մեծ մասը խմելու համար պիտանի չ□, կարելի է խմել միայն 3%-ը, մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարը, բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է և գտնվում է սառցադաշտերում:

Առաջադրանք

Տեքստից դու՛րս գրիր այն բառերը, որոնք բաց թողնված տառեր ունեն:

Տեքստից դու՛րս գրիր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները:

Տեքստից դու՛րս գրիր վարդագույնով ընդգծված բառերի հականիշները:

Տեսքտից դու՛րս գրիր պարզ և բարդ նախադասություն:

Գուշակի՛ր հսնելուկը:

Կանաչ գույներ է հագնում,
Խնկահոտ զարդ է հագնում,
Նոր թթվածին է բերում,
Բերում է գժություն, անձրև ու գեղեցկություն,
Իմ անունն է ….

Ջրի և աշնան մասին մի հնելուկ հորինիր:

Դու՛րս գրիր քեզ ամենադուր եկած հատվածը և գրի՛ր ինչու՞ է քեզ այն դուր եկել:

Նայի՛ր քո շրջապատը և մի պատմություն հորինիր:շ

Լրացրու՛ առած ասացվածքները:

Մտածիր, լեզու, Աստված, տղա

Առաջ …, հետո խոսիր։

Ինչքան … իմանաս՝ այնքան մարդ էս։

Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա … կիմանա:

Վռազողին … չի ծնվում։