Համբարձման ծես

Համբարձման տոնը կատարվում է Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց և, պայմանավորված լինելով Զատիկով, բնականաբար, այն շարժական է և ամեն տարի տարբեր օրեր է նշվում: Սակայն այն միշտ տոնվում է հինգշաբթի: Կապված է Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու: Եթե Զատկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով, ուրախություներով սիրաշահում Մայր բնությանը: Համբարձումը բնության, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում: Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում ունի: Այս ծեսը քրիստոնեական և հեթանոսական տոների սիրուն խառնուրդ է:
Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ(գուշակության թուղթ) հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի(կուժ) մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի(կավե փոքրիկ աման) մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե աղջիկն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր պատժում նրան: Այդ ամենից առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Շատերը Համբարձումը կապում են Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է, դիտեք այս հոլովակը):
Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, աչքեր, բերան, հոնքեր:
Տիկնիկն ունենում էր ճակտնոց, ոսկեշար մանյակ, կրծքի շռայլ զարդեր: Վիճկի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:
Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը կատարում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:
Դրանից հետո չամուսնացած աղջիկները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:
Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:
Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր
Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դռներ,
Ներքև պապանձում, լռում ամեն բան,
Ու աստվածային անհաս խորհրդով
Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:
Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն. ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի:
Հինգշաբթի վաղ առավոտյան բոլոր տներում կաթնապուր էին եփում: Բոլոր տներում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթ տեղ: Հավանաբար այդ էր պատճառը, որ Համբարձումը երբեմն անվանել են նաև Կաթնապրի տոն: Մարդիկ հավատում էին, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը:
Իսկ ահա որպես Վիճակի ծաղիկ, տարածված է գնարբուկը: Դաշտերից հիմնականում այս տեսակն են հավաքում:
Նյութը ՝ Մովսիսյան Նունեի բլոգից, Մարինե Մկրտչյանի մշակումներից
Շոկոլադ
Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:
Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (իմանալ), որ այն աճում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեքշաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է ճզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:
Առաջադրանքներ
Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։
Շոկոլադը օգտակար է, որովհետև այն առողջարար է սրտի համար և լավացնում է հիշողությունը:
Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։
բովել ջեռոցում
ծածկել տերևներով
հեռացնել սպիտակ շերտը
չորացնել արևի տակ
Ուշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։
Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն հանում են սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեքշաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև նմանվի մեզ հայտնի շոկոլադին:
Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։
ընկույզ և կաղին
յուղ և այլուր
կաթ և շաքար
ձու և միրգ
Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։
Շոկոլադի փոշի ստանալու համար, պետք է ճզմել սերմերից ստացված մածուկը և հեռացնել յուղը, որպեսզի ստանանք մեզ հայտնի կակաոյի փոշին։
Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։
Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում ատեղծվում է այդքան համեղ շոկոլադ, հասկանում ենք , որ բավականին մատչելի է շոկոլադը վաճառվում։
Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։
Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը:
Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։
Ինձ զարմանալի է այս նախադասությունը, որովհետև չէի պատկերացնի, որ շոկոլադը կարող է օգտակար լինել սրտիի համար և լավացնել հիշողությունը։
Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։
իմանալ-իմացաք–սխալ
հանել-հանում են
նմանվել-նմանվում է–սխալ
պատրաստել-պատրաստվել է
Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։
Շոկոլադ սիրում են բոլորը։
Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
օգտակար-վնասակար
տաք-պաղ
գեղեցիկ-տգեղ
համեղ-անհամ
հաճելի-տհաճ
դառնահամ-քաղցրահամ
կոշտ-փափուկ
գնել-վաճառել
Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։
Ածական-կոշտ, տաք, քաղցր, դառնահամ, օգտակար
Բայ-գնել, աճում է, չորացնում են, մանրացնում են, մշակում են
Թեստ 10
Թեստ 9
Ճամփորդում ենք Էրեբունի հնավայր
![]()
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը իր մեջ ներառում է «Էրեբունի» թանգարանը և դրա երկու մասնաճյուղերը՝ Շենգավիթը և Կարմիր բլուրը: Այս հուշարձանների շնորհիվ կարողանում ենք ներկայանալ որպես աշխարհի հնագություն պետություն: Մեր մայրաքաղաքը ձևավորվել է վեց հազար և ավելի տարիներ առաջ Շենգավիթ համայնքում: Կարմիր բլուրում հայտնաբերել են բրոնզեդարյան, երկաթեդարյան և ուրարտական գտածոներ: Երևանի գրավոր պատմությունը սկսվում է էրեբունուց հնագիտական ամրոցից:
Էրեբունի ամրոց
Մ.թ.ա. 782 թվականին ուրարտական թագվորության արքա Արգիշտի Ա-ը կառուցեց էրէբունի ամրոցը, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Էրեբունի ամրոցն ունի պալատական, կրոնական և տնտեսական սրահներ։ Ամրոցի կրոնական հատվածում գտնվում էր Խալդիի տաճարը, ով համարվում էր ուրարտական թագավորության գերագույն աստվածը։ 
Ուրարտական թագավորության գլխավոր աստվածներն էին Խալդին, Թեյշեբան և Շիվինին։
Խալդի
Թեյշեբան
Շիվինին

Արգիշտի Ա–ը Մենուա թագավորի որդին էր, ով ղեկավարել է Վանի թագավորությունը սկսած մ․թ․ա․ 786 թվականից։ Նրա թագավորության տարիներին մենք ունեցել ենք գերհզոր թագավորություն։ Արգիշտի Ա–ի շնորհիվ մեզ են հասել բազամաթիվ սեպագիր արձանագրություններ,որոնք կատարվել են ժայռերի, քարերի, բեկորների, ամրոցների սյուների վրա։
Ուրարտական թագավորությունը ձևավորվել է Վանա լճի հարակից ափերին, Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Ուրարտական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա (Տոսպ) քաղաքը։
Վարդավառի լիճը, որը նաև կոչվում է Արգիշտիի ծով կառուցվել մ․թ․ա․ VIII դարում Արգիշտի Ա–ի կողմից Էրեբունի ամրոցին ջուր ապահովելու համար և այն պահպանվել է մինչև օրս։ Վարդավառի այգին կոչվում է նաև Լիոնի այգի, ի նշան Լիոն քաղաքի և Երևանի բարեկամությանը։
Թեստ 12 և Թեստ 10
Իմ կազմած ինքնաստուգման թեստը՝ Թեստ 12
Իմ կազմած ինքնաստուգման թեստը՝ Թեստ 12
