Հայաստանի աղբյուրներ
Հայաստանի աղբյուրներ, ստորերկրյա ջրի բնական ելքեր Հայաստանի լեռնային ու դաշտային վայրերում։ Դրանց հիմնական մասը միավորվում է առվակների, առուների ու գետակների մեջ և թափվում հիմնական գետ։
Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։
Բովանդակություն
- 1․Արճակ
- 2․Էսանի Խփնով
- 3․Թոխովպա աղբյուր
- 4․Լեզգու աղբյուր
- 5․Կզվեր
- 6․Հերներ
- 7․Մեծակունք
- 8․Չամչի աղբյուր
- 9․Քալոյի աղբյուր
- 10․ԾանոթագրություններԱրճակ
Արճակ անվանումով աղբյուր է եղել Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Արճակ գյուղի մոտ։ Հայկական մի ավանդությամբ իբր Արճակ լճակում բնակվող հրեղեն կինը մշտապես այս աղբյուրում էր լողանում, իսկ աղբյուրի ջուրը խմողը բորբոքվում է անարատ սիրով և ձեռք է բերում քաղցր երգելու ունակություն[1]։
Էսանի Խփնով
Նման անվանումով աղբյուրներ են եղել Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգի համանուն գավառում։ Տեղակայված են եղել Խոտրջրի շրջանում՝ Չալխա լեռան փեշերին[2]։
Թոխովպա աղբյուր
Արցախի տարածքում՝ միջնադարյան Վարանդայի մելիքության խաչման գոտում գտնվել է Թոխովպա աղբյուրը, որի մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել[2]։
Լեզգու աղբյուր
ՀՀ Տավուշի մարզում` Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում, գտնվում է Լեզգու աղբյուրը[3]։ Համաձայն ավանդության` լեզգիների ժամանակ հայերը փախչում են սարը, օթևան շինում իրենց համար ու թաքնվում։ Սարի վրա մի լավ աղբյուր են գտնում, թփերով ծածկում ու թաքուն օգտվում նրա ջրից։ Այդ աղբյուրին մինչև հիմա Լեզգու աղբյուր են ասում[4]։
Կզվեր
ՀՀ Տավուշի մարզում` Այգեհովիտ գյուղից հարավ, գտնվում է Կզվեր աղբյուրը[3]։ Ավանդության համաձայն` Ուզունթալա գյուղում ապրել է մի գեղեցիկ հայ աղջիկ։ Հարևան գյուղի թուրք բեկը ծառաներով գալիս է նրան առևանգելու։ Հայրը թաքցնում է աղջկան անտառի խորքում, աղբյուրի մոտ։ Բեկի ծառաներն ասում են՝ «Աղջիկդ տուր կըզ վեր»։ Սա զենքով դիմադրում է և կոտորում բոլորին։ Բեկը թողնում փախչում է։ Դրանից հետո աղբյուրը կոչվում է Կզվեր[4]։
Հերներ
Հերները գտնվում է Կոտայքի մարզում` Գեղամա լեռների արևմտյան լանջերին։ Տեղակայված է Լեռնանիստ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք[5]։
Մեծակունք
Մեծակունք աղբյուր Վայոց ձորի մարզում, Գանձակ լեռան հյուսիս-արևելյան լաևջին, Գնիշիկ գետի աջափնյակում, Մոզրով գյուղից 1,5 կմ հարավ[6]։
Չամչի աղբյուր
ՀՀ Գեղարքունիքի մարզին հարող Արծվաշեն գյուղում գտնվում է Չամչի աղբյուրը։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է մի երիտասարդի հետ, ով իր սիրած աղջկան տեսնելու համար միշտ չամիչ է լցնում գրպանները և գալիս այստեղ ու սպասում նրան[3]։
Քալոյի աղբյուր
Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում` նախկին Իջևանի շրջանի Ծաղկավան գյուղում[3]։ Ավանդության համաձայն` ջուր չունեցող գյուղում Քալո անունով մեկի կինը երազ է տեսնում, որ իրենց տնից ներքև, հողի տակ աղբյուր կա։ Քալոն մի քանի օր շարունակ փորում է այդ տեղը և գտնում աղբյուրը։ Գյուղը դուրս է գալիս ծանր վիճակից և ակունքը գտնողի անունով կոչվում է Քալոյի աղբյուր[4][7][8]։
Ծանոթագրություններ - Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 461 — 992 էջ։
- ↑ Jump up to:2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 354 — 992 էջ։
- ↑ Jump up to:3,0 3,1 3,2 3,3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1988։
- ↑ Jump up to:4,0 4,1 4,2 Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ֆիզանվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 83 — 150 էջ։
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝մխանվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝մաանվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- 10․ԾանոթագրություններԱրճակ
About the Author
Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը: