November 30

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

November 29

Առաջադրանքների փաթեթ 29-03 դեկտեմբերի

  1. Տրված արմատներով ուրիշ բառեր կազմիր:

Երգ-երգահան

կարգ-կարգավորիչ

միրգ-մրգահյութ

ձիգ-հրաձիգ

հաց-հացաման

տոն-տոնածառ

  1. Ընտրի’ր համապատասխան բառը:

Ցնծալ, ցնցել, հնձել, հունցել:

Ա) Մարդը ողջ օրը  հնձեց խոտը:

Բ) Ամանորին ժողովուրդը   ․ցնծում է  ողջ գիշեր:

Գ) Մայրս գաթայի համար խմոր   հունցեց:

Դ) Ինքնաթիռի վթարի լուրը ցնցեց մարդկանց:

  1. Գրի՛ր մեկ բառով

Հրդեհ հանգցնող մարդ-հրշեջ

Քիչ տաք, գոլ-կիսատաք

Անթթխմոր կաթնահունց հաց-կաթնահունց

Առվի, առվակի և այլ հոսող ջրերի ձայնը-քչքչոց

Կարմիր և սև պտուղներ ունեցող հատապտուղ-հաղարջ

  1. Գտի՛ր հականիշները և գրի՛ր իրար դիմաց։

հաջորդ                        նախորդ

առաջին                        վերջին

ոչ                                  այո

արևածագ                 վեջալույս

նախաբան                վերջաբան

քաջ                               վախկոտ

  1. Շարունակի’ր ըստ օրինակի:

Ապ – երախտիք – ապերախտ

Ան – վախենալ – անվախ

Դժ – բախտավոր –դժբախտ

Արտ – գաղթական –արտագաղթ

Նախ – քանակ –նախքան

Տ – գեղեցիկ –տգեղ

6. Տրված բառերը ճիշտ դասավորի՛ր և կարդա՛ նախադասությունը։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց այբուբենը:

Ով ախշատի, նա կուտի:

Մրջյունները աշխատասեր միջատներ են:

Ամեն գիշեր աստղերը փայլփլում են երկնքում:

 

November 29

Մատենադրանի ճամփորդություն

Անցած հինգշաբթի օրը․ անձրևոտ և մռայլ օրը՝ ես գնացել էի մատենադարան, որտեղ մեզ պատմելու էին կարևոր բաների մասին, որոնք մենք մարդիկ պետք է շատ լավ իմանալ։
Կորյունը Մաշտոցի մասին (վերլուծություն) — Ասլանյան Քրիստինա
Երբ հասանք մենք տեսանք Մեսրոփ Մաշտոցին, իսկ նրա կողքը պպզած իր աշակերտ Կորյունը։ Երևի դուք կտեսնեք։ Մեսրոփ Մաշտոցի ամենալավ աշակերտն էր Կորյունը։ Հիմա կպատմեմ Կորյունի մասին։

Կորյուն վարդապետը 5-րդ դարի հայ մատենագրության, կրթական ու մշակութային գործիչների գլխավոր դեմքերից է։ Ուսանել է Վաղարշապատում, այնուհետև ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսում, իսկ Ասորիքում հմտացել հունարենի և ասորերենի տիրապետման մեջ։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ․Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։
Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431-ից հետո՝ իրենց հետ բերելով Ս․Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկեայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կորյունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442-ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու (Հողոցմեցի) պատվերով գրել է 443-451 թվականների ընթացքում։

Մեզ այնտեղ ասեցին ամեն ինչ։ Օրինակ՝ Գրիգոր Լուսավորչի մասին, թե ինպես է ընկել խոզում հիվադությունը, հին կազմերը ինչից են ստացել, գույները ինչից են ստացել, որդան կարմիրից ինչ է սնվել և ինչպես են ստացել նրանից գույն, հին քարտեզները և այլ ուրիշ հետաքրքիր բաներ։ Իսկ հիմա կպատմեմ, թե ինչպես էին ստացել թղթերը և, երբ են ստացել թուղթը։

Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում
( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 – 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։

Ժամանկագրութուն

  • 105 թ. – Ցայ Լունը հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից Չինաստանում։
  • 600 թ. – Թուղթը մուտք գործեց Կորեա։
  • 625 թ. – Թուղթը մուտք գործեց Ճապոնիա
  • 751 թ. – Թալասյան ճակատամարդ – չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում։
  • 1380 թ. – Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին օգտագործել հողմաղացներ։
  • 1770 թ. (մոտավոր) – Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։
  • 1799 թ. – Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
  • 1803 թ. – Մեծ Բրիտանիայւում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից։
  • 1806 թ. – Հայտնագործվեց պատճեհանման թուղթը։
  • 1827 թ. – Թղթի պատրաստման մեքենաները հայտնվեցին ԱՄՆ- ում
  • 1856 թ. – Հայտնագործվեց գոֆրե ստվարաթուղթը։
  • 1857 թ. – Հայտնագործվեց փայտանյութից թուղթ ստանալու եղանակը:

Արտադրություն
Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը։ Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում։

Թղթի հտկություններ

Խզման երկարությունը
Կոտրման ունակությունը
Սեղմելիությունը
Ոլորելիությունը
Խոնավությունը
Ճերմակությունը

Որդան կարմիր

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։

Արաբները Արտաշատ քաղաքը կոչել են որդան կարմիրի քաղաք։

15-րդ դարում Հայ մեծ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր աշխատություններից մեկի մեջ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում այս ներկի առանձնահատկությունների մասին։

19-րդ դարում Այղր լճի շրջակայքում և Արաքսի մերձափնյա Շորլու, Սարվանլար, Խոր Վիրապ վայրերում դեռևս աճում էին որդան կարմիրի սեզերը։

Շուրջ երկու հազար տարի Հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։
Որդան կարմիր: vahemart — LiveJournal
Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին - Պանորամա | Հայաստանի նորություններ
Որդան կարմիր. Հին աշխարհի հայկական բրենդը - PanARMENIAN.Net
որդան կարմիրի մասին – Արեգ Սիմոնյանի բլոգ 
Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին - Պանորամա | Հայաստանի նորություններ

Հին գրիչներ

Գրիչթանաքով գրելու գործիք, որի օգնությամբ կարելի է հետք թողնել որևէ մակերևույթի վրա, հիմնականում` թղթի։ Տարբերում են գրիչների հետևյալ տեսակները.

Փետուրով գրիչներ
Թանաքով գրիչներ
Գնդիկավոր գրիչներ
Ինքնահոս գրիչներ
Գելային գրիչներ
Գունավոր նշիչներ

Պատմություն

Գրող փետուրները հայտնի են հին ժամանակներից` մոտավորապես մ.թ. 3000 տարի առաջ, որոնք հատում էին եղեգի ցողուններից։ Անգլերեն pen բառը (գրիչ, թռչնի փետուր), ծագում է լատիներեն penna (թռչնի փետուր) բառից։ Մեծ տարածում են գտել սագի փետուրներից պատրաստված գրիչները, որոնք սրում էին արմատից։ Մ.թ.ա. 6-րդ դարից շատ քաղաքակրթություններ փետուրները օգտագործել են հազարավոր տարիներ։ Լավագույն տեսակները պատրաստվում էին կարապի, հնդկահավի և սագի փետուրներից, որովհետև նրանք ունեին մեծ չափերի փետուրներ։ Պոմպեյի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են փետուրների բրոնզե տարբերակներ, սակայն լայն տարածում նրանք գտել են 18-րդ դարի վերջին։ 100 տարի անց հայտնվեցին ինքնահոս գրիչները, որոնց համար կաթիլային համակարգ մտածել է Նյու Յորքի հայտնի վաճառական, գրենական պիտույքներ վաճառող Լ. Ե. Ուոտերմանը (L.E. Waterman):

1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն (László Bíró), հենվելով մեքենաների և զենքերի համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի պատրաստման մեթոդների վրա, կաթիլային անոթին ավելացրեց գնդիկավոր մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց գնդիկավոր գրիչը։

Ռուսերեն անվանումը` «ручка» (ծագել է рука (ձեռք) բառից) սկզբում նշանակում էր միայն փետուր պահող (перодержатель)[1]` գրող գործիքի բռնակը։ Այնուհետև գրիչ անվանեցին ամբողջ գործիքը, իսկ փետուր բառը դուրս եկավ գործածությունից։

Մշակույթ

  • 1960-ական թվականներից Ֆիշերը մշակել է Space Pen գրիչները, որոնք կարող էին աշխատել զրոյական մթնոլորտային ճնշման տակ, էքստրեմալ ջերմային պայմաններում։ Մինչ այդ ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) իր լուսնային ծրագրի համար մատիտներ էր օգտագործում, սակայն վերջիններս անընդհատ կոտրվում էին և վտանգավոր էին տիեզերագնացի համար (կարող էին ընկնել նրա աչքի մեջ)։ Բացի այդ, փայտը թթվածնային մթնոլորտում հրդեհավտանգ էր։ Պետք է նշել, որ այս գրիչները միակը չեն, որոնք կարող են օգտագործվել տիեզերքում, սովորական գնդիկավոր գրիչները վատ չեն օգտագործվում։
  • Գոյություն ունի մի լեգենդ-խնդուկ, որի համաձայն NASA-ն միլիոն դոլլար է ծախսել հատուկ գնդիկավոր գրիչ մշակելու համար, որը կօգտագործվի անկշռելիության պայմաններում, իսկ ռուսները տիեզերքում մատիտ էին օգտագործում։ Այս առակը սովորաբար ասվում է խնդիրների լուծման ազգային նկարագրման մոտեցումը ցույց տալու նպատակով։ Այն հիմքում իրական փաստեր չունի[2]։
  • 1963-Ճապոնական Ohto Co ընկերությունը մշակել է առաջին գրիչ ռոլլերը։ 80-ականների վերջի-90-ականների սկզբի տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն բարելավել է ռոլլերները բոլոր ցուցանիշներով
  • 1980-ական թվականներից արտադրվեցին գրիչներ, որոնց հակառակ ծայրով կարելի էր մաքրել գրածը։ Արտադրվում էին կապույտ, սև և կարմիր թանաքներով։ Դրանք դուրս եկան գործածությունից` թանաքի ցածր որակի և կոնկրետ օգտագործման ոլորտի բացակայության պատճառով։
  • 1984 – Ճապոնական մեկ այլ ընկերություն` Sakura Color Products Corp-ը, հորինել է գելային գրիչները։
  • Ճանաչված հոբբի կա, որը ծագել է Ճապոնիայում և տարածվել ամբողջ աշխարհում (ռուս.՝ пенспиннинг), գրիչի պտտում։ Այստեղ գլխավոր դեր են կատարում գրիչը և մատների շարժումը։

21-րդ դարի սկզբին մեծ տարածում գտան տակտիկական գրիչները։ Սովորական գրիչներ էին` կափարիչով, սակայն պատրաստված ալյումինից, տիտանից կամ չժանգոտվող մետաղից։ Դրանք նախատեսված են հիմնականում գրելու կամ գծելու համար։

ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԳՆԴԻԿԱՎՈՐ ԳՐԻՉ

Գրիչ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԳՆԴԻԿԱՎՈՐ ԳՐԻՉ

Գնդիկավոր գրիչ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մեսրոփ Մաշտոց

 

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362[1]Հացեկաց (Տարոն գավառ)ՏարոնՏուրուբերանՄեծ Հայք – փետրվարի 17440ՎաղարշապատՀայկական մարզպանությունՍասանյան ՊարսկաստանԲաբելոնՀիլլաԻրաք, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ[2][3]։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում[2][4]։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն[5][6][7][8] և աղվաներեն[6][8][9] այբուբենների ստեղծողն է։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես ԽորենացուՂազար ՓարպեցուՄովսես ԿաղանկատվացուԿարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենինպարսկերենինասորերենինվրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՍԻՆ
Մեսրոպ Մաշտոց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի (410ԽորնիՏարոնՏուրուբերանՄեծ Հայք – 490Հայկական մարզպանությունՍասանյան Պարսկաստան), Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։

Կենսագրություն
Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում (ըստ Կորյունի վկայության. Մ. Խորենացին իր մանկության տարիներում սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայր Սյունիքում՝ Մեսրոպ Մաշտոցի այնտեղ հիմնած դպրոցում)։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։

Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։

Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ[1]։

Հայկական Հանրագիտարան
Մեծանուն Հայեր

Մովսես Խորենացի : Կենսագրություններ

November 29

Ռուսերեն

Урок 1.

Прочитай слова, обозначающие действия предметов. Подумай, какие гласные в них пропущены.
Подбери к каждому слову проверочное. Для этого измени слова так, чтобы они отвечали на вопрос что делает? Запиши слова парами.

Носил, ходил, платил, варил, дразнил, полил, возил, тащил, держал.

Догадайся, какие буквы надо вписать, чтобы получились слова — названия животных.
море утконо..
кро.. носорог

Вставь пропущенные буквы. Поставь ударение.

Близкая деревня, сладкая малина, редкий дождь, северный ветер, липкий снег, мягкий хлеб, лёгкий
ветерок, робкий воробей.

Подбери к словам левого столбика однокоренные слова из правого столбика. Соедини их стрелками.

ловок гибкий
гладок крепкий
резок ловкий
крепок гладкий
гибок редкий

Заполни таблицу, впиши примеры на эти правила по образцу.
Безударная гласная, проверяемая
ударением
облака — облако
Звонкие и глухие согласные на конце слова
Звонкие и глухие согласные перед согласными

Домашнее задание

Рабочая тетрадь

стр. 10 упр. 25, 26

November 28

ՊԱՏԻԿՆԵՐ 2.

  1. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։
    1,2,3,4,6,12
    Պատ`.6
  2. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։
    1,2,3,4,6,8,12,24
    Պատ`.8
  3. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։
    1,2,4,8,16,32
    Պատ`.6
  4. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։
    1,2,4,5,8,10,20,40
    Պատ`.8
  5. Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,4,8,16
    Պատ`.1,16
  6. Թվարկիր 21-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 21-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,3,7,21
    Պատ`.1,21
  7. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    Պատ`.35
  8. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    Պատ`.66
  9. Ո՞ր թիվն է 124-ի ամենամեծ բաժանարարը։
    Պատ`.124
  10. Գտիր  15-ի  հնգապատիկը։
    Պատ`.75
  11. Գտիր  189-ի  տասնապատիկը։
    Պատ`.1890
  12. Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։
    7,14,21,28,35,42,49
    Պատ`.7,14,21,28,35,42,49
  13. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
    4,8,12,16,20
    Պատ`.1
  14. Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։
    48,64
    Պատ`.48,64
  15. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։
    17,34,51,68
    Պատ`.17
  16. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։
    18,36,54
    Պատ`.18
  17. Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։
    100,200,300,400,500,600,700
    Պատ`.100,200,300,400,500,600,700
November 27

Упражнения /22 — 26 ноября/

К словам, обозначающим предметы, подбери подходящие по смыслу слова, обозначающие признаки этих предметов. Напиши составленные сочетания слов.

Вставь непроизносимые согласные в слова. Используй проверочное слово.
радостный — радость, солнце — солнышко
здравствуй — здравие, честный — честь
местность — место, поздний — опоздал
известный — известие, ненастный — ненастье

Спиши слова с пропущенными буквами. Рядом запиши проверочные слова.
Пришла зима. Белым ковром покрыты поля и луга. Река скована льдом. В лесу тишина. Только дятел стучит по стволу. Он ищет корм под корой.
зима – зимний, ковром – коврик, поля – поле, река – реки, речка, в лесу – лес, по стволу – ствол,
под корой – корка.

Подчеркни однокоренные слова одинаковым цветом.
Гладкий, травка, низкий, кладу, травушка, гладь, травинка, низенький, закладочка, гладить, низко, за-
кладка.

Измени слова так, чтобы вместо одного предмета было много таких же предметов. Напиши
пары слов.

Ручей — ручьи, перо – перья, колос – колосья, улей – ульи, соловей – соловьи, воробей – воробьи, лист – листья, стул – стулья, брат – братья, крыло-крылья, дерево – деревья, прут – прутья.

Выучи. Напиши, какую «работу» выполняет мягкий знак.
Целый день лежит тюлень,
И лежать ему не лень.
Жаль, тюленье прилежанье —
Не пример для подражанья.

Домашнее задание

Рабочая тетрадь

стр. 11 упр. 28

стр. 13 упр. 33

November 27

Իմ դպրոցի միջավայրը

Մեր դպրոցի միջավայրը շատ գեղեցիկ է և բուսական աշխարհով հարուստ։ Ինձ ոչինչ չի խանգարում մեր դպրոցի միջավայրում։ Իմ ամենասիրած անկյունը դպրոցի նկարչության  նկուղն է, որովհետև ես շատ-շատ եմ սիրում նկարել: Նկարչության նկուղը ինքնազգացողությանս վրա դրական ազդեցություն է թողնում, քանի որ այնտեղ հարմարվետ է և այնտեղ ընկեր Գոհարի փիսիկներն են: 
Ես իմ ընկերների հետ մասնակցում  եմ հետաքրքրությամբ. ինձ դուր է գալիս, երբ մենք կերակրում ենք ձիերին: Իմ դպրոցի միջավայրում ամեն ինչ հարմարվետ է:
Ես ոչինչ չէի ցանկանա փոխել, քանի որ ինձ իմ դպրոցը շատ է դուր գալիս:

November 24

Բաժանարարներ

Առաջադրանքներ

1.Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,2,4,8
Պատ.՝ամենափոքր բաժանարար1,ամենամեծ`8:
2.Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,3,5,15
Պատ.՝ամենափոքր՝1,ամենամեծ`15
3.Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,2,5,10,20
Պատ.՝ամենափոքր՝1,ամենամեծ՝20
4.Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,2,7,14
Պատ.՝ամենափոքր՝1,ամենամեծ՝14
5.Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
1,2,3,6,18
Պատ.՝5 հատ
6.Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
Պատ.՝64
7.Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
Պատ.՝ամենափոքր՝1,ամենամեծ՝25
8.Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,2,3,5,6,10,15,30
Պատ.՝ամենափոքր՝1,ամենամեծ՝30
9.Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1+26=27
Պատ.՝27
10.Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1+48=49
Պատ.՝49
11.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Այժմ իմ կմազմածները

Թվարկիր 100-ի բոլոր բաժանարարները:Ո՞րն է 100-ի ամենափոքր բաժանարարները, իսկ ո՞րն է ամենամեծը:
1,2,4,5,10,20,50,100
Պատ.՝1,100

Քանի՞ բաժանարար ունի 20-ը, ո՞ր թվերն են դրանք:
1,2,4,5,10,20
Պատ.՝6

Գտիր 66 թվի ամենամեծ և ամենափոքր բաժանարարների գումարը:
1+66=67
Պատ.՝67

Գտիր 67 թվի ամենամեծ և ամենափոքր բաժանարարների գումարը: Ստացած գումարը կրկնապատկիր:
67+1=68
68×2=136
Պատ.՝136

November 23

ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ

Իմ կազմած խնդիրները

 

Գրի՛ր, ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը:
1000×2=2000=Ս
Գտի՛ր 10-ի և 2-ի քանորդը
10:2=5=Ե
Գտի՛ր, 10-ի և 5-իքանորդը
10:5=2=Բ
Ամենափոքր բնական թիվը:
1=Ա
Գտի՛ր, հազարի և երկւոսիարտադրյալը:
1000×2=2000=Ս
2000-ը կրկնապատկիր:
2000×2=4000=Տ
4000-ին գումարիր 2000-ը:
4000+2000=6000=Ց
Ամենափոքր երկնիշ թվի կրկնապատիկը:
10×2=20=Ի
Ամենափոքր բնական թիվը բազմապատկիր 5-ով:
1×5=5=Ե
Ամենափոքր եռանիշ թիվը մեծացրու 2 անգամ:
100×2=200=Մ
Այս տառերով գրի՛ր-՝…………: Հուշում առաջին տառը “Ս” տառն է:

ՍԵԲԱՍՏԱՑԻ
Մ

November 23

Ավետիք Իսահակյան “Գետակի վրա․․․”


Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին:

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Սա էլ գետակի մասին բնորոշ մասերն են՝
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
Ուռենին տխուր էր, մտհոք և մտածմունքներով լի:

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
Գետակը այս բանաստեղծության մեջ նա է խորհդանշում, որ ժամանակը անցնում է և գնում:

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
Բանաստեղծությունը ուրախության և տխրության մասին է:

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։
Երազ աշխարհ
Երազ աշխարհըամենահեքիաթային աշխարհն է, քանի որ ամեն ինչ, որ պատկերացնում ես, քո ամեն մի երևակայւոթյունը կա այս աշխարհում:
Ուրախ ջրեր
Ուրախ ջրերը գալիս գնում են՝ ուրախանալով:
Լացող ուռենի
Լացող ուռենին տխուր է, բայց նրա ճյուղերով պատրաստում ենք գեղեցիկ պսակներ:

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Բանաստեղծությունը ինձ փոխանցեց գետակի ուրախ տրամադրությունը: Այս բանաստեղծությունը սովորացրեց, որ եթե դու տխրում ես, տխրությունդ անցնում ու գնում է: