December 21

Ֆլամինգոների մասին

Mangora Edu - Կարիբյան ֆլամինգո Լուսանկարիչ ՝ Կլաուդիո... | Facebook
Տարածվածություն և բնակության վայրեր

Ֆլամինգոները տարածված են Հարավարևմտյան ԵվրոպայիԱսիայիԱֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Հայտնի է 3, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։ 1933-ից Հայաստանում գրանցվել է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից)։ Հայաստանի տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Ու նույնիսկ այնքան քիչ է տարածված, որ աշխարհում ավելի շատ խաղալիք ֆլամինգոներ կան, քան հենց կենդանի։

Ֆլամինգո թռչունի կարճ նկարագրություն. Ֆլամինգո. հետաքրքիր փաստեր
Նկարագրություն

Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով։ Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված։ Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր։
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով։ Սնվում է միջատներովխխունջներով, խեցգետնակերպերով ։
Որտեղ է ապրում վարդագույն ֆլամինգոն: Ֆլամինգոյի տարածք