December
11
Ամառը հյուր է եկել Նոր Տարուն
Անսպասելի ամառը հյուր եկավ Նոր Տարուն։ Հենց այդ պահին Ձմեռ Պապը զարմանքից ուշաթափվեց։ Երեխաները գնացին մի դույլ սառույց լցրեցին նրա վրա և Ձմեռ Պապը ուշքի եկավ և դիմեց ամռանը, ասելով.
-Քո ժամանակը դեռ չի եկել, դու պետք է վեց ամիս հետո գաս, դու շատ ես շտապում։
-Ներողություն, ես էլ այդպես չեմ անի, ես կգամ քո ասած ժամանակին։
-Ապրես ամառ, դու քո սխալը հասկացար։ Վերցրու քո նվերը և գնա տաք երկրներ։
-Շատ շնորհակալություն, Ձմեռ Պապ։
-Խնդրեմ, իսկ ես գնացի ուրիշ երեխաներին նվերներ տալու։ Ցտեսություն, ամառ։
-Ցտեսություն, Ձմեռ Պապ։
Եվ այդպես ավարտվեց այս պատմությունը։



