March 9

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Սելևկյաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանՍելևկյան տերություն
Հելլենական պետություն, որը ղեկավարել է Սելևկյանների տոհմը Ք. ա. 312 թվականից մինչև Ք. ա. 63 թվականը։ Այն հիմնադրել է Սելևկիոս I-ը Մակեդոնական կայսրության փլուզումից հետո։ Իր հզորության գագաթնակետին նրա տիրապետության տակ ընկան կենտրոնական Անատոլիան, Պարսկաստանը, Լևանտը, Միջագետքը և այժմյան Քուվեյթը, Աֆղանստանը և Պակիստանի ու Թուրքմենստանի մի մասը։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։

Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Շամշատ

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս կամ Շամ Երվանդականը կառուցեց Կոմմագենեի կենտրոն Սամոսատ կամ Շամշատ քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Սատրապ–հին Միդիայի և Պարսկաստանի ծայրագավառների կառավարիչ՝ կուսակալ, որ օժտված Էր անսահմանափակ իրավունքներով:

Շամի դրամները

Երուանդունիներ — Ուիքիփետիա

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։

Ք․ա․ 3-րդ դարի վերջում Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին Սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։
Ք․ա․4–րդ դարում Հայաստանը հզոր տերություն էր տարածաշրջանում։ Հայաստանը իր ծանրակշիռ դերն ուներ, որի շնորհիվ էլ օգնումէ Կապադովկիայի սպանված արքայի որդուն՝ վերակագնելու իր հայրական թագավորության դիրքերը։
2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում ո՞րն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։
Ք․ ա․ 3-րդ դարում հայաստանին մեծ վտանգ էր գործում Սելևկյան տերությունը։ Հայաստանին հաջողվեց Մեծ Հայքի և Փոքր Հայքի միասնության օգնությամբ պաշտպանել իր երկիրը։
3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։
Ք․ա․ 3-րդ դարում Կոմմագենեը թագավորում էր Սամոս կամ Շամ Երվանդականը։
4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։
Երվանդ 4-րդ Վերջին արքան գահակալել է Ք․ա․ 220-201թթ․։
5․ Ու՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։
Ք․ա․ 3-րդ դարում Հայաստանը թուլացավ և դրան նպաստեցին Սելևկյան զորքերը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։
6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։
Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։