December 11

Մարմնի մասեր

 Parts of Body
head-գլուխ
hair-մազ
face-դեմք
eye-աչք
ear-ականջ
mouth-բերան
cheek-այտ
chin-կզակ
neck-պարանոց
shoulder-ուս
arm-թև
hand-ձեռք
finger-մատ(ձեռքի)
arm-ոտք
knee-ծունկ
foot կամ feet-ոտնաթաթ(ոտնաթաթեր)
toe-ոտքի մատ։
Category: English | LEAVE A COMMENT
December 11

Ամանորը Ֆրանսիայում

 Ամանորը Ֆրանսիայում նշվում է հունվարի 1-ի գիշերը։Ամենահայտնի և պարտադիր աղանդերը համարվում է  Սուրբ ծննդյան տորթ-գերանը՝ պատրաստված գերանի տեսքով: Ֆրանսիայում Ձմեռ պապին անվանում են Պիեռ Նոել: Նա գալիս է Ամանորի գիշերը և նվերներ է դնում մանուկների կոշիկների մեջ: Այս երկրում նույնպես, ինչպես շատ երկրներում, ամանորյա թխվածքի մեջ բակլա են դնում, ում այն բաժին է հասնում՝ նա արժանանում է «բակլայի թագավոր» տիտղոսին, և տոնական երեկոյի ընթացքում բոլորը նրան են ենթարկվում: Ֆրանսիացիները տոնածառի կողքը դնում են փայտե կամ կավե տիկնիկներ: Ավանդույթի համաձայն տանտերն անպայման պետք է չրխկացնի իր բաժակը գինու տակառին, տակառի Ամանորը շնորհավորի ու խմի՝ լավ բերք մաղթելով:Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից:

December 11

Ծուղրուղուն ու Արևը

Աքաղաղն ապրում էր կտուրի վրա: Նրա անունը Ծուղրուղու էր: Նա պղնձից էր, միայն մի ոտքը երկաթից էր  պատրաստված: Ծուղրուղուն նստած էր եկեղեցու բարձր գմբեթին, իսկ եկեղեցին   բարձր բլուրի բարձր գագաթին էր:
Հենց այդ բարձր բլուրի ետևից էլ ամեն առավոտ Արևը դուրս էր գալիս:  Թվում էր, թե Արևը շատ մոտ է եկեղեցու գմբեթին, այնքան մոտ, որ եթե Ծուղրուղուն ուզի, կարող է իր պղնձե թևը Արևին հասցնել:
Ամեն առավոտ Արևը հին հացի փշուրներ էր ուտում: Անգլիացիները դրան թոսթ են ասում: Մի անգամ Արևն իր նախաճաշն էր պատրաստում, մեկ էլ զգաց, որ մեկն իրեն խուտուտ է տալիս: Նա նայեց ներքև, բացի կտուրի աքաղաղից և եկեղեցու գմբեթից բան չտեսավ:
Արևը քորեց իրեն, նայեց շուրջը և ուզում էր հացը բովել վերջացնել, պարզվեց՝ այն արդեն վառվել է, մի փոքր կտոր է մնացել:
Արևի տրամադրությունն ընկավ: Մտավ ամպերի հետևը ու ամբողջ օրը դուրս չեկավ:
Հաջորդ օրն էլ, հենց Արևը սկսեց իր հացը բովել, մեկ էլ ինչ-որ մեկը խուտուտ տվեց: Նա նայեց ներքև, քորեց իրեն ու տեսավ՝ հացն էլի վառվել է: Արևն ուղղակի կատաղեց, հանաք բան հո չի: Նա գցեց վառված թոսթը, ստիպեց ամպերին, որ անձրևով ջրեն: Երկրի վրա ի՜նչ հորդ անձրև եկավ, որո՜տ, կայծա՜կ:
Հաջորդ առավոտ Արևը շուտ արթնացավ ու նորից սկսեց իր նախաճաշը պատրաստել: Հացն համարյա պատրաստ էր, մեկ էլ մեկը խուտուտ տվեց: Այս անգամ Արևն աչքը չէր կտրում թոսթից, առանց շրջվելու քորեց իրեն: Ճիշտ է՝ մի քիչ թեթևացավ, բայց քորը չանցավ: Արևը մի վայրկյան շրջվեց և ներքև նայեց, ընդամենը մի պահ, ու նախաճաշն այս անգամ էլ կորավ: Հացը դարձել էր ածուխի կտոր:
Արևը բան չասաց, երկու մատը խաչեց իրար վրա ՝ դե տես, ու հաշվեց մինչև տասը, հետո՝ էլի մինչև տասը: Այնքան հաշվեց, մինչև հանգստացավ:
Հաջորդ օրը առավոտյան Արևը միայն պատառաքաղը դուրս հանեց, վրան հաց չդրեց: Հանեց ու սպասում է: Շատ չսպասեց, մի րոպե էլ չանցավ, մեկն էլի նրան խուտուտ տվեց:
Արևը պատառաքաղը հանգիստ մի կողմ դրեց, նայեց, որ տեսնի խուտուտ տվողին: Բայց Ծուղրուղուից և եկեղեցու գմբեթից բացի բան չտեսավ: Արևն ուշադիր նայեց, հետո ավելի ուշադիր նայեց:  Վերջապե՜ս… Արևը գլխի ընկավ, որ իրեն Ծուղրուղուն է խուտուտ տալիս իր պղնձե թևով:
-Այ քեզ բա՜ն,-զարմացավ նա,-ուրեմն դու էիր ինձ խուտուտ տալի՞ս: Դու գիտե՞ս, որ քո պատճառով երեք օր է իմ հացը վառվում է: Շատ ավազակն ես:
-Ես չէի ուզում, որ քո հացերը վառվեն, ես քեզ ծիծաղեցնելու համար էի խուտուտ տալիս:
-Էլ չանես,-ասաց Արևը:
-Էլ չեմ անի:
Հաջորդ օրը Արևը դուրս եկավ, սկսեց իր նախաճաշը պատրաստել: Այս անգամ ոչ ոք նրան խուտուտ չտվեց, հացն էլ իսկի չվառվեց: Արևը մի կտոր հաց էլ բովեց, վրան կարագ քսեց և տվեց գմբեթին  նստած Ծուղրուղուին:
-Ի՜նչ համեղ է,-ասաց Ծուղրուղուն,-շնորհակալ եմ, Արև ջան:
Նա երեք անգամ պտտվեց մի ոտքի վրա՝ կանչեց՝ ծու-րու-ղո՜ւ, ծու-րու-ղո՜ւ, ծուղ-ծուղ…ղո՜ւ,- ու սկսեց հազալ: Հացի փշուրը թռել էր աքլորի կոկորդը:
-Ինչ հիմարիկն ես դու,-ասաց Արևը աքլորին և  թեթև խփեց, որ շունչը տեղը գա:
_Այ դու հիմարիկ: Արևը ծիծաղեց, քիչ էր մնում ծիծաղից պայթեր, ու ծիծաղում էր ամբողջ օրը: