March 21

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:
Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:


Posted March 21, 2024 by Լիա Մկրտչյան in category Բնագիտություն

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*