September 10

Մեծամտություն

                                                                   Մեծամտություն
Այգում իրար հարևանությամբ հասակ էին առնում քաղցրահամ խնձորենին, անուշահոտ դեղձենին, լայնատերև թզենին, բարձրահասակ ընկուզենին։ Ընկուզենու ճյուղից կախվել էր փոքրիկ ընկույզը և օրորվում էր։ Նա գոռոզ էր ու մեծամիտ։ Մի օր մոտեցավ նրան ծերունի որդն ու հանգստանալու տեղ խնդրեց։ Փոքրիկ ընկույզին մեծամտանալու նոր առիթ էր ստեղծվել։ Նա հյուր ընդունեց ծերունի որդին։ Որոշ ժամանակ հետո ագահ ու չարամիտ որդը կերավ ընկույզի ողջ միջուկը։ Մեծամիտ ընկույզի վրա սև անցք էր բացվել։ Այս անգամ նրան օրորում էր անցքից դուրս եկած ծերունի գիրուկ որդը։

 Առաջադրանքներ
Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պարզ, ածանցավոր և բարդ բառ։
պարզ                     ածանցավոր        բարդ

այգի                        ընկուզենի           չարամիտ

որդ                          դեղձենի              մեծամիտ

ագահ                     խնձորենի            քաղցրահամ

հասակ                   փոքրիկ                լայնատերև

ճյուղ                         գիրուկ                անուշահոտ

⦁ Տեքստից դուրս գրի՛ր երեքական գոյական, ածական և բայ։

գոյական         ածական         բայ

որդ                   մեծամիտ             կախվել

ընկուզենի         փոքրիկ              ընդունեց

դեղձենի             քաղցրահամ     օրորվում էր

ծերունի            անուշահոտ          խնդրեց

                           լայնատերև           կերավ

                          բարձրահասակ    մոտեցավ
⦁ Տեքստից առանձնացրո՛ւ մի քանի բառակապակցություն։

քաղցրահամ խնձորենի, անուշահոտ դեղձենի, լայնատերև թզենի, փոքրիկ ընկույզ, ծերունի  որդ, ագահ որդ, չարամիտ որդ, սև անցք, գիրուկ որդ

⦁ Տեքստից դո՛ւրս գրիր երկու նույնարմատ բառ։ Ընդհանուր արմատով նոր բառ կազմի՛ր։

մեծամիտ, չարամիտ

արմատ՝ միտք

մտածմունք⦁ Համառոտի՛ր տեքստի վերջին նախադասությունը։

Այս անգամ նրան օրորում էր գիրուկ որդը։