September 2

Իմ ամառը

Ես Լիան եմ։

Այս ամառ իմ ընտանիքն ու իմ բարեկամները գնացել էինք նշելու Վարդավառին  իմ մայիրիկի գյուղում։ Երբ հասանք գյուղ, միանգամից սկսեցինք իրար ջրել իրար պաղ ջրով։ Երբ հանգստացանք, վերցրեցինք մեր բրդուճները և գնացինք սար բարձրանալու։ Սարից իջանք ամենաբարդ ճանապարհով։ Երբ հասանք տուն, տեսանք, որ ոչխարները, կովերը իրենց հորթուկների հետ արդեն հասել էին գոմ։

Հաջորդ ճամփորդությունը դեպի Սաղմոսավանքն էր։ Սաղմոսավանքը գտնվում է Սաղմոսավան գյուղում՝ ժայռի վրա։ Այն կառուցվել է 14-րդ դարում։ Եկեղեցին ուներ երկու խորան, պատերը սևացել էին։ Եկեղեցու բակում շատ խաչքարեր կային։

Իմ քույրիկի ծնունդին մենք որոշեցինք գնալ Հովհաննավանք եկեղեցի։ Մտանք եկեղեցի, այդ եկեղեցին այնքան հին էր, որ նրա պատերը ճաքել էին, բայց պարզվեց, որ այն Հովհաննավանքը չէ, այլ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էր։ Ճանապարհը շարունակեցինք մինչև Հովհաննավանք եկեղեցի։ Այդ եկեղեցին Հովհաննես Կարապետի անունով է, ով բուժել է հիվանդ մարդկանց։ Այդ եկեղեցին նույնպես գտվում է ձորի վրա։ Այդ եկեղեցին ուներ գաղտնի դուռ։ Երբ թշնամին հարձակվել էր մարդկանց վրա, մարդիկ այդ գաղտնի դռնով փրկվել էին։ Օրվա վերջում մենք գնացինք դերասան Վաղարշ Վաղարշյանի ամառանոցը, որտեղ էլ անցկացրեցինք քույրիկիս ծնունդը։

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության

Ամառվա վերջին օրը, գնացինք մանկական երկաթուղի։

Մանկական երկաթուղու արդիականացման ծրագրերը առայժմ միայն թղթի վրա են մնումՄանկական երկաթուղին` կենդանի պատմություն - Mediamax.am

Ամռանը ես շատ լավ ժամանակ անցկացրեցի և ինձ շատ դուր եկավ այս տարվա ամառը։

September 2

Ընդհանուր պարապմունք՝ 9:00-9:15

1-ին պարապմունք՝ 9:20 – 10:05

2-րդ պարապմունք՝ 10:10 – 10:55

3-րդ պարապմունք՝ 11:05 – 11:50

4-րդ պարապմունք՝ 11:55 – 12:35

Ընդմիջում՝ 12:35 – 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 – 13:35

6-րդ պարապմունք՝ 13:40 – 14:20

7-րդ պարապմունք՝ 14:25 – 15:05

8-րդ պարապմունք՝ 15:10 – 15:50

9-րդ պարապմունք՝ 15:55 – 16:35

Երկարացված օրվա ճամբար՝ 13.35-16.45

Ուսումնական երթ կրթահամալիրից միասնական երթուղիներով՝ 17.00

September 2

Մաթեմատիկա 4.2` 2021-2022

01-03․09․2021

Օրվա գործունեություն․

  • Բանավոր մաթեմատիկա
  • Սիրելի սովորողներ միասին կիրականացնենք «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագիծը։ Նախագծի շրջանակներում կազմեք և լուծեք 4 խնդիր՝
  • Ճամփորդության վերաբերյալ
  • Գնումների վերաբերյալ
  • Զանգվածի(կշիռ, քաշ)
  • Ազատ շարադրանք(ինքներդ որոշեք խնդրի թեման)

Ձեր կազմած խնդիրներից կկազմենք ֆլեշմոբ ու կառաջարկենք բոլոր սովորողներին։

September 2

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 1-30

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  

  • Սովորողների  ստեղծագործական կարողությունների  և   մտածողության  զարագացում
  • մտքի ճկունացում
  • Սովորողների կողմից նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում

Հիմնական խնդիրներն են՝ 

  • Սովորողների  մոտ վերացնել վախը տեքստային բնույթի խնդիրների նկատմամբ
  • Սովորողների մոտ կայուն գիտելիք ձևավորելն է
  • quizizz.com ծրագրի յուրացում ու կիրառում
  • google ձևաթղթով ֆլեշմոբի կազմում

Կազմակերպումը՝ 

  • Սովորողները  հորինում են տեքստային բնույթի  հետաքրքրաշարժ  խնդիրներ ու  մաթեմատիկական խաչաբառեր, որոնք առաջադրում են դասարանի մյուս սովորողներին։
  • Միասին քննարկում են խնդիրներն, խաչբառերը և լուծում դրանք։
  • Սովորողները   իրենց   կազմած   խնդիրների  միջոցով,  quizizz.com ծրագրով կամ google ձևաթղթով, կազմում են   խաղ-վիկտորինաներ  և  առաջարկում են  իրենց ընկերներին։
  • Խաղ-վիկոտրինան  սովորողը կարող է կազմել  ինչպես միայն  իր կազմած խնդիրներով, այնպես էլ  առաջարկել  սովորողների այլ խմբի կամել խմբային խաղ-վիկտորինա՝  խմբի մասնակիցների   կազմած  լավագույն   խնդիրներով։

Արդյունքը՝

  • Սովորողների մեջ  սերմանել  սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • Տրամաբանական և ստեղծագործական մտքի զարգացում
  • quizizz.com ծրագրի յուրացում և դրա միջոցով խաղ-վիկտորինանաերի կազմում
  • google ձևաթղթով ֆլեշմոբի կազմում
  • Սովորողների պատրաստած խաչբառերի և տրամաբանական խնդիրների, օնլայն խաղ-վիկտորինաների  հրապարակում բլոգներում։
  •  Ամբողջական էլեկտրոնային փաթեթի ստեղծում