September 25

Կոմիտաս Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

մառան-գինի պահելու նկուղ

սնավ-կերակրեց

տարափ-հորդ անձրև

վայուն-վայելու ձայն

մայուն-մայելու ձայնը

ծնավ-ծնվեց, ծննդաբերեց

սաղարթ-տերևներ

ոսկի տերև դեղին տերև, վառ

դարսելով-շարել իրար վրա

քնավ-քնեց

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնեց

սնավ-սնեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

ոսկի տերև-դեղին տերև

Երեխաները բակում ման էին գալիս և տեսան ոսկի և դեղին տերևներ։ Նրանք զարմացան, հավաքեցին տերևներին և տարան նրանց տները։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ-գիրկ

ծնավ-սնավ, քնավ

փչելով-ճչելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։