Իմ ամենայուրահատուկ ամառը
Այս տարվա ամառը իմ ամենայուրահատուկ ամառն էր։
Այս տարվա արձակուրդներին ես առաջին անգամ գնացի աշխատանքի, որը կազմակերպել էր Տիար Բլեյանը։ Ճիշտ է՝ այդ աշխատանքը ավագների համար էր, բայց ինձ այնքան էր հետաքրքիր, որ ես որոշեցի մասնակցել ծրագրին։ Ագարակում ես աշխատել եմ երկու շաբաթ։ Կենդանիներին եմ խնամել, բարեկարգել եմ ագարակի տարածքը, հավաբնից ձու եմ հավաքել և դասավորել արկղների մեջ, և իմ կատարած աշխատանքի համար վարձատրվել եմ։
Ամառային արձակուրդներին կարողացել եմ մասնակցել արատեսյան եռօրյա ճամբարին։Այդ 3 օրվա ընթացքում մենք փորձել ենք ապրել քարե դարի մարդկանց պես։ Մեզ շատ հետաքրքիր էր։ Քարեդարյան ժամանակաշրջանում մենք ապրել ենք ընկերասեր, առանց հեռախոսի, առանց համակարգչի և այլ 21–րդ դարյան միջոցների։
Ամառվա ընթացքում մենք տեղափոխվեցինք մեր նոր բնակարան։ Ես ունեցա նոր ընկերներ և նրանց հետ խաղացի բազմաթիվ բակային խաղեր։
Ճիշտ է՝ չեմ կարողացել գնալ քաղաքից դուրս իմ ընտանիքի հետ, բայց կարևորն այն էր, որ այս ամառը տարբերվում էր բոլոր ամառներից։