Բառագիտություն
69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:
Որ խոսքը կարճ էր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)
Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)
Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)
Դույլը ջրհորը կախ էր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)
Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)
Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)
70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)
Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:
Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: մեկից ավել
Որջից դուրս եկողը ձագ էր: մեկ
Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: մեկ
Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: մեկից ավել
Երկնքում նորից թռչուններ երևացին: մեկից ավել
Վանդակի թռչունն էր դուրս եկել: մեկ
Հատիկը հավաքողները մրջյուններ են: մեկից ավել
Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: մեկ
Գոռացողը պահակն էր: մեկ
Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: մեկից ավել
Տնային աշխատանք
72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:
73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: Մոլորեցնել
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: Վախեցավ
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ—բիզ էին կանգնել: Փշաքաղվել
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: Փոքր է
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: Հաշմանդամ
74.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված»,«փոխված»:
75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ-խրախուսել, հոգին առնել-սպանել, գլուխը կորցնել-մոլորվել, արևը խավարել-մարյմտավ, հալից ընկնել-մաշվել, սիրտը վկայել- նախազգացում, երես դարձնել-հրաժարվել, սիրտ անել-Համարձակվել, բկին չոքել-ստիպել:
76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Օրինակ՝
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը: Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում: