October 11

Բառագիտություն

149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Օրինակ՝

Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:

Ո՞վ եկավ: Մարդը եկավ: Բժիժկը եկավ: Անահիտը եկավ:Ուսուցիչը եկավ:
Ի՞նչը քաղցրացավ: Թեյը քաղցրացավ: Խմորը քաղցրացավ: Սուրճը քաղցրացավ:
Տատը ի՞նչ է անում: Տատը ճաշ է եփում: Տատը ջութակ է պարապում : Տատիկը աման է լվանում:
Գիրքը ի՞նչ է լինում:Գիրքը պատռվում է: Գիրքը վաճառվում ՝է:
Ինչպիսի՞շնիկ է:Շնիկը քնքուշ է : Շնիկը տնային է : Շնիկը կծան է :
Ինչպե՞ս գտավ: Հեշտ գտավ: Դժվարությամբ գտավ: Զարմանալով գտավ:
Ե՞րբ եկավ:Երեկ եկավ:շատ ուշացած եկավ: Երեկոյան եկավ:

150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Ի՞նչը վերջացավ: Մուլտֆիլմը
Ո՞վ մտավ: Գերմանամուկը
Տղան ի՞նչ արեց: Ընկավ
Անձրևը ի՞նչ եղավ: Սկսվեց
Ինչպիսի՞ դաս էր: Հետաքրքիր
Ո՞ր գզեստն է հագին: Կապույտ
Ինչպե՞ս մոտեցավ: Վախեցած
Ե՞րբ կգամ:Գիշերը
Ինչքա՞ն հետաքրքիր է: Անչափ

151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:

   Ա -գոյական                 Բ-բայ

Անտառ         —            խշշում է

աղջիկ           —            խաղում է

մարդ             —            կանգնում է

մեքենա         —            սլացավ

քամի              —           դադարեց

152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա-գոյական        Բ-բայ

Պար       —        պարում է
երգ         —        երգել է
կանչ      —         կանչել է
հարց    —        հարցրել է
կապ      —         կապում  է

153. Ա և Բ  խմբի բառերի տարբերությունը  գտիր (ի՞նչ են  ցույց տալիսի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի  է տալ:

Ա. Տղա-շնչառական,ով թանաք-առարկա, ինչ խրճիթ-առարկա,ինչ արգելք-առարկա,ինչ, բաժակ-առարկա,ինչ, բանալի-առարկա,ինչ, տատիկ-շնչառական,ով ուսուցչուհի-շնչառական,ով թռչուն-առարկա,ինչ, հեղեղ-առարկա,ինչ, դերձակ-շնչառական,ով:
Բ. Հնձում ենք-բայ, ինչ ենք անում խաղում  էինք-բայ, ինչ էինք անում լուսավորում  ես-բայ,ինչ ես անում կտցահարեց-բայ, ինչ արեց վազում էիք-բայ, ինչ էինք անում, թակում եմ բայ,ինչ եմ անում հեղեղել է-բայ, ինչ է արել խառնվում են-բայ, ինչ են անում շփոթեցի-բայ,ինչ արեցի բացել եք-բայ ինչ եք արել:

154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ եր նվագում:
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան էր անում:
Մի մարդ մութ գիշերով ձոր էր գնացել:
Անձրևը անընդհատ գալիս էր:
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով արթնանում էր:

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանումի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:

Ընդգծված բառերը բոլորը գոյականներ են, պատասխանում են ով, ինչ հարցերին:

October 11

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

Սուրբ Գևորգ եկեղեցի. Մուղնի

Գտնվում է Մուղնի գյուղում:

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունն ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։  Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870 թվականին այնտեղ դպրոց է հիմնել։ 1889 թվականին շարադրել է վանքի պատմությունը։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։  Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։

Գևորգ Չաուշի տուն-թանգարան

Բացվել է 1980-ական թվականներին։ Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի տուն-թանգարանը գտնվում է Աշնակ գյուղում։ Թանգարանը կառուցվել է 1980-ական թվականներին՝ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ, նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Թանգարանի աշտարակին պետք է կանգնեցվեր դեպի Արևմտյան Հայաստան թռչող արծիվը։ Գևորգ Չաուշի թանգարանի «ֆիդայատան» աշտարակին Հայոց արծվի քանդակը տեղադրվել է 2014 թվականին՝ ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով, քանդակագործ Գևորգ Գևորգյան։

Թանգարանը ներկայացնում է Գևորգ Չաուշի կյանքն ու գործունեությունը։

October 11

Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²Մարզի ընդհանուր նկարագիրը
Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:
Բնական պայմանները և հարստությունները
Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:
Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս – սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:
Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:
Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:
Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Արագածոտնի մարզի քաղաքները
Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:
Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:
Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:
Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը:
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: