Շիրակի մարզի տեսարժան վայրեր
Մարմաշենի վանք

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
Լմբատավանք
Լմպատավանքը հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։
Գյումրի
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
* * *
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Հառիճավանք

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
-
Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել. նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է:
Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Նրանք ձիերի օգնությամբ քաշում պոկում են զանգակատունն պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվում։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձում քանդել կառույցը։
Երերույքի տաճար
Երերույքը հին հայկական եկեղեցի է, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ Անիպեմզա գյուղի մոտ (Շիրակի մարզ): Այն եռանավ բազիլիկա է, որը կառուցվել է 4-5-րդ դարերում՝ հեթանոսական խորանի տեղում: Տաճարը կառուցվել է բաց նարնջագույն տուֆից և կանգնած է եղել 6 սյուների վրա: Այժմ եկեղեցին կիսավեր է:
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է «երերալ» բառից, քանի որ հեռվից թվացել է, թե սյուների վրա կանգնած տաճարը երերում է։ Եկեղեցու «երերացող» շենքը հայ ճարտարապետության պատմության արժեքավոր նմուշներից մեկն է: Մասնագետները կարծում են, որ այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր:
Այն ժամանակին շրջապատված է եղել պարիսպներով: Ստորգետնյա անցումները տարել են դեպի ընդարձակ սենյակներ, որտեղ լույսի մուտքն ապահովվել է երդիկների միջոցով։
Երերույքը վաղ քրիստոնեական շինություն է, որն իր մեջ ներառում է անտիկ ճարտարապետության ավանդույթներ: Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ ենթադրաբար հեթանոսական տաճարի տեղում: Հետաքրքիր և, միևնույն ժամանակ, տարօրինակ է այն, որ պատմիչներից ոչ մեկի մոտ եկեղեցու մասին որևէ հիշատակություն չի հանդիպում։
Այս առեղծվածային կառույցի մասին եզակի արձանագրություններից մեկը պահպանվել է եկեղեցու մուտքերից մեկի ձախ կողմում: Գրառման մեջ նշվում է Բագրատունյաց թագավորներից մեկի կինը, ով նվիրատվություններ է արել տաճարի վերանորոգման համար:
Ինչպես նշվեց վերևում, շենքը կանգնած է աստիճանավոր պատվանդանի վրա (5-7 աստիճան)։ Աստիճանները շրջապատում են շենքը չորս կողմից: Դրանք տարել են դեպի տաճարի արտաքին կամարակապ սրահները: Շինությունն ունի երկու մուտք՝ երկուսը հարավից և մեկ մուտք արևմուտքից, որը տանում է դեպի գլխավոր սրահ: Պատվանդանի աստիճանները կառուցվել են մեծ քարերից, որոնք այժմ կիսաքանդ են: Սյունաձև դահլիճները նույնպես քանդված են և առանց տանիքների:
2011 թվականին կատարված պեղումների ժամանակ նկատվել է վաղ քրիստոնեական Հայաստանի համար բացառիկ մի երևույթ։ Հայտնաբերվել է շատ ընդարձակ մի դամբարանադաշտ, որտեղ 7-8 պատվանդան է կառուցված։ Գերեզմանադաշտի և բազիլիկայի ժամանակագրական և ֆունկցիոնալ կապն անհայտ է: Տարօրինակն այն է, որ բազմաթիվ նորածին երեխաներ են հայտնաբերվել դաշտում թաղված:
Հնագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել որևէ անհայտ համաճարակի հետ, կամ էլ այն բանի, որ տաճարը նվիրված է եղել Սուրբ Հովհաննես Մկրտիչին, և մարդիկ եկեղեցու մոտ են թաղել դեռևս մկրտություն չստացած նորածիններին՝ նրանց հոգիները փրկելու համար։
Երերույքի տաճարի հարավային պատին փորագրված է հունարեն արձանագրություն: Գրությունը մեջբերված է սաղմոսից. «Քո տանը վայելուչ է սրբությունը, ով Տէ՛ր, երկայն օրերով»:
1995 թ.-ին Երերույքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Գյումրի
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
* * *
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:
Թանգարաններ
Մերկուրովի անվան տուն թանգարան
Գյումրվա ներկայիս պատմությունն իմանալու համար ամենալավ տարբերակը Գյումրիի Հաղթանակի 47 հասցեում գտվող Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարան այցելելն է: Հունական ծագում ունեցող Մերկուրովը ծնվել է Գյումրիում և հանդիսանում է ԽՍՀՄ-ի վաստակաշատ քանդակագործ:
Ասլամազյան քույրերի տուն թանգարան
Գյումրվա որպես հնամենի և հարուստ պատմությունը և ինքնատիպ կոլորիտը ներկայացնող թանգարաններից է Ասլամազյան քույրերի տուն թանգարանը: Այն իրենից ներկայացնում է հին Գյումրուն բնորոշ դասական կառույց: Ասլամազյան քույրերի տուն թանգարանը կառուցվել է 1980-ական թ. որպես ուսումնական հաստատություն: Սովետական դարաշրջանի արվեստագետ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը քաղաքին են կտակել իրենց ստեղծագործությունները` մոտ 700 արվեստի գործ:
Ավետիք Իսահակյանի անվան տուն թանգարան
Թանգարանը գտնվում է Վարպետաց փողոցում, որն այսօր վերանվանվել է Շահումյանի փողոց:
Հովհաննես Շիրազի անվան տուն թանգարան
Գյումրեցի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը գտնվում է Շահումյան փողոցի 101 հասցեում: Հիանալի վայր է գրողի կենսագրությանը մոտիկից ծանոթանալու համար: Թանգարանը հիմնադրվել է 1975թ, վերակառուցվել 2002թ: Այստեղ կարելի է կանգ առնել և հանգամանորեն ծանոթանալ մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը:
Մհեր Մկրտչյանի անվան տուն թանգարան
Գյումրիում է ծնվել նաև հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը: 2006 թ. դեկտեմբերի 22-ին Գյումրիում բացվել է Մհեր Մկրտչյանի անվան տուն-թանգարանը, որը գտնվում է Գյումրիի Վարպետաց և Ռուսթավելի փողոցների հատման կետում, բավական մոտ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրաժի տուն-թանգարաններին:
Ձիթողցոնց տուն թանգարան
Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը: Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է «Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:
Շիրակի մարզ
![]()
Մարզկենտրոնը` Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան, Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 127 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)` 281.4 հզ.
Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը` Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:
Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:
Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:
Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:
Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:
Մարզի բնակչությունը
Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:
Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:
Քաղաքները
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:
Աշխարհագրություն
Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում` Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։
Տնտեսություն
Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են` հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։ 2009 թ. մարզում անասնագլխաքանակը հետևյալ կառուցվածքն է ունեցել` խոշոր եղջերավոր կենդանիներ` 93.6 հզ, մանր եղջերավոր կենդանիներ` 71.6 հզ, խոզեր` 10.3 հզ, թռչուններ` 250.0 հզ, ձիեր` 0.5 հզ: 2009 թ մարզում արտադրվել է 89 739 տ կարտոֆիլ, 74 648 տ հացահատիկ։