March 16

Կոտորակներ

  1. Գտիր  2400  թվի  5/6 մասը։
    2400:6×5=2000
  2. Գտիր  120  թվի  8/20  մասը։
    120:20×8=48
  3. Գտիր  1800  թվի  5/18  մասը։
    1800:18×5=500
  4. Գտիր  1600  թվի  3/8  մասը։
    1600:8×3=600
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
    10:10×2=2
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
    1000:4×3=750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
    100:5×3=60
  8. Քանի՞ րոպե  է  3/10 ժամը։
    60:10×3=18
  9. Քանի՞  ժամ  է  7/8 օրը։
    24:8×7=21
  10. Քանի՞ մետր  է  5/20  կիլոմետրը։
    1000:20×5=2500
  11. Գտիր մետրի  7/25 մասը։
    1000:25×7=2800
  12. Արտահայտիր 4/6 ժամը  րոպեներով։
    24:6×4=16
  13. Գտիր թվի նշված մասը.
    350-ի   2/7 մասը
    350:7×2=100
    1400-ի  8/7 մասը
    1400:7×8=1600
    2800-ի  3/4 մասը
    2800:4×3=2100
    2500-ի  6/5 մասը
    2500:5×6=3000

14.Արտահայտիր նշված միավորներով.

(1/5)ժ= ր
(1/5)կմ = մ
(1/8) օր = ժ
(1/6) տարի = ամիս
(1/20) ց = կգ
(1/50)  մ = սմ:

15.Արտահայտիր նշված միավորներով.
(3/5)ժ= ր
(4/5)կմ = մ
(3/8) օր = ժ
(5/6) տարի = ամիս
(3/20) ց = կգ
(4/50)  մ = սմ:

16․ Տուփում կար 100 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց 3/10 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

17․ Կրճատեք կոտորակները.

  • 10/30
  • 35/45
  • 18/36
  • 45/55
  • 27/36
  • 16/24
March 16

Դաս մեր դասարանի Հասմիկի և Ադելի հետ

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Առաջադրանք։

1]Որտեղ բաց է թողնված շարնակի։

Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։
Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։
Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

2]Գրեք թե ինչ հասկացաք այս հեյաթից։

Աքլորը բախտավոր էր:

3]Գրեք թե ինչ է ձեզ դուր։

Մեզ դուր եկավ, որ աքլորը ոսկի գտավ:

4]Այս առագադրանքները ձեզ դուր եկավ։

Ոչ, որովհետև մեր դասարանի Տիգրանը խարդախություն է արել: