March 17

Եղիշե Չարենցի ռուբայիները

Հղումով ծանոթացիր գրական ստեղծագործության ռուբայի ոճին:

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

XXXIII

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Ինձ դուր եկած ռուբայինը

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Վերլուծություն

Իմ կարծիքով այս ռուբայինը իր մայրիկի հետ է կապված, եթե իր մայրը մահանա, միշտ իր սրտում մնալու է իր մայրը, իր մոր ամեն ինչը, բարությունը:

March 17

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու կարևոր բնութագրիչներից են ՝ ուժը, ուղղությունը և արագությունը։
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Քամու ուղղությունը և ուժը որոշում են հողմացույց կոչվող սարքով։
    Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժը չափում են 0֊ից 12 բոլերով։
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
March 17

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):