March 17

Имя существительное. Кого? Что? /14 — 18 марта

Урок 1

Из учебника стр. 50 — 51

Прочитай и ответь на вопросы.
В школе
Анна Михайловна вошла в класс, где её ученики говорили о профессиях.
— Мне хочется сейчас рассказать вам сказку, — сказала учительница.
И Анна Михайловна рассказала:
«По небу плыло облачко. Увидел его машинист и улыбнулся. Облачко очень похоже на паровозный дым.
— Что вы! — удивился пекарь. — Разве вы не видите, что оно напоминает большую булку?
— Да нет же, — вмешался в разговор сапожник. — Облачко как две капли воды похоже на башмак.
Машинист, пекарь и сапожник любят свои профессии, и каждый видит в облачке своё.

Только лентяй ничему не удивляется. Он не видит облачка, ничего не говорит. Почему? Потому что
у него нет дела, нет забот, нет профессии. Он просто лентяй».
Почему Анна Михайловна рассказала детям эту сказку?

Запомни окончания существительных, отвечающих на вопросы кого? чего?
Нет кого? (она) нет девочки, нет сестры (он) нет дяди, нет папы, (он) стула, музея.
Нет чего? (она) ручки, машины; (оно) стекла, моря, людей.
Нет кого? учеников, девочек; чего? музеев.

Ответь на вопрос, употребляя данные существительные: пенал, книга, учебник, тетрадь, карандаш,
ластик.
Образец: Чего нет на столе? — На столе нет ручки.

Где? около, (у) чего? (кого?) — около дома, около ручья, у берега, около мамы, у дороги, у моря, около солнца
Окончания существительных, отвечающих на вопросы где?: около, (у) чего? кого?:
м. р. — -а, -я; ср. р. — -а, -я; ж. р. — -ы, -и.

Повторяя вопрос, отвечай на него. Используй слова: школа, дерево, берег, машина, доска.
Образец: около чего? — около магазина.

Домашнее задание:

Рабочая тетрадь

стр. 20 упр. 60 — 65

March 17

Չարենցի մասին հետաքրքիր փաստեր:

 1.Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:

— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը: — Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,
ոչ թե դատարկ թղթապանակներում, — պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը
սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
download


2. Պատմումէ Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ.
Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:timthumb



3.
 Միանգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…



4.
 Չարենցի անվան առաջացման վարկածներն,իհարկե,շատ են, կարդացեք երեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:



5.
 Չարենցիպատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
download (1)



6.
 Ըստմեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:


7. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:
download (2)

March 17

Տեքստային աշխատանք “Կամակոր թագավորը”

Կամակոր Թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:  Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր-ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դեր-ակներին-դերձակներ
կա-ճ-կարճ
թա-տին-թախտին
մար-մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

դերձակ-հագուստներ կարող մարդ

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկրի-ինչի՞-գոյական

երկար-ինչպիսի՞-ածական

դերձակը-ո՞վ-գոյական

ասում է-ի՞նչ է անում-բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

պատմողական-Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

հարցական-Տես՝կհավանե՞ս:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ որ  թագավորը  հիմար է:
Դերձակը հասկաց՛ավ, որ թագավորը հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

/ 3.սարեր,4.չի  գնա, 2.մարդու, 1.ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորին ստիպում է նման հրաման արձակել, որովհետև թագավորը կամակոր էր, և ուզում էր, որ իր բոլոր կամակորությունները կատարեին մարդիկ:

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը դիտմամբ վերմակը քիչ կարճ է կարում: Դերձակը : Փեշի տակն էլ մի ճիպոտ է դնում, իր հետ բերում ամրոց:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն մարդ իր ոտքը պետք է իր վերմակի չափով մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

“Ոսկու կարաս” հեքիաթին եմ ես նմանացնում թագավորին:

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածիր:

Ես թագավորի համար կկարեի այնպիսի վերմակ, որ իր հասակով լինի, բայց մեջը շատ բամբակ կդնեի և քիչ վարդի փշեր, որպեսզի չմատնվեի, իսկ նա կհասկանար, որ կամակորություն անելը լավ բան չէ, և այնպիսի հրամաններ է պետք տալ, որ դու չնկնես փակուղու մեջ, և կարողանաս պատասխան տալ:

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

“Կամակոր թագավորի պատիժը՝ դերակից”

March 17

Ուսումնասիրում ենք մանրադիտակով սոխի բջիջը

Այս երեքշաբթի օրը․ ցուրտ օր էր։ Այդ օրը մենք ունեինք բնագիտություն կար։ Մենք բնագիտության ժամին մենք նայեցինք մասնագիտական մանրադիտակի մեջ՝ սոխի բջջիջները արաց յոդի և յոդով։ Հիմա ես մի քիչ կպատմեմ իմ տեսածը։
Ես առանց յոդով սոխի բջջիջը տեսա մանրադիտակով և պատկերացրեցի՝ Եգիպտոսի մի բուրգ, որը արդեն շուտվանից քանդվել էր, բայց կողքը հարդ պատ էր։
Ես յոդով սոխի բջջիջը տեսա մանրադիտակով և պատկերացրեցի՝ մեղվի փեթակը ուղղակի առանց մեղուներով, դե պարզ է, որ սոխի բջջիջի մեջ չեր կարող մեղու ապրել։

Հիմա ես կասեմ մանրադիտակի դետալները։

3.2. Մանրադիտակի այլ տեսակներ - Տեղեկատվություն - 2022         Ընկեր Շուշանը մեզ պատմում էր, որ մանրադիտակի տակի տաղտակը կոչվում է՝        հենարան։ Մանրադիտակի այն մասը որտեղով մենք նայում ենք կոչվում է՝ օկուլյառ, իսկ օկուլյառի պահող հատվածը կոչվում է ոտիկ,և այն տարան որի վրա դնում ենք իրը կոչվում է սեղանիկ: Ամենակարևորը, որի վրա մենք դնում ենք իրը, կոչվում է՝  առարկայակիր ապակի: Դրանից հետո մենք նայեցինք կարմիր սոխի  բարակ կեղևը:

 

 

 

 

    Մանրադիտակի դելների մասին՝ ես այսքանը կարողացա իմանալ։

Ինձ այդ օրը շատ դուր եկավ։ Կարելի է շնորհակալությունը հայտնել իմ բանգիտության ուսուցչուհուն՝ Ընկեր Շուշանին։