Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Առաջադրանքներ
- Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
օձիք–հագուստի վզի մասի կտրվածքը
ֆրանկ–դրամական հիմնական միավոր Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիալում, Լյուքսեմբուրգում և
Մոնակոյում
բարերարի–բարի գործ անող
հուսախաբ–հիասթափեցնել
մարկ–դրամական հիմնական միավոր Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդում
դեռատի–փոքր տարիքով, երիտասարդ, օրիորդ
ոտնաման–կոշիկ
այր–տղա - Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:
բարձրացրեք–բարձ–րաց–րեք
գրպանները–գըր–պան–նե–րը
վնգստում–վըն–գըս–տում
շրջադարձում–շըր–ջա–դար–ձում
սոված–սո–ված
խորքում–խոր–քում
շփեց–շը–փեց
մարդու–մար–դու
թատրոնի–թատ–րո–նի
ջարդում–ջար–դում
մղում–մը–ղում
գրպանեց–գըր–պա–նեց
ցտեսություն–ցը–տե–սու–թյուն կամ ցը- տե- սութ-յուն - Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:
Կոմիտասը շատ բարի էր, պարտաճանաչ էր և բարեհամբույր էր։ - Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:
Դրամանակի արտաքին տեսքից և գումարի չափից՝ Կոմիտասը հասկացավ, որ դրամապանակի տերը աղքատ է։ - Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:
Եթե ես Կոմիտասի տեղը լինեի կհանձնեի ոստիկանոց և ոստիկանները կսկսեին փնտրել իրի տերը կամ այդ աղջիկը կգար ոստիկանություն որպեսզի գտնի իր դրամապանակը։ - Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:
Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց: - Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն համապատասխանում:
մղում–4 տառ, 5 հնչյուն
գրպանեց–7 տառ, 8 հնչյուն
շփեց–4 տառ, 5 հնչյուն
հնամաշ–6 տառ, 7 հնչյուն
գրպան–5 տառ, 6 հնչյուն
ցտեսություն– 9 տառ, 10 բառ
ձմռան–5 տառ, 6 հնչյուն
Մաթեմատիկայի ինքնաստուգում
- 1000000, 3685, 428883, 2560, 785555554 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
Օգտվեցի 5-ի բաժանելիության հայտանիշից
1000000, 3685,2560 - 2052, 12557, 1470, 256403 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
Օգտվեցի 2-ի բաժանելիության հայտանիշից
2052, 1470 - 100000000000000000, 25008, 15760, 154062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
Օգտվեցի 10-ի բաժանելիության հայտանիշից
100000000000000000, 15760 - 10006, 400005, 100, 1224, 400004 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
Օգտվեցի 3-ի բաժանելիության հայտանիշից
400005, 1224 - 3033, 12004, 1972, 829, 1020006 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
Օգտվեցի 9-ի բաժանելիության հայտանիշից
3033, 1020006 - 220000, 1004, 1051, 2000924, 5011062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
Օգտվեցի 4-ի բաժանելիության հայտանիշից
220000, 1004, 2000924 - Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
106‧58-106‧48=106x(58-48)=106×10=1060
104·25+104·35+104·40=104x(25+35+40)=104×100=10400/
8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․
(250+4500):50=5+90=95, (250:50=5, 4500:50=90)
(490·200):70=490:70×200=1400
9.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․
60‧(12+38)=60×12+60×38=720 + 2280 = 3000
10.Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․
30000*8,
3000018
11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․
402*1
40221
Կատարել առաջադրանքները։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան
Կատարել առաջադրանքները։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան
Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:
Գյուտերի-հայտնագործություն, փուլը-ժամանակաշրջան, հայտնագործեցին-գյուտ, պահել-պահպանել, կրակ-խարույկ, կենդանիներին-, ընտելացնել-սովորել, տարբեր-զանազան, սարքել-պատրաստել, հողագործությունը-երկրագործությամբ:
Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:
Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:
Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ: բառերը վերջանում են ալ-ով , շարժում
Բ. Փնտրել, որոնել, ման գալ : բառեը վեջանում են ել կամ ալ-ով, որոնում
Գ. Մտածել, խորհել, միտք անել: բառերը վերջանում են ել կամ ալ-ով, մտածմունք
Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով մոտ են, բայց ձևով՝ տարբեր այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ…:
Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել-փշրել, կոտրել, կտոր- կտոր անել, կոտրատել
հավաքել-ամբարել,ժողովել, գումարել, կուտակել
հասկանալ- պարզել, գլխի ընկնել,կռահել
պահել-ծածկել, թաքցնել, պատսպարել, քողարկել
Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ–նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, պետություն, թագավորություն,տերություն, կայսրություն
մազ- հյուսք, ծամ, վարս, հեր,
դեպք- եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ,
արշալույս-ծեգ,այգաբաց, լուսաբաց:
Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր տրված հոմանիշներով:
Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:
Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ; Գիտնականները գնացել են նրանց հետևից և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սնկով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:
Ընդգծված բառեր չկա
Ընդհանուր տեղեկություններ

Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)
Մայրաքաղաքը՝
Երևան
Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:
Դրոշը՝

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։
Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./
,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ, — ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։
Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։
Սա հրաշալի մասն էր։
Երկրորդ՝ մենք աղքատ էինք:
Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։
Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։
Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։
Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։
Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։
Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։
— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։
— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։
Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։
Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։
— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։
— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։
Ես շտապ հագա շորերս։
Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։
Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։
Երկրորդ մաս
Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի, — ասացի ես։
— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր, — ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Երրորդ մաս
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։
— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից, — ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ, — համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Չորրորդ մաս
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։
— Ձախ ոտքս ցավում է։
— Ուշադրություն մի դարձրու։
— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։
— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։
Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։
Մայրս սկսեց բացատրել։
— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։
Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։
Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։
— Ի՞նչ կա, — հարցրեց նա։
— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։
— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։
— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։
— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։
— Ե՞րբ, — ասացի ես։
— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։
Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։
Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։
Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։
— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։
— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։
— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։
— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։
— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։
— Անշուշտ, — ասաց Մուրադը։
Ագարակատերը նայեց ձիու բերանը։
— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։
— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։
— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։
— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։
Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։
Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։
— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։
Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։
— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Չունեմ, անհասկանալի բառեր
2. Թվարկի՛ր պատմվածքի գլխավոր հերոսներին:
Պատմվածքի գլխավոր հերոսներն են՝Արամը, զարմիկ Մուրադը և գեղեցիկ սպիտակ ձին։
3. Պատմվածքի հերոսներին բնութագրի՛ր երեք բառով։
Արամն ու Մուրադը շատ արկածասեր, խելացի և բարի երեխաներ էին։
4. Դո՛ւրս գրիր․
Ամենաարկածային հատվածը։
Իմ ամենաարկածային մասն այն էր՝ երբ Արամը նստում էր ձիու վրա և քանի որ Արամը չգիտեր ինչպես վարել ձի, Գեղեցիկ սպիտակ ձին միշտ գնում էր իր ուղությամբ և տղան ասում էր՝ –Մինչև չսովորեմ ձի վարել ձին չենք վերադարձնի չէ՞։
Ամենահուզիչ հատվածը։
Իմ ամնենահուզիչ մասը այն էր՝ երբ նրանք ստեցին և վերջում վերադարձրին։
5. Տեքստից առանձնացրո՛ւ Խոսրով քեռուն բնութագրող տողերը։
— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։
6. Դո՛ւրս գրիր Ղարօղլյանների գերդաստանին բնորոշող հատվածները։
— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։
7. Մի քանի նախադասությամբ արտահայտի՛ր կարծիքդ տղաների արարքի վերաբերյալ։ Փորձի՛ր արդարացել նրանց։
Ինձ թվում է տղաները սխալ էին արել, որ առանց հարցնելու վերձրել են նրանց հարևանի ձին։ Իմ կարծիքով նրանք պետք է վերդարձնեն տիրոջը։
8․ Պատմվածքի ո՞ր հերոսն էր քեզ նման։ Մեկնաբանի՛ր պատասխանդ։
Ինձ նման էր Արամը, որովհետև նա շատ բարի տղա էր և խելացի ինչպես ես։
Թվի բաժանելիության հայտանիշները
Թվի բաժանելիությունը 2-ի
Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46 և 102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51, 100։2=50։
Թվի բաժանելիությունը 5-ի
5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։
Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21, 165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20
Թվի բաժանելիությունը 10-ի
10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։
Օրինակներ՝ 100, 200, 250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25
Թվի բաժանելիությունը 3-ի
Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18, 18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:
Թվի բաժանելիությունը 9-ի
Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253
Թվի բաժանելիությունը 4-ի
Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։
Ստուգում՝ 2600:4=650:
640 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10
Ստուգում՝ 640:4=160:
1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
126, 30402, 1269:
2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
333,1071:
3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
240, 100.000, 1004, 28964,63984:
4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
1000, 3685, 2560, 45865, 4853210:
5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
147560, 125638, 15874:
6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
15760, 1254000:
7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․
3681,
4251,
1584,
40236
8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․
7209
5463,
9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․
7620,
5240։
10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․
4505,
5015։
11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 68975928* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
689759280
689759284
689759288
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
51012
54012
57012
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*128 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
43128
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 89152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի:
891520
891525
15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։
7009101520
7009101522
7009101524
7009101526
7009101528
16․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 80001252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։
800012520
17․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 689759282* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
6897592820
6897592824
6897592828
18. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 1*7*5 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
15-13=2
11715
19. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 3*5*0 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
31500
20. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 1896*52* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի
18965520
21․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 7009*10152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։
70090101528
22․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 80001*252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։
8000102520
Երկհնչյուններ
Կատարել առաջադրանքները։
Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյունք, մատյան, առյուծ, բազմամյա,
Ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբյուր, եղջույր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հույսն։
Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:
Ակունք- ձայնավոր 2 բաղաձայն 3
Բարձունք- ձայնավոր 2 բաղաձայն 5
Խճանկար- ձայնավոր 4 բաղաձայն 5
Անդունդ- ձայնավոր 2 բաղաձայն 4
Հրաժեշտ- ձայնավոր 3 բաղաձայն 5
Պայթյուն- ձայնավոր 2 բաղաձայն 5
Դաստիարակ- ձայնավոր 3 բաղաձայն 6Մանրէ- ձայնավոր 2 բաղաձայն 3
Սրբատաշ- ձայնավոր 2 բաղաձայն 5
Հյուլե- ձայնավոր 2 բաղաձայն 3
Անընդհատ- ձայնավոր 3 բաղաձայն 5
Սրընթաց- ձայնավոր 3 բաղաձայն 5
Մերթընդմերթ- ձայնավոր 3 բաղաձայն 8
Մտավոր- ձայնավոր 3 բաղաձայն 4Դազգահ- ձայնավոր 2 բաղաձայն 4
Հանգստյան օրերի ընթերցանության համար առաջարկում եմ կարդալ <Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը> պատմվածքը։
English
Բնության ուսումնասիրման մեթոդները․ դիտում, փորձ, չափում
Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:
Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:
Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազդեցությունր մարդու առողջության վրա:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
-
- Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
- Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
- Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունր:
- Նկարագրեք որևէ փորձ։
Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում: -
- Թվարկեք երկարության, ժամանակի, զանգածի չափման միավորները:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Ուսուցողական ֆիլմ Երկիր մոլորակի մասին










