January 29

3_րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Լիա Մկրտչյան
Դասարան-5.2 դասարան
Ընտրությամբ գործ. խումբ -ոսկերչություն
Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)-դաշնամուր, ջութակ
Երկարօրյա ծառայություն-Այո, օգտվում եմ այդ ծառայությունից։
Երթուղային ծառայություն-Ոչ, չեմ օգտվում այդ ծառայությունից։ Գալիս եմ և գնումվ եմ հայրիկիս ավտոմեքենայով։
January 29

Առաջին մակարդդակ․ Հունվար ամսվա ֆլեշմոբ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։

400

2. Նարեկը ունի կարմիր, կանաչ, դեղին խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։

6

3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 

5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։ Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

9

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։

10

6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 

35

7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

7

8. Թատրոն մեկնելու համար հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:

5

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 

3

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։

100

January 29

Երկրորդ մակարդակ․ Հունվար ամսվա ֆլեշմոբ

1. Նշված 40612027001 թվից հինգ թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

102001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

7

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

57

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

3 տարի

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

5

 6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

525

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ: Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Подпись отсутствует

18,30 

8. Ամիրյանի վեց որդիներից յուրաքանչյուրը նախորդից 4 տարով մեծ է, իսկ ավագը կրտսերից ՝ 3 անգամ։ Գտեք ավագ որդու տարիքը։

30

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8 ժամում՝ նեղ խողովակով։

8 ժամում նեղ խողովակով 

10. Գտեք 1+2+3+…+2023 գումարի և 2023-ի քանորդը։ 

1012