February 8

Վահան Տերյան

Վահան Տերյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանՎահան Տերյանը հայ բանաստեղծ և հասարակական գործիչ: Նրա իրական անունը՝ Վահան  Սուքիասի Տեր-Գրիգորյան է: Վահան Տերյանը ծնվել է 1885թ, հունվարի 28-ին, Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ նա տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ սովորում էին և ապրում էին իր ավագ եղբայրները։ 1899թ Վահան Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, մարդկանց հետ։ 1906թ նա ավարտեց Լազարյան ճեմարանը, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար և նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915թ «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1917թ հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, որտեղ ցավոք սրտի ապրում է մինչև 1920թ, հունվարի 7-ին։

1885-1920

Բանաստեղծություններ

Օգտվել եմ այս կարգերից՝ «Վիկիպեդիա»–ից և «ԱրմենիանՀաուս․օրգ»–ից։

February 8

Իմ Տերյանական օրերը

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Ձայնագրություն

Աշնան երգ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Ձայնագրություն

Շիրակի դաշտերից

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Ձայնագրություն