March 29

Հայտնի Գյումրեցիները

Գյումրու հայտնիները

Ավետիք Իսահակյան (1875-1959թթ․)

Ավետիք Իսահակյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԱվետիք Իսահակյանը ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բանաստեղծ և արձակագիր է։ Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի՝ այժմյան Գյումրիի, և Հառիճի վանքի դպրոցներում, կրթությունը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Առաջին բանաստեղծությունը ունեցել է «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագիրը։

1893թ․ մեկնել է Եվրոպա և աշխատել Վիեննայի մարդաբանական թանգարանում, որտեղ էլ ունկնդրել է գիտական դասընթացները, այնուհետև եղել է Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր։ 1895թ․ վերադարձել է հայրենիք։

Ավետիք Իսահակյանը, մասնակցելով ազգային ազատագրական պայքարին, լինելով Դաշնակցական միության բյուրոյի անդամ, անընդհատ ձերբակալվում է ու բանտարկվում, և դատավարություններից խուսափելու համար փախնում է Եվրոպա, սակայն հայրենիքի կարոտը խեղդում է և ի վերջո վերադառնում է Հայաստան, և 1946-1957թթ․եղել է Հայաստանի գրողների միության նախագահը։

Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն ուներ «Երգեր ու վերքեր» վերնագիրը, որտեղ զետեղված են հայրենիքին, մայրական սիրուն նվիրված,  կյանքի և մահվան առեղծվածի մասին բանաստեղծություններ։ Սա նրա մուտքն էր գրական աշխարհ։ Որոշ բանաստեղծությունների խոսքերով երգեր են հյուսվել, որոնցից են «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր  ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան» և այլ բանաստեղծությունները։

Իսահակյանի համար սերը եղել է կյանքի իմաստը, և եթե սերը մեռնում է, հապա կյանքն էլ այդտեղ ավարտվում է։  Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լենգենդներ, հեքիաթներ։ Շատ է անդրադարձել պանդխտության և մայրական սիրո թեմային։ Նրա հանրահայտ ստեղծագործություններից  են «Աբու–Լալա Մահարի», «Սասմա Մհերը», «Սաադիի վերջին գարունը», «Լիլիթ», «Մոր սիրտը», «Կտակ» և բազմաթիվ շատ ստեղծագործություններ։

Մինաս Ավետիսյան (1928-1975թթ․)

Մինաս Ավետիսյան — Մարիամ ԱղաբաբյանՄինասը հայ կերպարվեստի նոր վերելքի նշանավոր ներկայացուցիչներից է, ով եղել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ , արժանացել է Մարտիրոս Սարյանի անվան, մի շարք պետական մրցանակների ։

1947-1952թթ․ սովորել է Երևանի  գեղարվեստական ուսումնարանում, այնուհետև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանտկ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։

Մինասը բազմաժանր նկարիչ է , ստեղծել է ավելի քան 500կտավներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, հարյուրավոր գծանկարներ։ Նրա գործերին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրությունը։ Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները»,«Իմ ծնողները», « Հորս դիմանկարը» և այլ գործեր։ Մինասը ստեղծել է գործեր, որ արտացոլում են հայ ժողովրդի անցյալը՝ «Դեր Զորի ճանապարհին», «Գաղթ» կտավները, հայկական գյուղաշխարհը պատկերող նկարներ «Հաց են թխում», «Ջուլհակուհիներ», «Տերևներ հավաքողներ», «Խնոցի են հարում» և շատ այլ կտավներ։ Ավետիսյանը զարգացրել է նաև հայ մանրանկարչության արմատները։ Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած որմնանկարները։ 1962թ․ Մինասը ձևավորել է Օպերայի և բալետի թատրոնի մի քանի  բալետ–նովելներ։ Նոր աստիճանի է հասցրել բեմանկարչությունը՝ ձևավորելով Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։

1972թ․ հրդեհվել է նրա արվեստանոցը, այրվել է 100ից ավել նկարներ,  բեյրութի ցուցահանդեսի ժամանակ քաղաքի ռմբակոծության հետևանքով, Սպիտակի երկրաշարժի պատճառով վնասվել են որմնանկարները, որոնք հետո տեղափոխվել են Ջաջուռ՝ Մինասի տուն-թանգարան։

Նկարիչը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ այսօր հայտնի չեն։

Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի հայտնի թանգարաններում, իսկ Երևանում բացվել է նրա արվեստանոց թանգարանը։

Մհեր Մկրտչյան (1930-1993թ․)

Ֆրունզիկ Մկրտչյան. Զվարճալի մարդու տխուր ճակատագիրը: Ֆրունզիկ Մկրտչյանի մահվան պատճառներըՄհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը մեծ ներդրում ունի հայ դերասանական և ռեժիսորական արվեստների զարգացման մեջ:  Ֆրունզիկը եղել է թատրոնի և կինոյի նշանավոր գործիչ, Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:

Սովորել է Լենինականի դրամատիկական ստուդիայում, 1956 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1946 թ-ից Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան էր. աչքի է ընկել թատրոնում ստանձնած դերը հումորով «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու շնորհքով: Մկրտչյանի նախընտրած հերոսներն անսովոր շիտակությամբ, ազնվությամբ ու անկեղծությամբ օժտված «փոքր» մարդիկ էին:

1953 թ-ին Մկրտչյանը հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ խաղացել է մինչև 1988թթ․։

Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր, իսկ 2004թ․ վերանվանվել է Մհեր Մկրտչյանի անվան թատրոն։

Մհեր Մկրտչյանը խաղացել է նաև կինոյում, որտեղ իր ստանձնած բոլոր դերերը յուրահատուկ են և սիրվել են ժողովրդի կողմից:

Մկրտչյանն արժանացել է մի շարք Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):

Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար, հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում  և Վանաձորում :

Հայտնի Գյումրեցիներից են նաև երգահան՝Աշուղ Ջիվանին, փիլիսոփա, ճանապարհորդ և կոմպոզիտոր՝Գերորգի Գյուրջիևը, կոմպոզիտոր և խմբավար՝ Արմեն Տիգրանյանը, քանդակագործ և նկարիչ՝ Սերգեյ Մերկուրովը, ռեժիսոր և արտիստ՝ Վարդան Աճեմյանը, բանաստեղծ՝ Հովհաննես Շիրազը։

March 22

English. Test

Test

  1. Complete the following text using the past tense of the verbs in brackets.

 Anna’s holiday ______was______ (be) great last summer. She ______satyed_________ (stay) in a college in England for two weeks. She ______had__________ (have) classes in the mornings and in the afternoons she ________did________ (do) some sports like swimming or tennis. In the evenings she often ________went__________ (go) dancing or ________watched________ (watch) films with her new friends. At weekends they ________drove__________ (drive) to some interesting places. Once they ___________visited_______ (visit) Marwell Zoo where they _______saw________ (see) some beautiful animals. Anna __________didn’t like__________ (not like) the food at the college but that ________wasn’t_____________ (not be) a problem. She ______met______________ (meet) a lot of people and ________learned____________ (learn) some English. All the students in her class _______were_________ (be) sorry to go home. They all ________prosmised_________ (promise) to come back next summer.    

  1. Correct the mistake in the sentence.
  2. She didn’t saw my grandma. ________She didn’t see my grandma.________ 2. The police catched them. _______________The police cought  them.__________________ 3. Many people dieed in the earthquake. _______________Many people died in the earthquake.__________________ 4. Did she walked alone? ______________________Did she walk alone?____________________ 5. Celia and I was best friends. _________________Celia and I were best friends._______________ 6. He losted his job. _______________________He lost his job._________________________ 7. I goed to Zagreb yesterday. _________________ I went to Zagreb yesterday. ___________________ 8. My father tryed to repair his car yesterday afternoon. ____________________ My father tried to repair his car yesterday afternoon. ___________________ 9. Sarah weren’t happy last year. _________________ Sarah wasn’t happy last year. ________________ 10. She didn’t sold her house. ____________________ She didn’t sell her house. ____________________

Which sentence is correct? Choose the right answer. 

  1. Which sentence is correct?
  2. a) Was Darren bought a car? b) Did Darren bought a car? c) Did Darren buy a car? 
  3. Which sentence is correct?
  4. a) Who did to the store go? b) Who did went to the store? c) Who went to the store? 
  5. Which sentence is correct?
  6. a) Why she went home early? b) Why did she go home early? c) Why did she goes home early? 
  7. Which sentence is correct?
  8. a) Where Julia and Matt ate dinner? b) Where did Julia and Matt eat dinner? c) Where did Julia and Matt was ate dinner? 
  9. Which sentence is correct?
  10. a) Who did he talk to? b) Who did he talk? c) Who he talked to?

 

Complete these sentences in the PAST TENSE, using the correct verb: * play * enjoy * watch * listen * talk * phone * stop * walk * travel * like * stay 

 Example: I watched the late film on TV last night. 

  1. We really …………liked……….. the concert last night. It was great! 2. She …………stayed……… with friends in Brighton last summer. 3. Italy …………played……… very well in the last World Cup. 4. Her parents …………traveled……….. by train from Kiev to Moscow. 5. I …………phoned……….. you four times last night but you were sleeping. 6. We …………walked………. along the beach yesterday. It was lovely. 7. She ………watched…………. the film but she didn’t like the main hero. 8. The men …………stoped……….. work at six o’clock. 9. I …………listened…………. to the new Shakira’s album yesterday. It’s great. 10. They …………talked……… to us about their trip to India. It was very interesting. 
  2. B) Complete the story. Use the verbs in the brackets: Last year I went (go) on holiday. I ………drove……… (drive) to the sea with my dad. On the first day we ………looked……… (look) at the beautiful buildings and ………ate……. (eat) in lots of cafes. The next day ………was……… (be) very hot so we ………drove…….. (drive) to the sea. We ………left……….. (leave) our clothes in the car and ………swam……. (swim) all day. At six o’clock we ………walked………. (walk) to our car, but the car ……wasn’t………(be, not) there. We ………bought……… (buy) some clothes and ………went………. (go) to the Police Station. The police ………was…… (be) nice and we ………slept…….. (sleep) in the police station.
  3. C) Make negative sentences (x) or questions (?) using the PAST TENSE:

 Example: he / stay (x) in a hotel He didn’t stay in a hotel.  

you / learn (?) speak Italian when you were in Italy. Did you learn to speak Italian when you were in Italy?  

  1. she / like (x) the film-She didn’t like the film. 2. I / use / (x) the school computer yesterday-I didn’t use the school computer yesterday. 3. they / arrive (?) home late yesterday-Did they arrive home late yesterday? 4. you / ask (?) her for Jane’s address-Did you ask her for Jane’s address? 5. he / enjoy (x) the concert in the park– He didn’t enjoy the concert in the park. 6. we / talk (x) about our winter holidays at all key– We didn’t talk about our winter holidays at all key.
    Put the following sentences into the correct tense, Simple Past or Past Continuous:
    a) We _____went______ (go) down the road at 100 Km/h when the wheel ____fell____ (fall) off.
    b) She nearly ____had____ (have) a heart attack when she ___saw____ (see)the lion.
    c) My mother ____got____ (get) dressed when she ____felt_____ (feel) a pain in her chest.
    d) She ____filled_____ (fill) in a questionnaire when the pen ____ran____ (run) out of wink.
    e) Susan _____didn’t see_____ (not/see) her friend because she ____faced____(face) the other way.
    f) Mike ____fell____(fall) off the ladder while he _____painted_____ (paint) the ceiling.
    g) While Ann ____cooked_____ (cook) dinner, the phone ____rang_____ (ring)
    h) Susan _____waited____ (wait) for me at home when I ____arrived_____ (arrive) yesterday.
    i) What _____did you______ (you /do) at this time yesterday?
    j) I _______saw_______ (see) Carol at the party. She ______wore_____ (wear) a beautiful dress.
    k) I ______broke______ (break) a plate last night. I ______did_____ (do) the washing up
    l) __________Did you watch____________(you/watch) TV when I _____arrived____ (arrive)?
    m) Last night I ______read______- (read) in the bed when suddenly I ____heard_____ (hear) a scream.
    n) We _____didn’t go_____ (not/go) out because it _____was______rain.
    o) We _____did______(do) our homework while our mum ____cooked_____(cook) dinner.
    p) I ____saw____ (see) Tom in the park. He ____sat_____(sit) on the grass and ____read____ (read) a book. 

 

Ex. 1. Put the verbs in the correct places. Use the past simple. Sometimes you need the negative form. Be win break buy can get go fall know lose miss sell spend want wake
1. Jane, Nelly and Ann are excellent players, so they won the first match easily.
2. We _______went_______anywhere and ________spent_______ most of our time at home last summer.
3. Yesterday my aunt_______was______in town and _______bought_________some new clothes at Bailey’s.
4. I _______woke______up early and quickly ________got_______out of bed so I ________missed________the train.
5. Our cousin Frank first ________went________ abroad alone when he_______was_________only seven.
6. They _______were_______good friends and they ________knew_______each other very well.
7. Little Paul ________lost_________the key and ________couldn’t_______open the front door.
8. Two days ago Nick __________fell_________off the ladder and _______broke________his leg very badly.
9. I ________didn’t know________how to drive, so I _________wanted____________my brother to teach me.
10. My neighbour __________won________a car in a lottery two months ago and ________sold__________his old BMW.  

 

 

Ex. 2. Rose spent the weekend at her grandparents. Ask her questions about it. Use the past simple.
1. ( go / alone?) _____Did you go alone?___________________________________ 2. ( the weather / good?) _Was the weather good?________________________ 3. ( how / get there? ) __________How did you get there?_________________________________________ 4. ( what / do / in the evenings ?) ___________________________What were you do in the evenings?___________ 5. ( when / go to sleep?) ___________________When did you go to sleep?________________
6. ( who / go / for a walk with?) ___________________Who did you go for a walk with?______________________ 7. ( your grandparents / happy to have you with them ?)______________________Did your grandparents were happy to have you with them?___________________ 8. ( help / your grandmother much about the house?)_____________________Did you help your grandmother much about the house?___________________ 9. ( make / new friends there?) _______________Did you make new friends there?__________________ 10. ( have / a good time in the country?) ________________________Did you have a good time in the country?__________  

 

Ex. 4. Finish the sentences with the past continuous. Use your own ideas.
1. I hurt my leg while I was roller-skating in the playground.
2. We saw David as we ________were walking along the street.__________
3. The television was on but nobody _______was watching it._______
4. Ann fell asleep while she _________was reading a book.________
5. Ken took a photograph of me while I _______was playing violin.________
6. When I came in they ________where playing cards._______
7. At 10.15 yesterday morning I ________was drawing beautiful flowers.________ 

 

 Ex. 5. Complete the sentences putting the words in brackets into the correct form. Use the past continuous or past simple. 

  1. Carol ( make) was making dinner when the phone (ring) rang. 2. I (do) _____was doing_________ my weekly shopping when I (see)______saw_______Jane. We (stop) ______stopped_________and (have)________had_______ a chat. 3. We (be) _________were_______ stuck in a traffic jam. We (not know) ________didn’t know__________what to do. 4. Susan (have) _________had_________ the feeling that everyone (look)_________were looking_________at her. 5. The boys (enjoy) ________were enjoying_________ the film, when suddenly the electricity (go)_____went______off. 6. While Dick (try) ________was trying___________ to get his car started the police car (stop)_____stopped________ and the driver (offer) ________offered____________ his help. It (is) ________was_________very nice of him. 7. The kids (make) ________were making_________ so much noise that I couldn’t hear what he (say) _________was saying_________and (ask) ____________asked__________him to repeat. 8. He (stand)______stood_________at the bus stop. I asked him what bus he (wait) _________was waiting_________for. 9. When I (hear) ________heared___________the doorbell, I (run) _________ran___________downstairs. 

 

 

Simple Past or Past Continuous – A Dialog Fill in the blanks with the simple past or past continuous form of the verbs. A: Hi, Mary. I ______didn’t see______ (see/neg.) you at school last Monday. B: Hello, Bob. I _____didn’t come_____ (come/neg.) on Monday. I wasn’t ____feeling____ (feel) well, so I ____dicided_____ (decide) to go to the doctor.  

A: Oh! _____Was______ (be) it serious?  

B: No, the doctor _____examined______ (examine) me and ____told_____ (tell) me I ____had___ (have) the flu. He ______ prescribed____ (prescribe) some medicine and ____told____ (tell) me to go home and rest.  

A: __Did_____ you ____stay at_____ (stay) home all day last Monday?  

B: No, only in the morning. I ____had____ (have) to work in the afternoon, and guess what? 

 A: What? 

 B: When a friend _____drove____ (drive) me home, he ____crashed____ (crash) his car. He ______didn’t see_____ (see/neg.) the red light 

. A: ____Did__ anyone ____get___ (get) hurt?  

B: Thank God, nobody ____did____ (do) .  

A: I’m happy to hear that. Well, Mary, I have to rush now. While I ___was listening___ (listen) to your story, I ____remembered_____ (remember) that my wife ____asked_____ (ask) me to go to the mechanic to get our car. See you later. Take care.  

B: You too. Bye.  

 

 

 

PASADO SIMPLE / PASADO CONTÍNUO: 

  1. (You/watch) _______Were you watching________ television when I (phone) _____phoned______ you?
    2. I (get up) _______got up________ early this morning. I (wash) ______washed______, (dress) _____dressed______ and then I (have) _____had_____ breakfast.
    3. Margaret (not go) _______didn’t go_________ to work yesterday. She was ill.
    4. He (not drive) ________wasn’t driving________ fast when the accident (happen) _______happened_____.
    5. I was late but my friends (wait) _______waited_______ for me when I (arrive) ______arrived_____.
    6. The boys (break) _____broke______ the window when they (play) _____were playing_______ football.
    7. We (meet) ______met_____ Ann at the party. She (wear) _____was wearing_____ a red dress.
    8. The postman (come) ______came_____ while I (have) _____was having________ breakfast.
    9. When we (go) ______went______ out, it (be) _______was_____ raining.
    10. I wasn’t hungry last night. I (not eat) ______didn’t eat_______ anything. 

 

Prepositions
The train arrives ___to__ the station ___at___ 11 o’clock __on__ Monday. I like to look __at__ the pictures in Prado Museum. El Cordobés comes __from__ Córdoba. He goes __to__ bed late ___at__ night but he gets ___up___ early __in__ the morning. He is going __down___ the stairs __to__ his bedroom ___on___ the 2nd floor. He is looking __for__ a house near Liverpool. A tin-opener is used ___for___ opening tins.  

 

PREPOSITIONS
1. I went to bed ___at___ midnight and got up ___at___ 6.30 the next morning.
2. We travelled overnight to Paris and arrived __at__ 5 o’clock ___in___ the morning.
3. Mozart was born ___in___ Salzburg __in__ 1756.
4. The children are playing __in__ the garden.
5. Jack’s house is the white one __on__ the end of the street.
6. Who’s that man standing _at_ the bus-stop?
7. In Britain they drive __on__ the left.
8. Julia is studying medicine __in__ the university.
9. I’ll be __at__ work until 5.30, but I’ll be __at__ home all the evening.
10. My train arrives at 11.30. can you meet me __at__ the station?
11. I get up early ___in___ the morning and go to bed late ___at___ night.
12. I’m so bored. There’s nothing to do ___at__ weekends.
13. He went swimming __on__ Sunday morning, and ___in___ the evening he played squash.
14. I love going for walks ___in___ summer. It’s still light __at___ nine o’clock.
15. I take my annual holiday ___in___ June, but I have a few days off ___on___ Christmas. 16. He usually starts work ___at__ 9.30, but __in___ Fridays he starts __at___ 8.30.
17. I was born ___in__ 1951.
18. I was born ___in__ 18 January, 1954.
19. People exchange presents ___on___ Christmas Day.
20. This house was built ___in__ the nineteenth century.
21. The course begins __in__ 7 January and ends ___in___ 10 March.
22. Are you doing anything special __on__ the weekend?
23. Hurry up! We’ve got to go ___in___ five minutes.
24. I haven’t seen Ann for a few days. I last saw her __on__ Tuesday.
25. I’ll phone you ___in__ Tuesday morning __at___ about 10 o’clock, okay?
26. I might not be at home __in__ the morning. Can you phone __in__ the afternoon instead?
27. Tom’s grandmother died __in__ 1977 ___on__ the age of 79.
28. Jack’s brother is an engineer but he’s out of work __at___ the moment.
29. The price of electricity is going up __in___ October.
30. __On___ Sunday afternoons I usually go for a walk in the country.  

March 20

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Շաբաթ օրը շատ ուրախ և արևոտ օր էր։ Այդ օրը մենք գնացինք ճամփորդության ընկեր Արմինեի և ընկեր Անիի հետ։ Մենք գնացինք Խոր Վիրապ, որտեղ իջանք երկու փոսերը, հետո գնացինք  դեպի Դվին քաղաքը և այդտեղ տեսանք ավերված մասերը։ Մենք գնացինք Խոր Վիրապի առաջին եկեղեցին, նայեցինք նկարները և հետո գնացինք նախաճաշեցինք և սպասեցինք մինչև այնտեղի մարդիկ դուրս գային, որպեսզի կարողանայինք մտնել ներս։
Image previewԵրբ մտանք ներս, մենք իջանք առաջին փոսը, բայց ես վախեցա, որովհետև շատ վախենալու էր ինձ համար։ Իմ դասընկերները պատմում էին, որ անյտեղ այդքան շատ օդ չկար շնչելու, հետո մտանք երկրորդ փոսը, բայց երկրորդ փոսը ավելի դժվար էր մտնել, քան առաջին փոսը։ Ես մտա երկրորդ փոսը և ելք արեցի շատ հեշտ։

Image preview Դրանից հետո մենք բարձրացանք մի մեծ բլուր և նորից ուսումնասիրեցինք քարերը, խոտերը և այլն։ Հետո իջնելուց մենք անվճար բաց թողեցինք և թռցրեցինք երկու գեղեցիկ աղավնի, որոնք խորհրդանշում են խաղաղությունը։ Հետո գնացինք տրանսպորտի մոտ և շարժվեցինք դեպի Դվին քաղաք։ Ճանապարհին ես և իմ ընկերուհին նկարեցինք նկարներ։ Երբ հասանք տեղ, մենք քայլքով գնացինք Դվինի ավերակների մոտ։ Այնտեղ մենք տեսանք ամրոցի ավերակները, քարերը հայկական հին նախշերը։ Այնտեղ մենք տեսանք երկու տատիներ, որոնք եկել էին աղոթելու, նրանք մեզ ասացին, որ այնտեղի բնակիչները ուզում էին վերականգնել այդ ամրոցի ավերակները։ Ճաշելուց հետո մենք բարձրացանք մի փոքր և հին մատուռ։
Image preview
Մատուռի մոտ մենք նորից ուսումնասիրեցինք, զվարճացանք և ուրախ իջանք ներքև։     Մեզ ամենաշատը հետաքրքրեց Վիրապը, բայց ցավոք այդ ամենալավ և ամենահետաքրքիր օրը ավարտվեց։
Ես շատ ուրախ էի, որ մասնակցեցի այդ հրաշալի օրվա ճամփորդությանը։

March 20

Մեդիա–ուրբաթ

Անգիր սովորել նշված ազգային խաղիկները։

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

**

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,
Կարմիր նռնի իմ տղեն:

***

Կլոր պար, մեջը ծառ, նըստիմ հովը, կթեմ կովը,
Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

***

Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

***

Ծափին, ծափին, ծափ նաներով,
Փլավ կեփեմ պուտուկներով,
Գդալ չկա, լավաշ չկա,
Մենք ալ կուտենք մատիկներով

***

Թռի, թռի, թռցնեմ,
Սև հավի միս կերցնեմ,
Կարմիր գինի խմցնեմ,
Հով ծառի տակ քնցնեմ:

***

Էսպես աղջիկ ո՞վ ունի,
Շորերով շապիկ ունի,
Մարգրտով կոշիկ ունի,
Մեյդանը հարսնիք ունի:

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,
Աղջիկ ունիմ հարսնացու,
Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,
Հանիմ իշխան տղին տամ:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

***

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

***

Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
Տոտիկներդ փոխ արա,
Կանաչ խոտիկ փոխ արա:

March 20

Երեք հարուստ

Ուշադի՛ր կարդա առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

Երեք հարուստ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Փոխադրություն

Երեք հարուստ վիճեցին ու վեճը հարթելու համար գնացին Խիկար
իմաստունի մոտ.
—Մենք եկել ենք հասկանալու, թե մեզնից ո՞վ է հարուստ։
—Դու խոսիր,— դիմեց իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցովածքի և արտ ու դաշտի տեր
եմ, հարստության չափ ու սահման չկա։
—Հիմա էլ դու խոսիր տեսնենք,—դիմեց երկրորդին։
—Ես թեև թագավորին զորապետն եմ, բայց նրանից երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դու ինչ կասես,— դիմեց Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջն է։
Երեքը լսել են հետո Խիկար Իմաստունը ասաց.
—Ձեզնից ամենահարուստը գիտունն է. նրա հարստությունը մնայուն ու
անվերջ է և ոչ ոք չի կարող խլել նրանից…։

March 20

Приключения Незнайки и его друзей /20-24 марта/

Урок 1

Послушайте текст о сказочном городе, где жили герои книги Н. Носова „Приключения незнайки и его друзей” и скажите, с кем из малышей вы бы хотели дружить.

1

В одном сказочном городе жили коротышки. Коротышками их называли потому, что они были очень маленькие. В городе у них было очень красиво. Вокруг каждого дома росли цветы: маргаритки, ромашки, одуванчики. Там даже улицы назывались именами цветов: улица Колокольчиков, аллея Ромашек, бульвар Васильков. А сам город назывался Цветочным городом.

В одном домике на улице Колокольчиков жило шестнадцать малышей.

Самый главный из них был малыш по имени Знайка. Его звали Знайка, потому что он знал очень много. А знал он много потому, что читал разные книги. Эти книги лежали у него и на столе, и под столом, и на кровати, и под кроватью. Знайка много читал, поэтому он стал очень умным. Все слушались его и очень любили.

Одевался он всегда в чёрный костюм, а когда он надевал очки и начинал читать книгу, то совсем становился похож на профессора.

В этом же домике жил известный доктор Пилюлькин, который лечил коротышек от всех болезней. Он всегда ходил в белом халате, а на голове носил белый колпак. Жил здесь также знаменитый механик Винтик со своим помощником Шпунтиком, жил Сахарин Сахаринович Сиропчик, который очень любил газированную воду с сиропом.

Жил ещё в этом доме охотник Пулька, художник Тюбик, музыкант Гусля и другие малыши: Торопыжка, Ворчун, Молчун, Пончик, Растеряйка, два брата – Авоська и Небоська. Но самым известным был малыш по имени Незнайка. Его так звали, потому что он ничего не знал.

Этот Незнайка носил яркую голубую шляпу, жёлтые брюки и оранжевую рубашку с зелёным галстуком. Он вообще любил яркие краски. Незнайка целыми днями гулял по городу, сочинял всякие небылицы и всем рассказывал. У Незнайки был друг Гунька, который жил на улице Маргариток. Незнайка мог болтать с Гунькой целыми часами. Они двадцать раз в день ссорились между собой и двадцать раз в день мирились.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. Кто жил на улице Колокольчиков?
В одном домике на улице Колокольчиков жило шестнадцать малышей.
Самый главный из них был малыш по имени Знайка. Его звали Знайка, потому что он знал очень много. А знал он много потому, что читал разные книги. Эти книги лежали у него и на столе, и под столом, и на кровати, и под кроватью. Знайка много читал, поэтому он стал очень умным. Все слушались его и очень любили.
2. Кто из них был самым главным и почему?
Самый главный из них был малыш по имени Знайка. Его звали Знайка, потому что он знал очень много. А знал он много потому, что читал разные книги. Эти книги лежали у него и на столе, и под столом, и на кровати, и под кроватью. Знайка много читал, поэтому он стал очень умным. Все слушались его и очень любили.
3. Как одевался Знайка?
Знайка одевался он всегда в чёрный костюм, а когда он надевал очки и начинал читать книгу, то совсем становился похож на профессора.
4. Кто ещё жил в домике на улице Колокольчиков?
В этом же домике жил известный доктор Пилюлькин, который лечил коротышек от всех болезней. Он всегда ходил в белом халате, а на голове носил белый колпак. Жил здесь также знаменитый механик Винтик со своим помощником Шпунтиком, жил Сахарин Сахаринович Сиропчик, который очень любил газированную воду с сиропом. Жил ещё в этом доме охотник Пулька, художник Тюбик, музыкант Гусля и другие малыши: Торопыжка, Ворчун, Молчун, Пончик, Растеряйка, два брата – Авоська и Небоська и Незнайка.
5. Кто был самым известным из малышей?
Самым известным был малыш по имени Незнайка.
6. Почему его называли Незнайкой?
Его так звали, потому что он ничего не знал.
7. Как одевался Незнайка? Какие цвета он любил?
Незнайка носил яркую голубую шляпу, жёлтые брюки и оранжевую рубашку с зелёным галстуком. Он вообще любил яркие краски.
8. Как звали друга Незнайки? Где он жил?
У Незнайки был друг Гунька, который жил на улице Маргариток. Незнайка мог болтать с Гунькой целыми часами. Они двадцать раз в день ссорились между собой и двадцать раз в день мирились.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. Как звали малыша, который ничего не знал?
Незнайка.
2. Как звали малыша, который много знал?
Знайка.
3. Как звали малыша, который всегда торопился?
Торопыжка.
4. Как звали малыша, который всё время молчал?
Молчун.
5. Как звали малыша, который всё время ворчал?
Ворчун.
6. Как звали малыша, который всё терял?
Растеряйк

Допишите предложения.

1. Его звали Знайка, потому что он знал очень много.
2. Его так звали, потому что он ничего не знал.
3. Его звали Торопыжка, потому что он всегда торопился.
4. Его звали Ворчун, потому что он всегда ворчал.
5. Его звали Растеряйка, потому что он всегда все потерял.
6. Его звали Молчун, потому что он всегда молчал.

March 17

Եղիշե Չարենցի ռուբայիները

Հղումով ծանոթացիր գրական ստեղծագործության ռուբայի ոճին:

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

XXXIII

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Ինձ դուր եկած ռուբայինը

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Վերլուծություն

Իմ կարծիքով այս ռուբայինը իր մայրիկի հետ է կապված, եթե իր մայրը մահանա, միշտ իր սրտում մնալու է իր մայրը, իր մոր ամեն ինչը, բարությունը:

March 17

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու կարևոր բնութագրիչներից են ՝ ուժը, ուղղությունը և արագությունը։
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Քամու ուղղությունը և ուժը որոշում են հողմացույց կոչվող սարքով։
    Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժը չափում են 0֊ից 12 բոլերով։
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
March 17

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ:

Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումր մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանր կտրուկ նվազում է, ջրային գոլորշիներր, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկր ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերր փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):